Եթե ասելու բան չունես, ես ասեմ. Ժամանակն է գնաս քո իսկական գործին
Դիտել նաև
Փաշինյանը հայ ժողովրդի և մեր անկախ պետականության «դատավճիռն» է․ Մհեր Մելքոնյան
ՔՊ-ականները լուրջ հիստերիայի մեջ են ընկել. Մհեր Մելքոնյան
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնից. Փաշինյանը մարդկային ոչինչ չի ներում, անգամ իր մոլեռանդ զինակցին
Ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենակիցներից, ում հասցեին իմ էջում որեւէ թթու խոսք է հնչել». Նիկոլ Փաշինյան:
Նիկոլ Փաշինյանին պետք էր կորոնավիրուսով վարակվել, երկիրը համավարակի և ապաշնորհ կառավարման արդյունքում հասցնել կոլապսի, երկու տարի անընդհատ հանրությանը պառակտել, անհանդուրժողականության ու թշնամանքի մթնոլորտ ստեղծել, հեքիաթային աննախադեպ, բացառիկ ցուցանիշների ու նվաճումների միֆերով կերակրել, որ հասկանար թե դա Հայաստան երկրին, մեր ազգին ուր է տանում:
Դրա համար պետք է՞ր անպայման կորոնավիրուսով վարակվել՝ որին նույնպես ես կասկածում եմ, ինչպես այս անփառունակ իշխանությունների ամեն խոսքին ու գործին...
Թթու խոսքը հասկացանք՝ պինցետից, ստերի, կտերի «խորովածից», օղուց հետո թթուն լավ է...
Սակայն լկտի, զզվելի հայհոյանքների ու անեծքների մասին ի՞նչ կասես...
Եթե ասելու բան չունես, ես ասեմ. Ժամանակն է գնաս քո իսկական գործին Վասյա...
Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից