ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ
4
Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Կորոնավիրուսային Ամերիկան ցնցվեց․ կկարողանա՞ արդյոք խուսափել նմանատիպ ցնցումներից Հայաստանը․ մաս 1-ին

Այսպես կոչված կորոնավիրուսային ժամանակաշրջանում այսօրվա ԱՄՆ-ի ցնցումներն ամենամեծն էին 21-րդ դարում:

Ինչո՞ւ Ջորջ Ֆլոյդի սպանությունը այս աստիճան ցնցեց Ամերիկան: Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է հասկանալ, թե ինչ էվոլյուցիա է ապրել այս երկիրը վերջին 50 տարվա ընթացքում:

 

Արևմուտքը շարժվում է քաղաքական ինքնասպանության ճանապարհով

Պատրիկ Բյուկենեն

 

Հիշեցնենք, որ սույն գործիչը համարվում է ամերիկյան պահպանողական փիլիսոփայության ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Բյուկենենն աշխատել է ԱՄՆ-ի երեք նախագահների՝ Նիքսոնի, Ֆորդի և Ռեյգանի հետ՝ որպես ավագ խորհրդական: Բյուկենենը համարվում էր Ռեյգան-Գորբաչով քաղաքական համաձայնության կնքման գաղափարական հայրերից մեկը, որի արդյունքում, ավարտվեց «սառը» պատերազմը:

Բյուկենենը հպարտ էր, որ նաև իր ջանքերի արդյունքում խորհրդային կոմունիզմը պարտվեց արևմտյան կապիտալիզմին:

Սակայն, այդ պարտությամբ, ըստ Բյուկենենի, Արևմուտքի համար սկսվեց մի նոր, ավելի վտանգավոր փուլ, որը նույնիսկ կարող է ավարտվել քաղաքական ինքնասպանությամբ: Այդ մասին է նրա «Արևմուտքի մահը» հայտնի աշխատությունը:

Ըստ Բյուկենենի՝ Ֆրենսիս Ֆուկույամայի հայտնի «Պատմության ավարտը» աշխատությամբ նկարագրված կոմունիզմի ավարտից ու Արևմուտքի իբր լիակատար հաղթանակից հետո իրականում սկսվելու է արևմտյան քաղաքակրթության ճգնաժամը, որը կարող է ավարտվել լիակատար կործանումով: Իր այդ տեսակետով Բյուկենենը կրկնում է Շպենգլերին, որի աշխատությունը կոչվում էր «Եվրոպայի մայրամուտը»:

Ի՞նչ նկատի ուներ Բյուկենենը, երբ խոսում էր արևմտյան քաղաքակրթության վերացման մասին:

Բանն այն է, որ երբ Բյուկենենը նշում է, որ կոմունիզմը պարտվեց արևմտյան քրիստոնեության փիլիսոփայությանը, ճիշտ էր, սակայն՝ մասամբ:

Այո՛, իր բարոյականության քրիստոնեական հիմքով արևմտյան արժեքները հաղթեցին աթեիստական կոմունիզմին: Սակայն այդ հաղթանակում իր լուման ունեցավ նաև այսպես կոչված արևմտյան «ձախ լիբերալ» գաղափարախոսությունը, որը հիմնված էր գեդոնիստական արժեքների վրա: Ավելին, այդ արժեքները նույնիսկ վճռական դեր կատարեցին կոմունիզմի փլուզման հարցում:

Խորհրդային ժողովուրդներն ըմբոստացան կոմունիզմի դեմ, որովհետև մարդիկ տեսնում էին, որ արևմտյան երկրներում քաղաքացիների կենսամակարդակը մի քանի անգամ ավելի բարձր էր, քան կոմունիստական համակարգ ունեցող երկրներում: Հենց դա էր այն գլխավոր պատճառը, որ մղեց մարդկանց փոփոխությունների: Մնացածն ածանցյալ բնույթ էին կրում:

Ավելին, ԽՍՀՄ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ն և մյուս արևմտյան երկրներն ավելի էֆեկտիվ էին գործում, երբ աջակցում էին ոչ թե Պինոչետի նման ռեժիմներին, այլ մարդու իրավունքների շարժումները Լեհաստանում, Հունգարիայում և ԽՍՀՄ-ում:

Հենց այդ ժամանակ էլ առաջ եկան այն արժեքները, որոնք Բյուկենենն անվանում էր Արևմուտքի համար կործանարար:

Որո՞նք էին այդ արժեքներն ու հոսանքները:

Առաջին

Ձախ լիբերալ շարժում, որտեղ շուկայական համակարգը պետք է գործեր առանց մեծ քանակի մեծահարուստների շերտի: Այսօր այդ փիլիսոփայությունը գործում է գրեթե բոլոր եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների մոտ։

Երկրորդ

Մուլտիկուլտուրալիզմի փիլիսոփայությունը: Դա նշանակում էր, որ բոլոր զարգացած երկրները պետք է հրաժարվեին էթնիկ ազգայնականությունից, ռասիզմից: Ավելին, պատմական անարդարությունը վերականգնելու համար, Արևմուտքում առավելապես պիտի խրախուսվեն ազգային և ռասայական փոքրամասնությունները։

Երրորդ

Ֆեմինիզմի զարգացում: Դա նշանակում էր, որ կնոջ դերը պետք է էապես բարձրացվեր, գրեթե բոլոր բնագավառներում: Իսկ որոշ տեղերում նույնիսկ արհեստական ձևով:

Չորրորդ

ԼԳԲՏ շարժմանը աջակցություն: Դա նշանակում էր, որ հանրության մեջ սեքսուալ փոքրամասնության ներկայացուցիչների դերը նույնպես պիտի մեծացվի, իսկ որոշ տեղերում նույնիսկ արհեստական ձևով:

Բոլոր այս չորս հիմնական ուղղությունները նախկինում մշակվել էին այսպես կոչված նեոմարքսիստական ֆրանկֆուրտյան դպրոցի ներկայացուցիչների կողմից: Իսկ մինչ այդ վերոնշյալ հիմքերը դրվել էին հայտնի կոմունիստ Անտոնիո Գրամշիի, Դյորդյա Լուկաչի աշխատություններում, Ադոռնոյի և Մարկուզեի գործերում:

Ինչպե՞ս ստացվեց, որ այս նեոմարքսիստական հոսանքներն օգտակար դարձան ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների համար:

Պատասխանը շատ պարզ է: Նախ այս հոսանքներով ավելի հեշտ էր հաղթել կոմունիզմին, և, բացի այդ, ազատության հաղթարշավը վաղ թե ուշ դնելու էր այդ խնդիրները նաև արևմտյան ժողովուրդների առջև:

Եվ հենց այստեղ էր, որ Բյուկենենը և նրա նմանները հասկացան՝ հաղթելով կոմունիզմին և այս ուղենիշները որդեգրելով՝ Արևմուտքը տանուլ է տալու նաև արևմտյան քաղաքակրթությունը նույնպես:

Այսօրվա գլոբալիզմի հիմքում ընկած են վերը նշած այդ չորս հիմնասյուները, որոնք գրեթե հաղթանակ են տարել Արևմուտքում, և վերջինս փորձ է կատարում այն ներդնել նաև մյուս զարգացող երկրներում:

Ինչո՞ւ Դոնալդ Թրամփը քանդեց գլոբալիստների բոլոր ծրագրերը

Բանն այն է, որ վերը նշված այս չորս հիմնական ուղղությունները, որոնք ընկած են գլոբալիստների ծրագրերում՝ որպես հենասյուն տնայնավորվել են Եվրոպայում և ԱՄՆ-ում:

Ահա թե ինչու ցանկացած ուժ, ով կասկածի տակ է դնում այդ արժեքները, համարվում է վտանգավոր:

Սակայն ԱՄՆ-ում կատարվեց անհնարինը՝ 2016-ին իշխանության եկավ մի մարդ, ով կապ չուներ այդ արժեքների հետ: Այդ մարդու անունը Դոնալդ Թրամփ էր: Վերջինս, իհարկե, դասական իմաստով քաղաքական գործիչ չէր: Նա գործարար էր և խոսում էր հասարակ, առավելապես սպիտակ ամերիկացիների համար հասկանալի լեզվով: Ճիշտ է ինքն իրական պահպանողական չէր, սակայն իր անփորձ հայտարարությունները սկսեցին խարխլել վերը նշված գլոբալիզմի հիմնասյուները:

Սա նույնն է, որ Գորբաչովը իշխանության գալուց հետո, կազմաքանդելով կոմունիզմի հիմքերը, ակամայից վարկաբեկեց նաև ողջ համաշխարհային կոմունիստական շարժումները: Հենց դրանից հետո այլ երկրներում կոմունիստական շարժումները փաստացի վերացան:

Թրամփի այսօրվա գոյությունը սպառնում է գլոբալիստներին հենց այդ նույն սկզբունքով: Եթե կոմունիզմի հայրենիքը համարվող ԽՍՀՄ-ում փլուզվեց այդ գաղափարախոսությունը, ապա դրա արդյունքում փլուզվեցին նաև մյուս երկրների կոմունիստական շարժումները: Քանզի Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելը համոզիչ չէ:

Հենց այդ պատճառով էլ գլոբալիստները մտահոգված են, որ եթե Թրամփը շարունակի պաշտոնավարել ևս չորս տարի, ապա գլոբալիզմը՝ որպես արժեքներ, մեծ հարված կստանա ԱՄՆ-ում, և որպես բումերանգ՝ այդ հարվածը կտարածվի նաև մյուս երկրների վրա:

Ահա թե ինչու Թրամփի դեմ արշավն ստացել է այս չափ մեծ մասշտաբներ:

Պետք է նշել նաև, որ Թրամփն իր տեսակով գաղափարախոս չէ, նա գործարար է և պոպուլիստ, բայց միևնույն է վտանգավոր է գլոբալիստների համար:

Այսպիսով, եթե բնութագրենք այսօրվա ցնցումները ԱՄՆ-ում, ապա կարող ենք նշել, որ այս պայքարի գլխավոր դերակատարներն են մի կողմից Թրամփը՝ որպես ընտրված նախագահ, մյուս կողմից գլոբալիստները: Վերջիններս կոնսոլիդացված են դեմոկրատական կուսակցության շուրջ, քանզի միայն ընտրության միջոցով է հնարավոր հեռացնել Թրամփին իր պաշտոնից:

Բացի այդ, Թրամփի դեմ է աշխատում նաև կորոնավիրուսի գործոնը:

Այսօր արդեն գործազուրկների թիվն ԱՄՆ-ում անցել է 30 մլն ցուցանիշը, և դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կսպասվեն վաղը:

Եվ վերջապես, Թրամփի դեմ պայքարի որպես լավ պատրվակ ընտրվեց աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ողբերգական մահը: Մահ, որը ցնցեց ԱՄՆ-ի ողջ սևամորթ համայնքին:

Նշենք, որ սևամորթները, կազմելով բնակչության մոտ 15 տոկոսը, այսօր գործազուրկների 70 տոկոսն են: Կորոնավիրուսից մահացածների մոտ 80 տոկոսը նույնպես սևամորթներ են:

Այս թվերը ցցուն են դարձնում նրանց իրական կարգավիճակը: Բայց և միաժամանակ, նրանք սովորաբար խիստ պասիվ ընտրողներ են: Եվ ահա Ֆլոյդի մահից հետո գլոբալիստները՝ դեմոկրատների հետ միասին, մեծ հույս են տածում, որ կկարողանան սևամորթների մոտ առկա հակաթրամփյան տրամադրությունները կապիտալիզացնել այս տարվա նոյեմբերին անցկացվելիք նախագահական ընտրությունների ընթացքում:

Հենց այդ պատճառով է, որ ընդամենը մեկ ամիս առաջ բոլորովին անհայտ Ֆլոյդը այսօր հետմահու դարձել է համարյա ազգային հերոս, որի մահվան համար սգում են նույնիսկ եվրոպացի հայտնի պետական գործիչները:

Բացի այդ, Թրամփի դեմ են տրամադրված ԱՄՆ-ի, այսպես կոչված, խորքային պետության կառույցները: Պատճառը նույնպես հասկանալի է: Այդ կառույցները հիմնված էին վերը նշված չորս գաղափարական ուղղությունների վրա, որի դրոշի տակ է ԱՄՆ-ն աշխարհին ներկայացնում իր համաշխարհային առաքելության գաղափարը: Այն, որ Բյուկենենը ճիշտ է և վերջնարդյունքում այս թրենդը կազմաքանդելու է նաև ԱՄՆ-ը, ակնհայտ է: Այսօր արդեն չինական տնտեսությունը, Փաշինյանի բառապաշարով ասած, գրեթե ասֆալտին է պառկեցրել ամերիկյան տնտեսությունը: Ինչպես որ ժամանակին ԽՍՀՄ-ի օգնություններն աշխարհի կոմունիստական շարժումներին վերջնարդյունքում կազմաքանդեցին սեփական տնտեսությունը և երկիրը, այդպես էլ ԱՄՆ–ի հետ կարող է լինել:

Ե՞րբ կիրականանան Բյուկենենի կանխատեսումներն ԱՄՆ-ի մասով, այս տարի՞, թե՞ չորս տարի անց, դժվար է կանխատեսել: Սակայն, այն, որ այդ երկիրն ընթանում է այդ ճանապարհով, փաստ է: Իսկ կորոնավիրուսը կարող է պարզապես կատալիզատորի դեր ստանձնել:

Հենց այս իմաստով էլ ամերիկյան ներկայիս ցնցումներն այս աստիճան ուժգին բնույթ ունեցան:

Շարունակելի․․․

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan