Ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն. Դանիել Իոաննիսյան
Դիտել նաև
Ոստիկանապետից պահանջել ենք Աննա Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարույթ, նա ակնհայտ խոչընդոտում է ոստիկանների աշխատանքը․ Դանիել Իոաննիսյան
Տենաս էն տղեն չի ուզո՞ւմ հաշվել Նիկոլի պատվին հանրահավաքի մասնակիցների թիվը
Սորոսական Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ահազանգում է նույնիսկ Իոաննիսյանը. «Տեղ համայնքում ՔՊ-ականները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են». Տեսանյութ
Դանիել Իոաննիսյանը գո՞րծ է տալիս Մուկուչյանի վրա Նիկոլ Փաշինյանին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր (քիչ առաջ) աշխատասենյակից դուրս գալուց մոռացա հագնեմ դիմակս և այդպես, առանց դիմակի, հասա կայանատեղիում գտնվող մեքենայիս:
Թեև այդ ընթացքում որևէ մեկի հետ չեմ շփվել (առավելևս` մոտիկից), սակայն դա կարգի խախտում է և ես վաղը կդիմեմ Ոստիկանության Մաշտոցի բաժին, որ ինձ տուգանեն:
Օրենքը բոլորի համար է: Օրենքի առաջ բոլորը հավասար են: Սովորաբար քաղաքացիներին այսպիսի ոչ էական խախտումների համար չեն տուգանում, բայց եթե ես այլոցից պահանջում եմ հետևել կանոններին, ապա իմ նկատմամբ օրենքը պիտի առավել խիստ լինի»: