Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է. նա կլինի Ռոմայի բժիշկների հսկողության տակ
Դիտել նաև
Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մխիթարյան
Մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ․ Մխիթարյան
Մխիթարյանը՝ Իտալիայի կրկնակի սուպերգավաթակիր. «Ինտերը» Էր Ռիադում հաղթեց «Նապոլիին»
Կհանդիպենք եզրափակչում․ Հենրիխ Մխիթարյանի գրառումը (տեսանյութ)
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ, բայց...
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն կա ու նա ստիպված կլինի մնալ հռոմեական ակումբի բժիշկների հսկողության ներքո:
Այս մասին հայտնում է laroma24-ը: Հռոմեական ակումբի ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Տրիգորիայում և նախապատրաստվում են Ա Սերիայի վերսկսմանը, որի շրջանակում առաջին խաղը կանցկացնեն «Սամպդորիայի» հետ:
Աղբյուրը նշում է, որ Պաուլո Ֆոնսեկայի համար դրական նորություններից մեկն այն է, որ ընդհանուր խմբի հետ մարզումներին է վերադարձել կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:
Նշենք՝ Ա Սերիայի 25-րդ տուրի իր հանդիպումը «Ռոման» կանցկացնի հունիսի 24-ին, իսկ մինչ այդ ամեն օր մարզում կանցկացնի: