Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Հայաստանն այսօրվա տարածվածության կորոնացուցանիշներով հետ է մնացել հայտնի երկրներց միայն ԱՄՆ-ից` գրավելով ոչ պատվավոր 13-րդ տեղը

Եվ այսպես այսօրվա տվյալներով կորոնավարակի տարածվածության տեսանկյունից Հայաստանը սրընթաց հետընթաց  է արձանագրում: Այսօր մեկ մլն-ի հաշվարկով Հայաստանում վարակվածության ցուցանիշը կազմում է՝ 6948: Այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել ոչ միայն տարածաշրջանի բոլոր երկներին, ոչ միայն այլ ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներին, այլև Արևմտյան բոլոր երկրներին: Հայաստանն միայն հետ է դեռ ԱՄՆ-ի ՝ 7121 ցուցանիշից:

Իսկ ընդանուր առմամբ մենք գտնվում ենք ոչ պատվավոր 13-րդ տեղում: Մեզնից դեռ առաջ են  Քաթարը, Սան-Մարինյոն, Վատիկանը, Բահրեյնը, Չիլին, Անդորան, Քուվեյթը, Պերուն Սինգապուրը, ֆրանսիական Գվինեան, Մայոտտան և ԱՄՆ-ն:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ այսօրվա դրությամբ Հայաստանն իսկական համաշխարհային ռեկորդ է սահմանել վարակի տարածման ցուցանիշներով:

Թե որն է այս իրավիճակի պատճառն, արդեն շատ է խոսվել: Պարզապես այսօր կարող ենք նշել, որ նման ցուցանիշներ արձանագրած իշխանությունն այլևս բարոյական իրավունք չի կարող ունենալ շարունակել կառավարել երկիրը:

Նման ցուցանիշները ցույց են տալիս, որ այստեղ շատ մեծ է սուբյեկտիվ գործոնը, որը կապված է ոչ միայն իշխանության ոչ էֆեկտիվ գործնեության հետ, այլև նրա, որ այս իշխանությունը  հումանիտար աղետի պարագան հաշվի չառնելով միտումնավոր գնաց հանրության պառակտմանը, որն էլ վճռական դեր կատարեց այս ողբերգության տարածման համար: Հումանիտար աղետի ժամանակ հանրությանը պառակտելն նույն էր, որ պատերազմ սկսվելու ժամանակ երկրի իշխանությունն պատերազմի հետ զուգահեռ շարունակեր մարդկանց բաժանել սևերի և սպիտակների:

Նման գործելաոճը աննախադեպ է մարդկության պատմության տեսանկյունից:

Տեղին է հիշել, որ 90-ականներին էլ Փաշինյանի քաղաքական «հոգևոր  հայրը»՝ Տեր-Պետրոսյանը, գրեթե նույն ձեռագիրն էր օգտագործում այն ժամանակ էլ մարդկանց բաժանելով դաշնակցականների և հակադաշնակցականների:

Պատերազմի վրա դա չազդեց բացառապես այն պատճառով, որ այն ժամանակվա ղարաբաղյան իշխանություններն ի տարբերությունը Տեր-Պետրոսյանի, Ղարաբաղում հրաժարվեցին մարդկանց բաժանել տարբեր թևերի և, որի արդյունքում էլ մեզ հաջողվեց հաջողության հասնել պատերազմի ընթացքում:

Տեր-Պետրոսյանի տխրահռչակ գիծն այս օրերին  շարունակեց Փաշինյանն և արդյունքները տեսանելի են:

Եվ, եթե այլ ոլորտներում Փաշինյանն հմտորեն իր բոլոր ձախողումների պատճառը պատճառաբանում էր  նախկին իշխանություններով, ապա կորոնավիրուսի տարածման հարցում նախկին իշխանությանը հնարավոր չէ մեղադրել, քանզի ոչ ոք չի հավատա: Ահա թե ինչու չգտնելով ոչ մի այլ տարբերակ, Փաշինյանն իր մեղադրական սլաքները այս անգամ ուղղորդեց   ժողովուրդի վրա:

Հենց դրա պատճառով է, որ նա չափից դուրս շատ է խոսում այս վիրուսի վտանգների մասին, որպեսզի մարդիկ հիշեն իր ջանքերը և համոզվեն, որ իբր վիրուսի տարածման մեջ Փաշինյանը շատ մեղք չունի. ժողովուրդն է մեղավոր:

Սակայն այս խայտառակ ցուցանիշները չեն համոզում այդ հիմնավորումները, քանզի դժվար է մարդկանց համոզել, որ հայերը աշխարհի ամենաանկարգ, հետամնաց և թերզարգացած  ժողովուրդն է և բացառապես դրա պատճառով է, որ այսօր մեր երկիրն ամենաշատն է վարակված:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan