Ոստիկանության ծառայողները ներխուժում են շենքերի բնակարաններ և բռնի ուժով բերման են ենթարկում անխտիր բոլոր տղամարդկանց. Տեսանյութ
Երեկ Բաքվի Յասամալի շրջանում նկարահանված տեսանյութեր էի տեղադրել, որտեղ երևում էր, թե ինչպես էին քաղաքացիները շենքերից աղբ նետում խիստ սոցիալական մեկուսացման ռեժիմը խախտած քաղաքացուն բերման ենթարկող ոստիկանների վրա։
Ընդդիմադիր լրատվակայքերի եւ օգտատերերի տվյալներով` այս գիշեր ոստիկանության հատուկ նշանակության գնդերից մեկը տեղափոխվել է այդ թաղամասի մոտ, իսկ վաղ առավոտվանից ոստիկանության ծառայողները ներխուժում են այդ շենքերի բնակարաններ և բռնի ուժով բերման են ենթարկում անխտիր բոլոր տղամարդկանց։
Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան էջից