ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»

Ողբերգական դեպք «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնի ծննդատանը. նորածիններ են մահացել

Այսօր «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը ողբերգական դեպք է տեղի ունեցել։ «Փաստինֆո»-ն հայտնում է, որ զույգ նորածինների մահվան դեպք է գրանցվել։

Ծննդկանի քույրը «Փաստինֆո»-ին պատմել է դեպքի մանրամասները.

«Քույրս զույգ աղջիկ երեխաներ պետք է ունենար։ Մեկ ամիս առաջ երեխաներից մեկի պտղաջուրը գնացել էր, զանգել է բժշկին, վերջինս էլ ասել է՝ նորմալ է, առավոտը կգաս։ Հաջորդ օրը գնացել է, պառկել իրենց հսկողության տակ, սիստեմաներով արհեստական պտղաջրերը լցրել են, դոպլեր են արել ու ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Ամեն շաբաթ ստացիոնար գնում էր ստուգումներին, երեխաների սրտի բաբախը նորմալ էր, խաղը նորմալ էր։ Երեկ ցավեր է ունեցել և սկեսուրը տարել է հիվանդանոց։ Բժիշկը նայել ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, կարող է տուն գնալ։ Սկեսուրն ասել է, եթե անհրաժեշտություն կա, թող պառկի ու բժիշկների հսկողության տակ գտնվի, բայց բժիշկը պնդել է, թե ինչ դեղեր այնտեղ պետք է խմի, տանը կարող է խմել, ոչ մի տարբերություն։ Ինչևէ քույրս տուն է գնացել, կրկին ցավեր ունեցել և այս անգամ բժիշկն ասել է, որ նոշպա խմի։ Ամբողջ գիշեր լավ չի զգացել, առավոտյան տաքսիով տարել են հիվանդանոց։ Քույրս 1.5 տարի առաջ կեսարյան հատումով ծննդաբերություն է ունեցել։ Նորից կեսարյան հատում պետք է անեին, որովհետև կեսարյան հատումից հետո երեք տարին, եթե չի լրանում, իր ուժերով չի կարող երեխա ունենալ։ Բայց ասել են՝ պետք է իր ուժերով ունենա։ Ծնարան են տարել ու հետո նաև նարկոզ տվել։ Մեր հարցին, որ եթե իր ուժերով պետք է ունենա, ինչի համար է նարկոզը պետք, բժիշկն արդարացել է՝ ասելով, որ առաջին երեխան մահացած ծնվեց, երկրորդ երեխային վերջին ստուգում պետք է աներ և նարկոզը տվեց, որ ցավեր չզգա։ Ասում են, որ երկու երեխաներն էլ մահացած են ծնվել։ Բայց եթե այս ողջ ընթացքում ստուգել են ու նորմալ են եղել պտուղները, ինչպե՞ս միանգամից այդպես եղավ։ Արգանդի մեջ ամբողջ թարախը մի ժամվա մեջ եղա՞վ»,-ասաց ծննդկանի քույրը։

Նրանք կատարվածում բժիշկներին են մեղադրում և ասում, որ անպայման պատասխանատվության են ենթարկելու, ոչ մի դեպքում աչքաթող չեն անելու դեպքը, քանի որ պնդում են՝ ծննդկանը պետք է բժիշկների հսկողության տակ գտնվեր, մինչդեռ նրան տուն են ուղարկել։ 28-ամյա կինն ունի երեք երեխա և քրոջ խոսքով նա իր բոլոր հղիությունները հանգիստ և թեթև է տարել, այնքան, որ չեն էլ զգացել՝ հղի է.

«Հղիությունը դեռ 7 ամսական չկար։ Բժիշկն ասում ՝ 500 գրամ էին պտուղները, ո՞նց պահեի։ Բայց ինչպե՞ս այդպես եղավ, եթե մինչ այդ նրանց վիճակը լավ էր»,-ասել է ծննդկանի քույրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan