Գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար. Արայիկ Հարությունյան
Դիտել նաև
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ
Փաշինյանը իր ելույթից հետո պետք է ներողություն խնդրեր ու հեռանար. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր նոր նշանակումների մի շարք հրամանագրեր եմ ստորագրել, որոնց համաձայն՝
գեներալ-մայոր Ջալալ Անատոլիի Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Արայիկ Միքայելի Բաղրյանը նշանակվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար:
Գեներալ-մայոր Արմեն Անդրանիկի Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակվել ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելով։
Գնդապետ Մհեր Սերգեյի Հայրիյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
Արթուր Ալեքսանդրի Աղաբեկյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական:
Ազատուհի Սիմոնի Սիմոնյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական - Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ՝ Սփյուռքի հարցերով:
Լիլիթ Մարատի Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական՝ առողջապահության հարցերով։
Հաստատել եմ նաև կառավարության որոշումներ, որոնց համաձայն՝ Գագիկ Մարտիրոսյանն ազատվել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել ԱՀ էկոնոմիկայի ու արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում: ԱՀ Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել Հայկ Պետրոսյանը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից