Կյանքը Նիկոլից հետո
Մտնում ենք երկրի մոտակա տասնամյակը կանխորոշող մի բարդագույն շրջան՝ ետնիկոլական-ետպոպուլիստական փուլ:
Որո՞նք են այն խնդիրները, որոնք կանգնած են ձևավորվելիք քաղաքական համակարգի առջև։
- Ինչպես են կառուցվելու իշխանություն-հասարակություն հարաբերությունները՝ ինչ բանաձևով։
- Արդյո՞ք հնարավոր է լինելու ապահովել ընտրությունների արդարությունը, ինչ երաշխիքներ են ստեղծվելու դրա համար։
- Իշխանության ու տնտեսության սերտաճում թույլ չտալու համար ինչ մեխանիզմներ են ներդրվելու։
- Արցախի հարցում Նիկոլի կողմից ստեղծված ետընթացից ինչպես ենք դուրս գալու։
- Ինչպես ենք հաղթահարելու գծված բաժանարար գծերը։
Սրանք ոչ բոլոր հարցերն են, բայց նրանք են, որոնք հենց հիմիկվանից պետք է դրվեն նոր՝ անցումային կառավարության առջև, մինչև ձևավորվելը։ Ավելի ճիշտ, դրանք են լինելու անցումային կառավարության ծրագրային կետերը։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից