Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու որևէ հիմք չկա․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանը որևէ առնչություն չունի այս քրեական գործերի հետ, նրան անձեռնմխելիությունից զրկելու համար որևէ հիմք չկա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը:

«Քրեական հետապնդումը բացարձակ ապօրինի և անթույլատրելի է, որովհետև իրենց թե՛ հայտարարություններում, թե՛ մեկնաբանություններում տեղ գտած մտքերից հստակ կարող ենք պնդել, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ սկսվել է բացահայտ քրեական հետապնդում: Իրավաբանության մեջ ունենք նաև «քողարկված» քրեական հետապնդում հասկացությունը, բայց այս դեպքում, նրանք նույնիսկ չեն փորձում այդ եղանակով շարժվել առաջ»,-նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով անմեղության կանխավարկածի սկզբունքին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին մեր երկրում սովորական բան է դիտարկվում, որ սկզբից բացահայտ պնդումներ են անում, հետո քրեական գործեր են հարուցում, բայց դեռ այդ քրեական գործերի ճակատագիրը մշուշոտ է, քանի որ պետք է բազմակողմանի քննություն ընթանա:

«Մենք որևէ կասկածի նշույլ անգամ չունենք, որ Գագիկ Ծառուկյանը այդ քրեական գործերի հետ կարող էր որևէ առնչություն ունենալ։ Վստահ ենք, որ նա որևէ առնչություն չունի և չէր կարող ունենալ և համոզված ենք, որ արդարադատությունը կվերականգնվի։ Հասարակ օրինակ բերեմ՝ պարոն Ծառուկյանն արդեն երկար տարիներ է իր բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները հանձնել է հավատարմագրային կառավարման, մարդիկ այս պահին ինչ-որ ապօրինի խաղատան թեմա են բարձրացնում, լավ, հարգելիներս, անձն ունի կառավարիչ, ինքն ուղղակի դիվիդենտ է ստանում, այսինքն՝ որևէ անուղղակի, ուղղակիի,միջնորդավորված չի մասնակցում այդ բիզնեսների կառավարմանն ու ղեկավարմանը։ Պարբերաբար ստուգումներ են եղել այդ կազմակերպություններում, նաև այս իշխանության ժամանակ և հիմա ինչ, մեզ ուզում են համոզել, որ, եթե խախտումներ են տեղի ունեցել, իրենք այդ խախտումները չեն տեսել»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Ծառուկյանի տանը կատարվող խուզարկությանը, փաստաբանը նշեց, որ դիմել են դատարան՝ խուզարկության մասին որոշման, քննիչի միջնորդության և դրան կից փաստաթղթերը ձեռք բերելու, որ բավարար տվյալներ ունենալով՝ հնարավորություն ունենան խուզարկություններ կատարելու թույլտվության վերաբերյալ որոշումների դեմ վերաքննիչ բողոքներ ներկայացնել։ Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության ընթացքում առգրավել են քրեական գործերի հետ առնչություն չունեցող իրեր։

«Ուղղակի մարդիկ եկել էին, պետք է ինչ-որ բան վերցնեին ու տանեին, որ այդ գործողությունները ձևական չերևար։ Կրիչ են վերցրել որտեղ, մեր պնդմամբ կա ընտանեկան միջոցառում, բայց մարդիկ ուզում են տանել և ստուգել, թե ինչ կա։ Կստուգեն և կվերադարձնեն ։ Վերցրել են համակարգիչ, որը պատկանել է պարոն Ծառուկյանի փոքր տղային, որի մեջ եղել են խաղեր»,-ասաց նա՝ հավելելով, որ վերցված իրերը քրեական գործի հետ որևէ առնչություն ունենալ չեն կարող։

Ինչ վերաբերում է մեկ օրում երեք տարբեր քրեական գործերով տարածված հաղորդագրություններին, փաստաբանը նշեց․ «Այդ հարցը պետք է ուղղել հայտարարություն տարածողներին, որովհետև այդ քրեական գործերն անհիմն են և Գագիկ Ծառուկյանն այդ քրեական գործերի հետ որևէ առնչություն չունի»։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի նկատմամբ հնարավոր հետապնդումների մասին հայտարարվեց այն բանից հետո, երբ նա հունիսի 5-ին քննադատեց իշխանությունների հակամաճարակային գործողությունները նշելով, որ այն տապալել են: Գ.Ծառուկյանը նշել էր, որ ձախողումներ են գրանցվել բոլոր ոլորտներում բարձրացնելով իշխանությունների 100 տոկոսի փոփոխության հարց: Հայտարարությունից հետո մամուլում շրջանառության մեջ դրվեց 1979թ Գագիկ Ծառուկյանին առնչվող խմբակային բռնաբարության գործի մասին նյութերը։ Հունիսի 14-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի տանը վաղ առավոտյան խուզարկություն էր իրականացվել: Այնուհետև՝ Գագիկ Ծառուկյանը ներկայացել է ԱԱԾ՝ հարցաքննության:Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործերից մեկը վերաբերում է նրան պատկանող խաղատանը լիցենզավորմանը, մասնավորապես՝ 2014 թվականից 2020 թվականներն ընկած ժամանակահատվածում իրականացրել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպման լիցենզավորման ենթակա գործունեություն, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 29.750.000.000 ՀՀ դրամի վնաս: Երկրորդ քրեական գործը վերաբերում է 2017թ ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ընթացքում ընտրակաշառք բաժանելու դեպքերին, երրորդը՝ հողերի օտարմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan