Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է. նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է հաստատվել
Ուկրաինայի նախագաի տիկին Ելենա Զելենսկայան, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուս, տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոտ առկա է երկկողմանի թոքաբորբ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Նախագահի լրատվական ծառայությունը հաղորդել է, որ նրա մոտ թոքաբորբը միջին ծանրության է, առայժմ թթվածնային սարքի կարիք չունի: Առողջական վիճակը գնահատվում է կայուն:
Նախորդ շաբաթ Ելենա Զելենսակայան թեստավորում էր անցել, և նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նրանց երեխաների մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Նրանք հանձնել են կրկնակի թեստ, որի արդյունքը բացասական է եղել:
Zham.am