Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
20
Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Պատերազմ Արցախում
Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)

Այս իշխանությունը հերթական անգամ նսեմացնում է ոստիկանական համազգեստն ու ոստիկանին․ Սայաթ Շիրինյան. Տեսանյութ

Ո՞վ ես դու, Իոաննիսյան, ու ի՞նչ խնդիր ես լուծում՝ վարչապետի հետ միասին։ Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ հարց է բարձրացրել ոստիկանության պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հետ օրերս տեղի ունեցած միջադեպին։

Հիշեցնենք, որ օրերս Սայաթ Շիրինյանն իր տան ավտոտնակում առանց դիմակի աշխատելիս է եղել, քաղաքացիներին դիմակ կրելու իրազեկման ակցիայի շրջանակում մոտեցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ու պահանջել, որ նա դիմակ դնի, ինչից հետո վեճ է ծագել։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ տեղի ունեցածը պատահականություն չէր․ «Իոաննիսյանը դիմացի մայթից նայեց և հեռացավ, որից հետո ինձ մոտենում է առանց դիմակի մի աղջիկ ու նկատողություն անում։ Այնուհետև այս աղջիկը հեռանում է, որից հետո մոտենում է Իոաննիսյանն ու տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ»։

Ըստ Շիրինյանի՝ իրենց նպատակը այդպիսի միջադեպով իրեն լռեցնել փորձելն է եղել։

Պահեստազորի գնդապետը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ եք նսեմացնում ոստիկանի համզգեստը․ «Էդ ի՞նչ աստիճանի եք հասել, որ քաղաքացիներին իրազեկման համար ոստիկանի եք կցում։ Այս քայլով դուք հերթական անգամ նսեմացնում եք ոստիկանին»։

Հարցին՝ հետևաբար ի՞նչ խնդիր է լուծում նույն Դանիել Իոաննիսյանը, Սայաթ Շիրինյանը պատասխանել է․ «Ո՞վ ես դու, Իոաննիսյան, ու ի՞նչ խնդիր ես լուծում՝ վարչապետի հետ միասին։ Վարչապետն անլուրջ հայտարարություն էր արել, որ պետք է լինի ժողովրդական վերահսկողություն։ Նա նորից փորձում է ժողովրդին իրար դեմ լարել։ Իր վերջին լայվում էլ Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ժողովրդին, որ կորոնավիրուսը հենց իրենք են տարածում»։

Սայաթ Շիրինյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է լավ հիշի՝ ինչպես «Մարտի 1»-ի արյունն է նրա խղճին ծանրացած, այդպես էլ ամեն օր կորոնավիրուսից գրանցված մահերն են նրա խղճին։

Անդրադառնալով «Մարտի 1»-ի իրադարձություններին՝ քանի որ այդ ժամանակ Սայաթ Շիրինյանը եղել է ոստիկանության պետի մամուլի քարտուղար, և որի մասին Դանիել Իոաննիսյանի հետ միջադեպից հետո մամուլում նորից գրեցին, Սայաթ Շիրինյանը նշել է․ «Այո՛ գրեցին, որ ես եղել եմ Ռոբերտ Քոչարյանի գնդապետն ու սուտ լուրեր տարածողը։ Նախ ասեմ, որ նախագահ Քոչարյանի օրոք ես եղել եմ փոխգնդապետ։ Այդ ժամանակ անգամ դեղին մամուլ «Հայկական ժամանակ»-ն իր միջակ լրագրող Նիկոլ Փաշինյանով չի կարողացել իմ դեմ հոդվածներ գրել»։

Սայաթ Շիրինյանը հպարտությամբ է նշում, որ ունեցել է Ռոբերտ Քոչարյանի նման ուժեղ կամքի տեր գերագույն գլխավոր հրամանատար․ ««Մարտի 1»-ին ես կարողացել եմ լավագույն ձևով կատարել իմ պարտականությունները, քանի որ ունեցել եմ Քոչարյանի նման գերագույն գլխավոր հրամանատար։ Ես համոզված եմ եղել, որ Տեր-Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը «Մարտի 1»-ին ուզում էին բռնազավթել իշխանությունը, և նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգն է պահել»։

Ըստ պահեստազորի գնդապետի՝ «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծել են ու փախուստի դիմել․ «Քսան տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը ոստիկանների վրա ցեխ է շպրտել։ Նիկոլ Փաշինյան, ոստիկանները լավ հիշողություն ունեն և հիշում են՝ ինչպես էիք «Մարտի 1»-ին ոստիկաններին ծեծելու ժամանակ ասում՝ հոգիս փառավորվեց»։

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կամակատար ոստիկանություն երբեք չի ունենա։

Աղբյուրը՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan