Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին
23
Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Կիրանցում ենք․ Հայաստանի անվտանգության առաջնագիծն այս պահին անցնում է Տավուշի մարզով. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել

Ինչո՞ւ ՊԵԿ նախագահն առանց բացատրության հեռացավ իր պաշտոնից

Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ամենուրեք թմբկահարում էր, թե այսուհետ ամեն ինչ թափանցիկ է լինելու: Եվ,  որպես ապացույց, հանրությանը բացահայտել էր,  թե ինչ էր պահվում նույնիսկ նախկին վարչապետի սառնարանում: Ամեն մի երկրորդական, երրորդական հարցերի վերաբերյալ Փաշինյանը  ժամերով «լայվեր» էր կազմակերպում և այս ամենի նպատակն մեկն էր, որ ինքը`  Փաշինյանն ու իր թիմը այսուհետ 100 տոկոսանոց թափանցիկությամբ են աշխատելու:

Սակայն ժամանակն անցավ, և  այդ «թափանցիկությունից» մնացին միայն բարի հուշերը:

Այսօր հանրությունը իրավունք չունի տեղյակ լինել նույնիսկ, օրինակ,  թե ինչի վրա են ծախսվում վարչապետի ֆոնդերը որոնք ի դեմ միլիարդավոր դրամների են հասնում:

Վատիկանում նախկին դեսպանի  մի շարք մեղադրանքների առիթով հանրությունն այդպես էլ Փաշինյանից չլսեց ոչ մի տրամաբանական բացատրություն, իսկ ինչպես ասվում էր ժամանակին հնչած  Հռոմի Պապ  Բոնիֆացի 8-րդի ուղերձներից մեկում,- «Silentium videtur confessio», այսինքն` «լռությունը համաձայնության նշան է», որն ի դեպ դրանից հետո մտավ կանոնավոր իրավունքի հիմքում:

Այսինքն, եթե ամփոփենք վերը նշվածը, ստացվում է, որ Փաշինյանն իր հասցեին ծանր մեղադրանքների առջև որևէ պատասխան չունեցավ, քանզի ասելիք չուներ: Ստացվում է այն, որ,  երբ նա մարդկանց խոստանում էր «բռնել բոլոր տեսակի ձկներին և մկներին», պարզվում է այդ «ձկներն ու մկները» հայտնվել են հենց իր շրջապատում:

Հասկանալի է, որ բոլոր այս ինֆորմացիաները օդից չէին կարող իջնել, և  Փաշինյանը կասկածում էր, որ այդ չարաշահումների մասին արտահոսքերը պետական համակարգից են դուրս գալիս: Հիմնական կասկածի օբյեկտը հենց ՊԵԿ-ն էր: Հենց դա էլ հավանաբար եղել է Անանյանի հրաժարականի պատճառը: Իհարկե դա չի նշանակում, որ հենց ինքը կարող էր կազմակերպել այդ արտահոսքերը: Պարզապես Անանյանը չէր կարող իր համակարգում ներգրավվել բացառապես փաշինյանական անգրագետ, փողոցից եկածներին, քանզի դրանից կարող էր տուժեր պետությունը, իսկ ինքը՝ Անանյանը չէր կարողանա կատարել իր հավաքագրումների պլանը:

Սակայն, երբ խոսք է գնում Փաշինյանի շուրջ խնդիրների մասին, բնականաբար,  այստեղ պետական շահը վարչապետի համար դառնում է ստորադաս: Այստեղ Անանյանը պետք է ընտրություն կատարեր  կամ նա պետք է ազատվեր փորձառու կադրերից, որոնք այդքան էլ վստահելի չէին Փաշինյանի համար, կամ էլ հրաժարական տար: Նա, հավանաբար, գերադասեց երկրորդ տարբերակը մանավանդ, որ այս կորոնավիրուսի պայմաններում ՊԵԿ նախագահի պաշտոնում աշխատելը հավասարազոր էր մահապարտի աշխատանքի հետ:

Փաշինյանը, հավանաբար, հույս ունի, որ Անանյանից հետո նրա մասին արտահոսքերը կդադարեն: Սակայն պետք է նշել, որ այդ դեպքում Անանյանի տեղը նա պիտի նշանակի Արման Բաբաջանյանին, որպեսզի վերջնականապես համոզված լինի, որ այդ օղակից ոչ ձուկ և մուկ չի հանդգնի լուրեր տարածել վարչապետի կամ նրա մերձավորների մասին: Մանավանդ որ այս վերջին մեկ տարվա ընթացքում Բաբաջանյանը մեշոկով գործեր էր տալիս վարչապետին, ՊԵԿ-ում «նախկինների մտերիմներին» նշանակման վերաբերյալ:

Իսկ ինչ վերաբերվում է այն պատճառաբանությանն,  թե Անանյանը հեռացել է կորոնավիրուսի դեմ ոչ պատշաճ պայքարի համար, ապա նույնիսկ «պողոսներին» դա համոզիչ չի թվացել, քանզի վերջին այս երկու տարիների ընթացքում նույնիսկ պողոսները սկսեցին կրթվել` դառնալով կիրակոսներ և նիկողոսներ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan