Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը

Հարգելի Գայանե, Դուք ի զորու չեք որևէ դրական քայլ անել արտաքին քաղաքականության, առավել ևս նրա խորհրդարանական ուղղության վրա

ՀՀ ԱԺ պատգամավորուհի Գայանե Աբրահամյանը, ոգևորվելով Եվրախորհրդարանի հերթական A9-0112/2020 բանաձևով՝ ի նկատի ունենալով ԵՄ գործադիր մարմիններին արվող խորհրդատվությունը, ուրախությամբ նշել է, որ իրենց իզուր ենք մեղադրում, քանի որ իրենք դեռ չեն տապալել Արցախի հարցում ԵՄ քաղաքականությունը։

Հարգելի Գայանե, նախ Եվրախորհրդարանի այս խորհրդատվության տեքստի պրեամբուլայից հստակ երևում է, որ Արցախի հարցում իր դիրքորոշումը Եվրախորհրդարանը բխեցնում է իր իսկ կողմից նախկինում ընդունված փաստաթղթերից (2010թ․, 2013թ․, 2015թ․2017թ․)։ Այդ ձևակերպումների վրա նախկինում շատ մանրակրկիտ ու հետևողական աշխատանքներ են տարվել; Այնքան հիմնավոր, որ առ այսօր Եվրոպական կառույցները հարգանքով են վերաբերում դրանց։

Երկրորդը, ես վստահ եմ, որ դուք, այսինքն այսօրվա խորհրդարանը, ընդհանրապես կապ չունի երեկ ընդունված A9-0112/2020 բանաձևի հետ (https://www.europarl.europa.eu/…/docu…/A-9-2020-0112_EN.html)։ Չեմ զարմանա նույնիսկ, եթե պարզվի, որ դուք այս փաստաթղթի մասին իմացած լինեք պոստ ֆակտում։ Որովհետև, եթե ձեր խորհրդարանական դիվանագիտությունը՝ իր Եվրանեսթ ԽՎ-ով, Եվրոպական ինտեգրման հանձնաժողովով, ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական համագործակցության կոմիտեով, դրա մասին իմանար նախապես, ապա չէիք անտեսի նրանում տեղ գտած M կետի ձևակերպումները։ Բացի այդ, անուղակի նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ Արցախի վերաբերյալ Եվրախորհրդարանի (b r) ենթակետով ձևակերպումը տեղ է գտել «Անվտանգություն, կայունություն, տարածքային ամբողջականությունը և կոնֆլիկտների կարգավորում» վերնագրով ենթաբաժնում։ Հետաքրքիր է, իսկ ի՞նչ կասեք նույն ենթավերնագրի (b m) և (b o) ենթակետերի վերաբերյալ։ Սրա պատասխանն ո՞վ է տալու, թե՞ դա ձախողում չէ։ Նմանատիպ ձևակերպումները փաստաթղթերի նախագծերից դուրս բերելու համար, մենք նույնիսկ 2012թ․ Բաքվում տեղի ունեցած Եվրանեսթ ԽՎ լիագումարի նիստում ենք կռիվ տվել ու ամբողջությամբ դուրս բերել դրանք։ Դուք հիմա ու՞մ եք խաբում, կամ ու՞մ աչքերին եք թոզ փչում։ Եվ ընդհանրապես մի մոռացեք, որ «ձեր ցերեկով անցած ճանապարհները մենք գիշերով ենք անցել»։

Հարգելի Գայանե, ինչպես դուք եք նշել ձեր գրառման մեջ, ոչ ոք չի «գուժում» ձեր ձախողումների ու տապալումների մասին, քանի որ հասկացող մարդկանց համար դա ուղակի ակնհայտ է։ Դուք ի զորու չեք որևէ դրական քայլ անել արտաքին քաղաքականության, առավել ևս նրա խորհրդարանական ուղղության վրա։ Դուք, ձեր գործողություններով և/կամ անգործությամբ, արդեն դարձել եք Հայաստանի և Արցախի անվտանգության և կայունության հիմնական սպառնալիքներից մեկը։ Այսօր ձեր իշխանության պարագայում, ադրբեջանական լոբբիստների ու ադրբեջանի դիվանագիտական-խորհրդարանական կորպուսի համար՝ ծովը ծնկներից է։ Իսկ դուք փորձում եք հայ հասարակության խաբել՝ ուրիշների արածները ձեզ վերագրելով, կամ էլ բուն պրբլեմները մոռացության մատնելով։

Ինչ վերաբերում է Արցախի հարցի և Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի դիրքորոշմանն առհասարակ, ապա դեռ մի շտապեք հետևություններ անել։ Դեռ պետք է սպասել Հայաստանի մասին զեկուցող Տրայան Բասեսկու զեկույցի նախագծին և դրա նկատմամբ Եվրախորհրդարանի վերաբերմունքին։ Եթե շարունակեք անգործությունն ու անլուրջ վերաբերմունքը, ապա վստահեցնում եմ ձեզ, որ ստանալու եք խայտառակ վատ զեկույց։ Որովհետև վերջինիս հայտարարությունը արդեն իսկ առաջին ծիծեռնակն էր դրա մասին։ Անիմաստ գլուխ գովելը և ուրիշներին մեղադրելը թողեք ձեր լիդերին։ Դա նրա սիրելի զբաղմունքն է։ Դուք գործ արեք, եթե կարող եք։

p.s.
Որպես Եվրանեսթ ԽՎ ակունքներում կանգնած մարդ և նրա կանոնադրության հեղինակներից մեկը, ասեմ ձեզ նաև, որ Եվրանեսթ ԽՎ պարագայում կարևոր են վերջինիս լիագումար նիստի կողմից հաստատված զեկույցները և բանաձևերը։ Օրինակ այնպես, ինչպես 2013թ․, 2015թ․2017թ․ ընդունված բանաձևերում Հայաստանի շահերից բխող ընդգծված ձևակերպումներն էին։ Իսկ ինչ վերաբերում է 2020թ․ Եվրանեսթ ԽՎ բյուրոյի՝ ձեր նշած հայտարարությանը, ապա մի շտապեք այն աննախադեպ որակել՝ հատկապես, որ նրանում չկա Արցախի վերաբերյալ կոնկրետ մատնանշում։ Դրանից ավելի լավ և հստակ հայտարարություն արվել է դեռևս 2017թ․բյուրոյի ուղերձում։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan