Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Պատերազմ Արցախում
Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան

Չգիտեմ ոնց են Փաշինյանին համոզել, որ կա ինչ-որ կոլեկտիվ իմունիտետ. Արշակ Սադոյանի կոչը

Հանրային խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը կոչով դիմել է հանրությանը:

Կոչում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ

Չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել եւ խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացուցչական մարմնի կողմից, բայց հասկանալի պատճառներով` գործնականում բոլոր  կարեւոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից, իր բոլոր վտանգավոր  հետեւանքներով:

Ես ուշադիր հետեւում, փորձում էի հասկանալ թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել եւ հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց վարակի կանխարգելմանը ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում:

Ես չգիտեմ ովքեր են խորհուրդներ տալիս նրան: Չգիտեմ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ-որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունը այդքան էլ սարսափելի չէ, որ մահերը այդքան էլ շատ չեն լինելու եւ չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոմ հիվանդների մասին, պնդում որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է հավանաբար պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմը այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի,  մեկ է ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով:

Ի հարկ է տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Ի հարկե սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժե մարդկային կապիտալը եւ եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու` կարծում եմ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածեր:

Սիրելի հայրենակիցներ մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողությունների պակասի պատճառով չէ, որ հայտնել են ամենավերջինների ճամբարում: Եթե Եվրոպական եւ շատ ուրիշ երկրներ` նույնիսկ մեր հարեւանները կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ կարծում եմ կարող էինք դա անել եթե սխալ ուղիով չգնայինք:

Փառք Աստծո այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին  կարող ենք հաջողության հասնել: Գոյատեւման խնդիրն է  դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժողքին: Հապաղել իրոք չի կարելի:

Ցավոք այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տվել այդ կոպիտ սխալները եւ եթե հասկանան կփորձեն ուղղվել:

Ելքի ճանապահները հստակ գծագրել եւ արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի բոլոր հիվանդներին է պետք  մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Ի հարկե բոլորիս համար էլ դա դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով` աջակցել օգնել, որ այս չարիքը հաղթահարվի:

Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ հայրենակիցներ, ինչ եղել՝ եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվեն եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan