Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրված. գործն ուղարկվել է դատարան Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ. Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին
4
Ըստ գերմանացի պրոֆեսորի Covid-19-ը երկարաժամկետ հետևանքներ է թողնում արդեն բուժվածների վրա Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է Հրաժարականների դիմումների նոր շարք ԱԱԾ-ում. ի՞նչ է կատարվում կառույցում Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Լրատվամիջոցների նկատմամբ գործընթացներ է սկսում Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ լրատվամիջոց է ղեկավարել. Կոնստանտին Տեր-Նակալյան. Տեսանյութ Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թույլ է. Գրիգորի Տրոֆիմչուկ ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններում կատարված գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ Եթե ձեզ դուր չի գալիս իմ խոսքը, կա՛մ մի լսեք, կա՛մ քննադատեք, նման փոքրոգի քայլերով ոչ կվախեցնեք, ոչ իմ խոսքի կշիռը կթուլանա․ Գասպարյանը՝ «Արմնյուզ» ՀԸ ոստիկանների այցի առնչությամբ դիմել է իշխանությանը Գլխավորը Կորոնավիրուսի մասին
1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները հարձակվեցին ԱՀ Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ըստ գերմանացի պրոֆեսորի Covid-19-ը երկարաժամկետ հետևանքներ է թողնում արդեն բուժվածների վրա ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունների դեղերը պետք է բերեն, մեզ վրա փորձարկեն «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները․ Արման Աբովյան Հուշարձան կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել գույքահարկից․ Սարհատ Պետրոսյան Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրված. գործն ուղարկվել է դատարան Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները Միջադեպ Երևանի Կենտրոնում. ոստիկանները կնոջ բերման ենթարկեցին. Տեսանյութ ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել Չարությունն ու ատելությունը չեն կարող իրավունք ծնել Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ուղիղ բխում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից Միայն տգետ մարդը չի կարող հասկանալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակության կարևորությունը․ Արեն Ապիկյան. Տեսանյութ Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ. Գագիկ Ծառուկյան «Հանդիպում ունեցա ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ»․ վարչապետ Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Դեռևս փետրվարին վարչապետը ուներ ընտրություն՝ պայքարել կորոնավիրուսի դեմ կամ պայքարել ՍԴ-ն զավթելու համար․ Նիկոլն ընտրեց երկրորդը Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավ­վածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին Նիկոլը և ծուռ հայելիների աշխարհը Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է Վիրուսը ենթարկվում է մուտացիայի և այս փուլում խոսել պատվաստանյութից ուղղակի ծիծաղելի է Վրաստանում կորոնավիրուսով վարաման երեք նոր դեպք է գրանցվել Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու ցանկությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ապտակ Հայաստանի ԱԳՆ-ին. Ռուսաստանն արտաքսում է «Ազատություն» ռ/կ թղթակից Ազա Բաբայանին Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով․ ԶԼՄ-ներ ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կուզե՞ս արդարությունը մի զանգով վերականգնեմ, գնաս Նիկոլի բանակ Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է Ներկայացված ցուցանիշներով՝ Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին․ նրան 99,9% են վստահում Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է Վարդայի սեքսուալ լուսանկարը տպավորում է իր նրբագեղությամբ. Լուսանկար Վաղվա 11 հազարը գրելիս սա չմոռանաք Հրաժարականների դիմումների նոր շարք ԱԱԾ-ում. ի՞նչ է կատարվում կառույցում «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»․ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է. Լուսանկարներ ArmNews TV և 5-րդ ալիք/ 5 TV այցելած ոստիկանները ավելի բարձրացրեցին այդ թիվիների վարկանիշը Սատանիզմի քարո՞զ, թե՞ հոգեկան շեղում. անչափահաս աղջկա տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել. Տեսանյութ Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում հունիսի 26-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են Տևական ժամանակ է արդեն, որ զանգվածների ուղեղները լվանում, թե ռուսական զորքը Հայաստանից պետք է հանվի Հրդեհ Հոտվաշատում․ այրվել է մոտ 200 անվադող Բոլոր քայլերն իրենց դեմ են դուրս գալու․այս երկրագնդի վրա ոչ ոք չի շահել, երբ պատերազմ է հայտարարել ԶԼՄ-ներին. Ա. Օհանյանը՝ ոստիկանության կողմից «Արմնյուզ» ՀԸ-ի դեմ վարչական վարույթ հարուցելու մասին Ընդդիմությունը պետք է առաջարկի ծրագիր և կադրեր. Արման Վարդանյան Արայիկ Հարությունյանը պատասխանել է «Լուսավոր Հայաստան»-ին. ի՞նչ է արել նշանակումից հետո Ընդունելության քննություններ` Արտաշատի թիվ մեկ հիմնական դպրոցում. ԿԳՄՍ նախարարի «լայվը» ԱՄՆ-ի մասին է Արցախի մասին չէ, սակայն ի՞նչ տարբերություն. Սուրեն Սարգսյան

«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ

Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։
 
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների և թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։ Առկա նեղությունների ու խռովահույզ վիճակի պայմաններում կարևորվեց առավել ջանքերի գործադրումը՝ ամրապնդելու հավատքը, հառնող դժվարությունները Աստծո օգնությամբ հաղթահարելու հույսը, լավատեսության ոգին և սերը հայրենիքի, ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ։
 
Դիմելով միաբաններին առաքյալի խոսքով, որն ասում է. «Հաստատուն մնացեք, անշարժ եղեք, ամեն ժամ ավելին եղեք Տիրոջ գործի մեջ» (Ա Կորնթ. 15.57-58)՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց եկեղեցականությանը հոգևոր խնամատարությամբ, առավել եռանդուն քարոզչական գործունեությամբ, աստվածային պատվիրանների և Սուրբ Գրոց ուսուցման մատուցմամբ, Քրիստոսի վարդապետության ջամբումով շարունակել իրենց սպասավորությունը՝ պայքար մղելով նաև ժողովրդի կյանքում տեղ գտնող անվայելուչ և մերժելի երևույթների դեմ։
 
Զրույցի ընթացքում քննարկվեցին համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։
 
Վերջինիս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասաց․ «Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։ Սուրբ Գիրքն ասում է․ «Հակառակությունն ատելություն է գրգռում, բայց սերը ծածկում է ամեն մի ներհակություն» (Առակ. 10.12): Մենք՝ որպես հոգևոր հայրեր, պետք է ամուր պահենք մեր ժողովրդի զավակների մեջ գիտակցությունը, որ հայրենիքի զարգացման տեսլականի շուրջ տարբեր պատկերացումները չառաջնորդեն անհանդուրժողության ու բռնության արարքների, քաղաքական հայացքները և տարաձայնությունները պատճառ դառնան ազգային միասնության պառակտումի։ Հարկ է հաստատուն պահել բարեկրթության, պարկեշտության և փոխադարձ հարգանքի սահմանները, որովհետև արդարության, բարօրության հաստատումը հասարակության կյանքում չի կարող իրականացվել անպատշաճ արտահայտչաձևերով և թշնամանքի հրահրմամբ։ Ներկա իրավիճակը և երկրի առջև ծառացած մարտահրավերները չպետք է տեղիք տան առաքինի ընթացքի և դիմացինի հանդեպ հարգանքի ու հանդուրժողականության նահանջի, իրավունքների ու արժանապատվության ոտնահարման և տկարացնեն առ հայրենին սիրո ու նվիրումի ոգին։ Ամենքը պետք է ունկնդիր լինեն առաքյալի խրատին, որն ասում է. «Ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ` պարկեշտությամբ, ինչ որ` արդարությամբ, ինչ որ` սրբությամբ, ինչ որ` սիրով, ինչ որ` բարի համբավով, ինչ որ` առաքինությամբ, ինչ որ` գովությամբ, - ա՛յն խորհեցեք» (Փիլիպ. 4.8)։
 
Մեր կյանքի շատ խնդիրներ արժեքային դաշտում են և լուծելի են մեր սրբազան արժեքներին հավատարմությամբ, միաբան ու միասնական ընթացքով։ Դարերի ընթացքում այս ոգով ենք կարողացել դիմագրավել դժվարությունների ու նեղությունների, զորացնել մեր պետությունն ու ազգային կյանքը։ Միաբանությունն է մեր Հայկազյան ազգի ուժն ու զորությունը։ Այս ամենում մեծապես կարևում ենք մեր հոգևորականների առաքելությունն ու դերակատարությունը»։
Նորին Սրբությունը նաև խոսեց համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։ «Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին։
 
Այս իմաստով մեր հոգևոր սպասավորները Սփյուռքի թեմերում նույնպես պետք է համապատասխան կոչերով ուղղորդեն և ապահովագրեն մեր զավակներին, որ նրանք խստագույնս հետևեն իրենց երկրների պատկան մարմինների առողջապահական հրահանգներին։ Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում», - ասաց Վեհափառ Հայրապետը։
 
 
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan