«Նա մեծ երեխա է, որն ունի լավ խաղալիք, ու երեխաներն ընկերություն են անում հետը, որպեսզի օգտվեն դրանից». Լոռու մարզպետ
Դիտել նաև
Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն
«Ես այստեղ եմ, Արցախում եմ»․ Արկադի Ղուկասյան
«Հանրային ձայն»-ը պատրաստ է կոալիցիա կազմել Մարությանի եւ Թեւանյանի հետ, բայց պայմանով
Զգլխիչ խրախճանք՝ պաշարման ժամանակ կամ հոգեմտավոր կոռոզիա
Առերևույթ հանցավոր կազմակերպություն՝ Վարդան Ղուկասյանի և Արտակ Գալստյանի ղեկավարությամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում արձագանքելով համացանցում տարածված Գ․ Ծառուկյանին վերաբերող նյութերին, ապա Վճռաբեկ դատարանի արդարացման վճռին, որը հրապարակել էին ԲՀԿ-ականները, ասել է․
«Նայելով դատական գործի տարեթվին, կարծում եմ, անցյալը մաքրելու համար իրականացված պրոցես է ու դատավորներն անաչառ չեն եղել»։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարությանը՝ մարզպետը նշել է, որ ինքը խղճում է Գ․ Ծառուկյանին․
«Նա չունի իր քաղաքական ուրույն դինագիծն ու անընդհատ օգտագործվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից։ Նա նման է մի մեծ երեխայի, որն ունի լավ խաղալիք ու բակի երեխաներն անընդհատ ընկերություն են անում իր հետ, որպեսզի օգտվեն դրանից, բայց վերջում ստացվում է, որ այլ երեխաներ ավելի շատ են խաղում դրանով, քան ինքը»։
Zham.am