Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Մոսկվան կշարունակի թույլ տալ Փաշինյանին ավելի լուրջ սխալներ գործել․ Դուբնով

«Սա ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող իշխանության արձագանք է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրավաքաղաքական զարգացումներին, ՀՀ-ում ՌԴ դեսպանի ու ԲՀԿ խմբակցության անդամների հանդիպմանը, մոսկովյան խաղաքարտի շրջանառմանը ՀՀ ներքաղաքական գործընթացում և հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումներին։

Վադիմ Դուբնովը կարծիքով, Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն ունեն միմիայն քաղաքական բնույթ, քանի որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործունեությունը, ըստ նրա, փաստորեն միշտ էլ եղել  է նույն մակարդակի վրա, այդ թվում՝ բացասական իմաստով։

«Այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ինչ նա հայտնվել է Հայաստանի ներքաղաքական կյանքում՝ նույն գործոններն առկա են եղել։ Հարցն այն է, թե ինչպես է դրան վերաբերվում իշխանությունը։ Ինձ թվում է, որ մնացածը, բացի այն գործերից, որոնք ենթադրաբար եղել են միշտ Ծառուկյանի շուրջ, ամեն ինչ խորապես քաղաքական է։ Ես դրանում չեմ տեսնում նաև բացասական նրբերանգներ, քանի որ ընթանում է քաղաքական գործընթաց՝ նոր իշխանության ինքնահաստատման քաղաքական գործընթաց։ Քաղաքական գործընթաց Գագիկ Ծառուկյանի մասամբ քաղաքական և բիզնես գոյատևման և զարգացման համար, ուստի այս բախումն ինձ անխուսափելի էր թվում, քանի որ 2018թ․ Ծառուկյանը հասցրեց աջակցել հեղափոխությանը, ակնհայտ էր նաև, որ նա նույնկերպ կարող է երես թեքել՝ օբյեկտիվ պատճառներից և ոչ անձնական առանձնահատկություններից ելնելով։

Ինձ թվում է, որ սա միանշանակ քաղաքական գործընթաց է, պարոն Ծառուկյանը փորձեց ինչ-որ փուլում ունենալ այն քաղաքական դերակատարությունը, որը գտել էր Սերժ Սարգսյանի օրոք, բայց ներկայիս իրավիճակը բացարձակապես այլ էր, և այդ դերի համար տեղ չկար»,- նման կարծիք հայտնեց Դուբնովը։

Նրա կարծիքով, այդ տեղը չկար, քանի որ Ծառուկյանի «հարձակումն» իշխանության նկատմամբ վաղoրոք էր, ժամանակը այդքան էլ հաջող չէր ընտրված։ Ռուս վերլուծաբանի որակմամբ՝ Գագիկ Ծառուկյանը չզսպեց գայթակղությունը՝ քննադատել իշխանության բաղթողումները համավարակի դեմ պայքարում։

«Բայց հասկանալի դարձավ նաև, որ, ըստ իս, հասարակությունն այդքան էլ նրան այդ հարձակման հարցում այս փուլում չաջակցեց, որից էլ Փաշինյանն օգտվեց։ Այլ հարց է այս ողջ պատմության շարունակությունը, քանի որ ինձ համար այդքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է թեթև ձևով նոր իշխանությունը շարունակելու երրորդ ուժեղ դատական գործընթացը: Նոր իշխանություն եմ նշում, քանի որ իրավական շեշտադրում չեմ տեսնում այս ամենում։ Եվ սա երրորդն է Մանվել Գրիգորյանից և Ռոբերտ Քոչարյանից հետո, չեմ կարծում, որ այս երրորդ դատական գործընթացն իշխանության համար թեթև կլինի»,- ասաց նա։

Վ․ Դուբնովի խոսքով, Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը նմանատիպ արձագանքը՝ արձագանք է մի իշխանության, որը գտնվում է ծայրահեղ նյարդային վիճակում՝ պայմանավորված համավարակով, որի հարցում բավականին անինքնավստահ է զգում վերջին ամիսների ընթացքում, և այս փուլում Ծառուկյանը, նրա խոսքով, ոչ այնքան համոզիչ և պատրաստված հայտարարություն արեց և իշխանությանը հունից հանեց։

Դուբնովի գնահատմամբ՝ իշխանությունը քաղաքական իմաստով բավականին ռիսկային քայլերի գնաց։ «Մի իրավիճակում, երբ շատ էր շրջանառվում այն ամենը, ինչ տեղի է ունենում Բելառուսում, բայց բելառուսական ռեժիմը, ունենալով մեզ հայտնի հեղինակություն, կարող է իրեն թույլ տալ նման բաներ, իսկ ՀՀ իշխանությունների հեղինակությունն այնպիսին էր, որ նման քայլերը բավականին ռիսկային են»,- ասաց նա։

Խոսելով ՀՀ ներքաղաքական կյանքում ռուսական շահերի և ՀՀ-ում ՌԴ դեսպանի և ԲՀԿ պատգամավորների հանդիպման մասին՝ Դուբնովն ասաց, որ դրանք շահեր չեն, այլ համակրանքներ և հակակրանքներ, դրանք տեսանելի են, որոնք կարող են ազդել կուրսի ողջ ձևի, բայց ոչ՝ բովանդակության վրա։

«Առաջինը՝ բովանդակային առումով Մոսկվան իրեն ոչինչ թույլ չի տա, երկրորդ՝ դա նպատակահարմար չի համարի, երրորդ՝ եթե բելառուսական զարգացումների հետ համեմատենք, ապա վերջին շրջանում Մոսկվան գտել է մի մոդել, որը նոր չէ, բայց ներկայումս շեշտադրված է․ Մոսկվան թույլ է տալիս ավելի լուրջ սխալներ թույլ տալ։ Ուստի Մոսկվան կշարունակի թույլ տալ Փաշինյանին սխալներ գործել դեռ անհասկանալի նպատակով։ Ինձ համար հստակ չէ, թե ինչպես կօգտագործվի այդ քաղաքական կապիտալը հետագայում, բայց գուցեև ապագայում այն պետք գա»,- ասաց Դուբնովը՝ շարունակելով, որ Մոսկվայի այդ դիրքորոշումը ռազմավարություն, ակտիվ խաղ որակելը սխալ կլինի։

Նրա կարծիքով, Մոսկվան, պայմանավորված այլ խնդիրներով, ներկայումս ՀՀ-ում ակտիվ խաղի հնարավորություն չունի, իմաստ էլ չկա Հայաստանում նման ակտիվ խաղ վարել, երբ Հայաստանում Մոսկվայի համար ոչ մի հարց չի լուծվում։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին՝ Դուբնովը չի կարծում, որ դրանք լարված որակելը ճիշտ է։

«Հայաստանում այդ թեման ընկալվում է շատ ավելի դրամատիկ, քան դիտարկվում է Մոսկվայում։ Բայց Մոսկվան որոշակի նյարդայնություն է զգում, երբ Երևանը փորձում է օգտագործել պահը՝ վերանայելու համար որոշ հարցեր, որոնք Մոսկվան համարում է անքննելի։ Առավել ևս, երբ իրավական բոլոր լծակները Մոսկվայի ձեռքում են, Մոսկվան կարող է այդ նյարդայնությունը ևս հանգցնել՝ կոշտ արտահայտվելով, հայտարարություններ անելով։ Բայց՝ ոչ ավելին։ Հայաստանի համար իսկապես կա հնարավորություն՝ օգտագործել այս պահն ինչ-որ տեղային նպատակների հասնելու համար, ուստի գազային հայտերը բանակցային դիրքեր էին, որոշ հաջողություններ հնարավոր են, բայց ոչ այնպիսի, ինչպիսին ակնկալվում կամ հայտարարվում էին»,- ասաց Դուբնովը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan