«Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև

Պատգամավորներն ունեն ՍԴ դիմելու իրավական հիմք

Արդյոք պատգամավորները կարո՞ղ են դիմել Սահմանադրական դատարան հունիսի 22-ին Սահմանադրության փոփոխությունների ընդունման համատեքստում իշխող ուժի կողմից թույլ տված մի շարք հակաիրավական արարքների շուրջ։

Հունիսի 22-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան և նույն օրվա ընթացքում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագծով ներկայացվող փոփոխությունները հակասահմանադրական էին, բացի այդ՝ խախտվեց նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու Սահմանադրության և սահմանադրական օրենքների իմպերատիվ պահանջը:

Վերոնշյալի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տեղեկացրեց, որ նախաձեռնել են Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց և քանի որ Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, իսկ իրենց խմբակցությունը կազմված է 25 պատգամավորից, նախաձեռնությանն աջակցելու համար իրենք դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով։

Վերոնշյալի կապակցությամբ գտնում եմ, որ բնական է, որ Սահմանադրությունը պատգամավորներին իրավունք չի տալիս դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով, քանի որ Սահմանադրությունը նախատեսել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը այդ փաստաթուղթը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Այսինքն՝ օրենսդիրը տրամաբանորեն նախատեսել է, որ այս փաստաթղթի նկատմամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ պետք է իրականացրած լիներ նախնական վերահսկողություն:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածը 1-ին մասի 2-րդ կետը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին հնարավորություն է տալիս դիմելու Սահմանադրական դատարան սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հարցով, իսկ վերոնկարագրյալ իրավիճակում, կարծում եմ՝ առնվազն վեճի առկայությանը կարելի է անդրադառնալ՝

Սահմանադրական և Ազգային ժողովի մարմին հանդիսացող խմբակցությունների համատեքստում (իշխող ուժը ներկայացնող խմբակցությունն առանց նախապես համաձայնեցնելու՝ չպահպանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջները, հրավիրել էր արտահերթ նստաշրջան, որի մասին ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացել էին նույն օրը առավոտյան, բացի այդ՝ խախՓտելով Սահմանադրության պահանջը՝ զրկել էր վերջիններիս Սահմանադրության փոփխությունների վերաբերյալ ստանալու ՍԴ դիրքորոշումը),

Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի համատեքստում։

Ամփոփելով եզրահանգում ենք, որ պատգամավորներն ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք:

Ուստի՝ ՍԴ դիմելու հարցում գնդակն այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է:

Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan