Հաղթանակի շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ
Հունիսի 24-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա շքերթին մասնակցելու համար Ռուսաստան են ժամանել 12 երկրների զինվորականներ: Այդ մասին Красная звезда թերթին տված հարցազրույցում ասել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Օլեգ Սալյուկովը, որը կղեկավարի հանդիսավոր երթը:
Խոսքը Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Մոլդովայի, Մոնղոլիայի, Սերբիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասին է:
Վլադիմիր Պուտինը նախկինում որոշել էր հետաձգել Հաղթանակի 75-ամյակի պատվին անցկացվելիք շքերթը համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Հունիսի 24-ին սպասվող շքահանդեսին կմասնակցի ավելի քան 13 հազար զինվորական, կգործարկվի 234 միավոր ժամանակակից և պատմական ցամաքային ռազմական տեխնիկա, ներառյալ՝ նորագույն մարտական մեքենաներ և այլն:
Հանդիսատեսը կտեսնի նաև 1945 թվականի հունիսի 24-ի պատմական շքերթի որոշ տարրեր:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամբողջ զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 64 հազար ռազմական, 2,4 հազար միավոր թրթուրավոր, ավտոմոբիլային և ավիացիոն տեխնիկա, ինչպես նաև 20 նավեր, սուզանավեր և օժանդակ նավեր:
Zham.am