Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

Կիրակին բեկումնային էր, պետությունը մտել է լուրջ ռիսկերով մի փուլ․ արձանագրվեց, որ Փաշինյանը մնացել է բացառապես ուժայինների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հույսին․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները.

1. Փոխվեց կինոյի հերոսը։ Երկու տարի սերիալի հոգեբանությամբ երկիրը կառավարելով՝ Փաշինյանն առաջին անգամ գլխավոր դերում չէր։ Գլխավոր դերում ԲՀԿ-ն էր։ Տեղի ունեցավ սերիալային հեղափոխություն, ինչը հանրային հոգեբանության տեսակետից չափազանց կարևոր է։

2. Արձանագրվեց, որ Ծառուկյանն ունի հրապարակային և փողոցային պայքարի բավական կուռ, մոբիլ թիմ, նաև՝ հանրային ռեսուրս։

3. Արձանագրվեց, որ սոցիալական ցանցերում իշխանությունը նույնիսկ իր բոլոր ֆեյքերով չի կարողանում այլևս միանշանակ տրամադրություններ ստեղծել։

4. Արձանագրվեց, որ, ի պաշտպանություն անարդարության և բռնապետություն ստեղծելու փորձերի, շատ արագ ձևավորվում է «կոնսենսուս մինուս 1» ֆորմատը։ Անկախ ԲՀԿ-ի հանդեպ ունեցած քաղաքական վերաբերմունքից, միևնույն է, հանրային բազմաթիվ շրջանակներից աջակցություն հայտնվեց։

5. Արձանագրվեց, որ Փաշինյանը մնացել է բացառապես ուժայինների և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հույսին՝ նախարարներ, մարզպետներ։ Նրանց, ում անձամբ նշանակում և ազատում է աշխատանքից։

6. Արձանագրվեց, որ իշխանությունը չի կարողանալու անընդհատ օգտագործել ուժայիններին։ Մեկ-երկու անգամ խաղաղ ցուցարարներին բերման ենթարկել հնարավոր է, բայց ոստիկանության և ԱԱԾ-ի վրա իշխանություն պահել՝ անհնար։ Ուժային համակարգերը որոշ ժամանակ հետո կորցնելու են իրենց պատժիչ էֆեկտը և գնալու է փողոցի հետ եղբայրացման պրոցես։ Ի վերջո, ոստիկանները սովորական մարդիկ են՝ տուն, ընտանիք, ընկերներ ունեցող մարդիկ։

7. Արձանագրվեց, որ Հայաստանում առողջապահական, տնտեսական ակնհայտ ճգնաժամերին միացավ քաղաքական ճգնաժամը։

8. Արձանագրվեց իշխանությունների մտածողության՝ ամենևին ոչ նոր և ոչ ժողովրդավար տեսակը։ Երիտասարդ, թվում էր՝ հեռանկարային, թվում էր՝ ազատ մտածողության կրող նախարարներ և պետության այլ ներկայացուցիչներ առիթը բաց չթողեցին՝ իրենց դրսևորելու միանգամայն տոտալիտար ձևի մեջ։ Մեկ կենտրոնից կառավարվող ֆեյսբուքյան գրոհների առաջամարտիկներ դարձան այսօր ամենաբարդ վիճակում գտնվող ոլորտների ղեկավարները՝ առողջապահության, կրթության նախարարները, տարածքային կառավարման։ Պրոֆեսիոնալ աշխատանքը և ոլորտի խնդիրների հանդեպ վերաբերմունքը հերթական անգամ ստորադասվեց շեֆի ֆեյսբուքյան դիկտատին։

9. Արձանագրվեց, որ Ծառուկյանի և ԲՀԿ-ի դուխն այս պահին տեղն է, միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ դուխին զուգահեռ առաջիկայում պահանջվելու է քաղաքական գրագիտություն, համբերատար և ոսկերչական ճշգրտության քայլեր։

10. Արձանագրվեց, որ հանրության ամենատարբեր շրջանակներ բավականին սթափ են նայում իրավիճակին և հասկանում են, թե ինչու են քրեական գործերն ի հայտ եկել հատկապես հիմա։

11. Արձանագրվեց, որ իշխանությունը ևս մի քանի նման համաժողովրդական սերիալի դեպքում ուղղակի կկազմաքանդվի։

12. Արձանագրվեց, որ պետությունը մտել է լուրջ ռիսկերով մի փուլ, որտեղ քաղաքական, պետական և հանրային շրջանակներից պահանջվելու է զսպվածություն, սթափություն և իրականության համարժեք ընկալում։ Դա հավասարաչափ վերաբերում է կառավարությանը, ուժայիններին, ընդդիմադիր ուժերին, ԱԺ 88 «իմքայլական» պատգամավորներին՝ անհատապես։

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan