Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Եթե անդամատոմսերը շպրտել են գետը, ուրեմն վատ չէր լինի՝ իրենք էլ շպրտվեին. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ

Երեկ սոցցանցում տարածվեց մի տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի քանի երիտասարդներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամատոմսերը գցում գետը։ Տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում առաջինը տեղադրեց  Փաշինյանի երբեմնի «լայվ բռնող» Դավիթ Մկրտչյանը, որն ավելի հայտնի է որպես «Dav Rupr»։

Ըստ hraparak.am-ի հասած տեղեկությունների՝ այդ անդամատոմսերը ՔՊ-ականների ձեռքն են հայտնվել ԲՀԿ գրասենյակներից մեկի ղեկավարի միջոցով, վերջինս վերցրել է սեյֆում եղած անդամատոմսերն ու տվել այդ երիտասարդներին, իսկ անդամատոմսերի իրական տերերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ իրենց անդամատոմսերը հայտնվել են գետում։ Թեմայի շուրջ մենք զրուցեցինք ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ։ Նա hraparak.am-ի հետ զրույցում նշեց՝ չի հավատում, որ նման բան է եղել․

«Ես դա հավաստի չեմ համարում, մնացածը ինքներդ դատեք, հատկապես, որ դա կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ, մնացածը ինքներդ դատեք։ Եթե դա իսկապես այդպես է եղել ու իրենք անդամատոմսերը գցել են գետը, ապա վատ չէր լինի, որ իրենք հետևից ևս գցվեին գետը, որովհետև դրա համար բավարար հիմքեր չկան։ Եթե կուսակցության անդամությունից դուրս ես գալիս, ի՞նչ կարիք կա անդամատոմսը գետը շպրտել, դա շոու է։ Ես, իհարկե, չեմ հավատում, որ նման բան է եղել, բայց եթե իրականում կան մարդիկ, որոնք հրաժարվում են կուսակցությունից, դա սովորական երևույթ է, դա իրենց սահմանադրական իրավունքն է։ Ի վերջո, Սահմանադրության համաձայն՝ կուսակցություն մտնելն ու կուսակցությունից դուրս գալը անձի անձնական իրավունքն է, քաղաքական իրավունքն է։ Բայց սարքել ու ցույց տալ, թե իբր համատարած հիասթափություն կա կուսակցությունից, իրենց չի հաջողվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանի վախերը հենց պայմանավորված են նրանով, որ մեր կուսակցականները ամենաշատն են հավատում իրենց ղեկավարին, դրա համար էլ նա կարող է նման տեսարաններ տեսնելու հաճույք ստանալ»։

Պետրոսյանին հարցրինք՝ անդամությունից հրաժարվելու դիմումներ եղե՞լ են այս ընթացքում․

«Ես, ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ եղե՞լ են, թե՞ չեն եղել, բայց եթե անգամ եղած էլ լինեն, ապա նորից եմ ասում՝ դրանք նախ չունեն զանգվածային բնույթ։ Ցանկացած օրգանիզմ ինքնամաքրվելու ունակություն և անհրաժեշտություն ունի, և կուսակցությունում էլ պարտադիր չէ, որ 10 տարի նույն անդամները լինեն․ մեկը կարող է շեղվել կուսակցության գաղափարախոսությունից, մյուսը կարող է ընթացքում չընդունել, բայց լինում են նորերը, որոնք գալիս են փոխարինելու հներին, բայց եթե նման զանգվածային երևույթ լիներ, մենք կիմանայինք։ Կարող է 1-2 դեպք եղած լինել, բայց ես նորից եմ ասում՝ եթե մարդը տանի ու իր անդամատոմսը շպրտի գետը  ու նկարի, ապա վատ չէր լինի, որ նա իր անդամատոմսի հետ շպրտվի գետը ։ Ուրեմն, նա չի հասկացել անդամատոմսի նշանակությունը։ Բայց ես խիստ կասկածում եմ, որ նման դեպքեր են եղել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan