Բացվել է աշխարհում առաջին հյուրանոցը՝ «պատված» 24 կարատանոց ոսկով. Ֆոտոշարք

Դիտել նաև
Վիետնամում բացվել է աշխարհում առաջին հինգաստղանի հյուրանոցը, որի ներքին հարդարման համար օգտագործվել է 24 կարատանոց ոսկի: Այս մասին հաղորդում է Лента.ру-ն:
Dolce Hanoi Golden Lake հյուրանոցի 25 հարկանի շենքը տեղակայված է Հանոյի կենտրոնում. դրա արտաքին հարդարման համար օգտագործվել է ոսկեզօծված շինանյութ: Հինգ հազար քառակուսի մետր զբաղեցնող հյուրանոցի շինարարությունը տևել է տասը տարի:
Հյուրանոցի կայսերական ոճի 342 համարների կահույքը և ներքին հարդարանքում նույնպես օգտագործվել է ոսկի: Հյուրանոցում հյուրընկալվելու մեկ օրվա արժեքը սկսվում է 250 դոլարից:
Zham.am





