Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Ժողովուրդը նույն ժողովուրդն է, դուք եք փոխվել, «ժողովուրդ» ջան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վարչապետը հարցնում է, թե որտե՞ղ ենք սխալվել.

Վերջերս վարչապետը շատ է խոսում նրա մասին, որ զարմանալի է, թե ինչպես կարողացավ խոսքով, մարդկանց հետ ուղղակի շփվելով և ապակենտրոնացված պայքար վարելով հաղթել «սերժենց» ու հիմա նույն մեթոդներով չի ստացվում մարդկանց տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարին: Իսկ իրականությունը ուղղակի հենց սեփական քայլերը վերլուծելու անկարողության մեջ է, քանի որ պատասխանը հենց այդտեղ է: Պարոն վարչապետ, եկեք կորոնավիրուսի դեմ պայքարը մոդելավորենք «թավշյա հեղափոխության» օրինակի վրա՝ ըստ ժամանակացույցի:

Պատկերացրեք, որ 2018-ի փետրվարի վերջ դուք հայտարարում եք, որ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետը էդքան էլ ուշադրության ու կարևորության արժանի բան չէ, որ նրա չառաջադրվելու մասին սեփական խոսքերը ուղղակի լեզվի սայթաքում են եղել, որ կոռուպցիա կա, բայց պետք չի դրանից պրոբլեմ սարքել և որ ՀՀԿ-ին կարելի է չայ ու մուրաբա խմելով էլ իշխանությունից հանել: Պատկերացրեցի՞ք: Հիմա պատկերացրեք, որ դա անում եք ոչ միայն դուք, այլ նաև ձեր թիմի բոլոր առանցքային կերպարները, մասսայաբար, նվազագույնը մեկ ամիս տարբեր հարթակներում:

Իսկ հիմա հարց: Դա անելուց հետո, մարտի 31-ին մեկնարկած իշխանափոխության ձեր քայլարշվին ու «մերժիրսերժիններին» քա՞նի մարդ կհավատար: Քա՞նի մարդ դուրս կգար փողոց, երբ համեմատեր ձեր մեկ ամիս առաջ ասվածը հետո ասվածի հետ: Կարծում եմ ինքներդ էլ գիտեք:
Դուք, առողջապահության նախարարը և ձեր թիմի առանցքային քաղաքական միավորները նվազագույնը մեկ ամսի չափ անլրջացնում էիք կորոնավիրուսի վտանգները, առողջապահության պատասխանատուն մարտի մինչև կես 3 խոշոր ասուլիսի ժամանակ ինքն է հերքել դիմակների արդյունավետության թեզը, ցավներդ տանեմ, ու՞մ եք մեղադրում: Էլ ի՞նչ սխալ եք փնտրում:

Պարոն վարչապետ, նրանք նույն այն մարդիկ են, ում կազմակերպված և ապակենտրոն պայքարով դուք հպարտանում էիք դեռևս 2 տարի առաջ: Իրենք նույնն են, չեն փոխվել: Գուցե դու՞ք եք փոխվել:

Դուք զարմանում եք նաև, թե ինչու ԲՀԿ առաջնորդի դեմ հարուցված քր.գործերը մարդիկ ընկալում են որպես քաղաքական հաշվեհարդար: Մի զարմացեք: Նույն տրամաբանությունն է: Եթե այդ գործերը հարուցվեին 2018-ի հունիսին, ձեր վարչապետ ընտրվելուց մեկ ամիս անց, այլ ոչ թե հոկտեմբերին, երբ դուք փլուզեցիք ԲՀԿ-ի հետ կոալիցիան, կամ 2019-ի հունվարին, երբ դուք արդեն ունեիք քաղաքական մեծամասնություն, վստահ եմ, նման խոսակցություններ չէր լինի: Իսկ 2018-ին կնքված հուշագիրը, օլիգարխից խոշոր սեփականատեր հռչակումը, իրար տուն գնալ գալը, հաց կիսելը և մի գիշերում կերպարանափոխվելը, կներեք, բայց շատ նման է քաղաքական հաշվեհարդարի, անկախ նրանից, թե ինչ կորոշի գործի ընթացքը և դատարանը:

Ժողովուրդը նույն ժողովուրդն է, դուք եք փոխվել, «ժողովուրդ» ջան:

Հ.Գ. Դրեք դիմակ, ախտահանեք ձեր ձեռքերը, պահեք միջանձնային հեռավորություն: Առողջ եղեք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan