Րաֆֆի Հովհաննիսյան. «Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ համայն հայության հավատը» (Տեսանյութ)
Ազատության հրապարակում «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հանրահավաք է հրավիրել։
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելով հավաքվածներին, ասել է.
–Ապրիլ ամիսը՝ հարության ամիսը, նշանավորվելու է մեր համատեղ պայքարի միջոցով այս բռնի, ապօրինի կուսակցապետության ավարտով և Հայաստանի Հանրապետության վերածննդով։ Դա անելու ենք համատեղ ջանքերով, համազգային քվեով ու շարժումով։ Հայաստան–Արցախ–Սփյուռք այս կոնսոլիդացիան է ձեր առաջնորդությամբ մեզ տանելու դեպի հաղթանակ։ Գործող իշխանությունը, բռնազավթած ժողովրդի ձայնը, իր մրցակցի մեջ տեսնում է բիզնես ծրագիր, իսկ ժողովրդի մոտ՝ հակառակորդ։ Մեր խնդիրն է վերականգնել իշխանության նկատմամբ համայն հայության հավատը՝ վերադարձնելով ձեզ գողացված հաղթանակը, ձեզ պատկանող սահմանադրական իշխանությունը, իրավունքները, հայրենի ընդերքներն ու ազգային շահը։
Մանրամասները ՝ Zham.am-ի տեսանյութում:
Zham.am