Հայաստանը միացել է հակաչինական ալիանսին. Լուսանկար
«Հայաստանն այսօր միացել է այս ալիանսին: Մերոնք պաշտոնապես դեռ չեն հայտարարել: Չինաստանն այս ալիանսը համարում է լուրջ հակաչինական կառույց: Հիմա ինձ հետաքրքիր է: Եթե ալիանսը հակաչինական հայտարարություն է տարածում, մենք դրա տակ ստորագրում ե՞նք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Քաղաքագետի գրառման տակ մեկնաբանություն է թողել արևելագետ Արարատ Կոստանյանը, նշելով, որ. «Այդ ալիանսը զբաղված է ույղուրների պաշտպանությամբ, որոնք Թուրքերի նախնիներն են, որոնց երազն է միանալ Թուրքիային, որոնք Թուրքիայում ունեն մեծ համայնք և Սիրիայում կռվում են մեր դեմ։ Մենք, այս բոլոր դաշնակիցներին թողած` ընկել ենք Բոլթոնների ու Նեթանյահուների խելքին։ Սա վատ ավարտ է ունենալու մեզ համար։ Դժբախտաբար, հայերից շատերը դեռ դասեր չեն սովորում պատմությունից»:
Zham.am-ը հիշեցնում է, որ 2019 թվականի մայիսին աշխատանքային այցով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «ՉԺՀ-ի հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում է»: