Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Ռիա նովոստին: Ներկայումս Նազարբաևը ինքնամեկուսացման մեջ է: «Դժբախտաբար, Նազարբաևի վերջին կորոնավիրուսային թեստը դրական արդյունք տվեց: Անհանգստանալու պատճառ չկա», - ասել է նրա մամուլի խոսնակ Աիդոս Ուկիբայը:
Նուրսուլթան Նազարբաևը շարունակում է հեռավար աշխատել:
Zham.am