Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից․ Սևակ Թորոսյան

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի, դրան հետևած տարբեր մեկնաբանությունների մասին Panorama.am-ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, Ֆրանսիայի փաստաբանների պալաի անդամ Սևակ Թորոսյանի հետ։

-ՄԻԵԴ-ն օրեր առաջ հրապարակեց խորհրդատվական կարծիք՝ դատարանին Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից հասցեագրված հարցերի վերաբերյալ։ Այս պահին ի՞նչ կարող եք փաստել, ի՞նչ է արձանագրել Եվրոպական դատարանը։

-Նախ հիշենք, որ ընդհանուր իրավասության դատարանը գործը կասեցրել և ուղարկել էր Սահմանադրական դատարան, որպեսզի Քրեական օրենսգքրի 300.1 հոդվածի սահմանադրականության հետ կապված որոշում կայացնի։ Այս պահին պետք է փորձել ենթադրել, թե ինչու ՍԴ-ն իր հերթին ցանկացավ ՄԻԵԴ-ից խորհուրդ ստանալ, ի վերջո Սահմանդրական դատարանն է որոշում կայացնելու այդ հոդվածի սահմանդրականության վերաբերյալ։
Երբ ՍԴ-ն սկսկեց այս գործը քննել, կարող ենք ենթադրել, որ 30 կամ 40 հարցումներ ուներ, որոնց մեծամասնությունը լուծեց։ Մնացել էր 4 տեխնիկական հարցեր, որոնց վերաբերյալ որոշեցին կարծիք ստանալ Եվրոդատարանից։ Իմ կարծիքով, ՄԻԵԴ-ն ատաջին երկու հարցերին չպատասխանեց, քանի որ դրանք շատ ընդհանրական էին, ու ՄԻԵԴ-ն ուղղակի կապ չտեսավ դրանց ու Ռոբերտ Քոչարյանի գործի միջև։ Դա պետք չէ պատիժ համարել, ՄԻԵԴ չափանիշներով, հարցումը պետք է ուղղակի կապ ունենա նշված գործի հետ։ Այս երկու հարցերը, որոնք կապված էին իրավական պետության կամ իրավունքի գաղափարաբանության հետ, ուղղակի կապ չէին ստեղծում գործի հետ, ըստ ՄԻԵԴ դատավորների։
Ինչ վերաբերում է երրորդ և չորրորդ հարցերի պատասխաններին, ու եթե մեկ նախադասությամբ ամփոփելու լիենք, ապա առավել կարևոր է քրեական հանցագործության հստակության սկզբունքը։

-ՄԻԵԴ որոշման մասին պաշտպանական ու մեղադրող կողմի տեսակետները տրամագծորեն հակառակ կողմերում են։ Միջազգային փորձը՝ մասնավորապես ֆրանսիականն ի՞նչ է ցույց տալիս, այդպես էլ պե՞տք է լիներ։

-ՄԻԵԴ-ի կարծիքը նախաորոշում չէ։ Բնական է, որ տուժող կողմը, կամ դատախազությունը պետք է փորձեն այլ մեկնաբանություններ տալ, քանի որ կարծիքը պարզապես հիշեցնում և հաստատում է քրեական դատավարության բարձրագույն սկզբունքները։ Դրանք երկու տարի է, որ մենք պնդում ենք։
Ինչ վերաբերում միջազգային փորձին, ապա հիշեցնեմ, որ այս խորհրդատավական կարծիքի ինստիտուտը 2018-ից է գործում՝ թիվ 16 արձանագրությամբ։ Եվ այդ ժամանակից ի վեր եվրոպական երկրների բարձրագույն դատարանները միայն երկու անգամ են օգտագործել՝ առաջին անգամ Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը 2018 թվականին, երկրորդ անգամ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2019-ին։ Այս երկու կարծիքները կարդալով՝ հասկանում ենք, որ Եվրոդատարանը խորհրդատվական կարծիք տալով, նախավճիռ չի ուզում կայացնել։ Վճռի կայացումը, ըստ ՄԻԵԴ-ի, պետք է դրված լինի ազգային դատավորների ուսերին։ Մի խոսքով, ազգային դատավորը պետք է փաստի, որ լավ հասկացել է այս գործում քրեական օրենսգրքի հստակության սկզբունքը։ Դատավորն է պատասխանատու և իր երկիրն է պատժվելու, եթե սխալ որոշում կայացվի։

-Դատախազությունը, մեկնաբանելով խորհրդատվական կարծիքը, տարածած հաղորդագրության մեջ նշել էր. «Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին»։ Այսինքն, այն էականորեն տարբերվում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հայտարարություններից։ Իսկապե՞ս խորհրդատվական կարծիքն այդ աստիճան տարընթերցումների տեղիք է տալիս։

-Դատախազության արտահայտությունը խաբեբայություն է, ՄԻԵԴ-ը նման դիրքորոշում չի արտահայտել, մասնավորապես 300.1-ի հստակության մասին դիրքորոշում չի հայտնել, ընդհակառակը զգուշացնում է ազգային դատավորին, եթե չեզոք կերպով դատավորը չի կարող անդրադառնալ, որ 300.1 հոդվածը հստակության ու կանխատեսելիության խնդիր է ստեղծում, ապա իր երկիրն է պատժվելու, երբ այս գործը ներկայացվի մեր առջև մոտ ապագայում։ 300.1 հոդվածը զարմանալի տեքստ է։ Ազգային ժողովը ժամանակին նախատեսել է պատիժը՝ 10-15 տարվա ազատազրկում, բայց ոչ հանցագործության սահմանումը։ Գողություն, մարդասպանություն կամ բռնաբարությունը գիտենք ինչ է, հստակ սահմանված են աշխարհի բոլոր քրեական օրենսգրքերում, բայց սահմանադրական կարգի տապալման գաղափարը, սահմանված չէ ու վտանգ է ստեղծում բոլոր քաղաքացիների, ընդդիմադիրների, լրագրողների համար, որոնց նկատմամբ կարող է այդ հիմքով քրեական գործ հարուցել իրենց հայտարարությունների կամ գործողությունների համար։ Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից։

-Դատախազության ու փաստաբանների կարծիքները չեն համընկնում նաև օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ, երբ հղում է արվում ներպետական պրակտիկային։ Ձեր կարծիքը ո՞րն է այդ հարցի վերաբերյալ։

-Դատախազությունն ու փաստաբանները պետք չունեն համաձայնվել օրենքի հետադարձ ուժի կիրրառման մասին, պարզապես պետք է կարդալ Եվրոպական օրենքը։ Բոլոր եվրոպական երկրների քրեական օրենսգրքերում նշված է այս սկզբունքը։ Եթե 2008-ին քրեական այդ հոդվածը գոյություն չուներ, ապա հետո ընդունվածը չի կարող հիմք դառնալ որևէ հանցագործության համար։ Եթե գոյություն ուներ, բայց տարիներ հետո այդ պատիժը խստացվել է, ապա այն դատարանը չի կարող օգտագործել։ Մեկ անգամ ևս ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ ազգային դատավորը պետք է կոնկրետ անդրադառնա, եթե 2008-ին այդ օրենքի սահմանումը կար, թե՞ ոչ։ Այսինքն , խնդիրը նույնն է, ոչ 2008-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանի Քրեական օրենսգիքրը հստակ կերպով չի սահմանել այսպես կորված սահմանդրական կարգի տապալումը։

-Միջազգային օրենքների հումանիզացիայի սկզբունքը ասում է, որ եթե արարքից հետո օրենքը փոխվել է ու խստացվել է, այն չի կարող կիրառվել տվյալ արարքի համար։

-Այս հարցը պետք է տալ դատախազությանը։ Ես կարծում եմ, որ ժամանակ են շահում, քանի որ ինչ բաղդատումներ էլ անեն տարբեր տարիներին ընդունված զանզան օրենքների միջև, ի վերջո ամեն մարդ պետք է անդրադառնա խնդրին, որ սահմանադրական կարգի տապալումը երբեք սահմանված չի եղել։

-Եթե «յոթի գործ»-ով քրեական հետապնդումները դադարեցվել են, արդյոք ավտոմատ նույն հիմնավորումները չպետք է գործե՞ն սահմանդրական կարգի ենթադրյալ տապակման գործով մեղադրյալների համար՝ կատարած լինեն նրանք այդ արարքը, թե չէ, ապացուցված լինի մեղքը, թե չէ։

Իհարկե, եթե այս հիմքով Ռոբերտ Քոչարյանը դատապարտվի, ապա վաղն էլ նույն հիմքով Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի։ Բայց նորից կրիկնեմ, այս հանցագործությունը չի կարող հիմք լինել, որևէ դատապարտման համար։ Ռոբերտ Քոչարյանի գործը պետք է հենց հիմա դադարեցնել։

-ՍԴ-ն կարծիք է խնդրել նաև Վենետիկի հանձնաժողովից։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսին կլինի այդ հանձնաժողովի արձագանքը։

-Վենետիկի հանձնախումբն արդեն արտահայտվել է մոտ անցյալում Հայաստանի իրադարձությունների մասին։ Այն հեղափոխությունների մաքրության փուլի վերաբերյալ մեծ փորձառություն ունի, մասնավորապես, թե ինչպես նորընտիր իշխանությունները քրեական դատավարությունն օգտագործում են իրենց երևակայած թշնամիները մաքրելու համար։ Ի վերջո, ՄԻԵԴ-ի կամ Վենետիկի հանձնաժողովին կարծիքները պիտի օգնեն նախ և առաջ Սահմանադրական դատարանին որոշում կայացնելու համար։ Այս որոշումին է, որ կսպասենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan