Ընդդիմախոսներին ֆեյքերի միջոցով հայհոյելը, սուտ ու կեղծիք տարածելը Նիկոլի ամենօրյա գործն է, որն իրականացվում է հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետի միջոցով
Ընդդիմախոսներին ֆեյքերի միջոցով հայհոյելը, սուտ ու կեղծիք տարածելը Նիկոլի ամենօրյա գործն է, որն իրականացվում է հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ի գործադիր ֆեյքապետի միջոցով։ Նպատակը շատ պարզ է՝ ստեղծել տպավորություն, թե ով քննադատում կամ իր համաձայնությունն է հայտնում իշխանության այս կամ այն որոշման մասով, կամ բարձրաձայնում է իշխանության ձախողումների մասին՝ ուրեմն <նախկին> է, <պիցցայակեր> է, հակահեղափոխական է, իշխանություններին չեն թողնում աշխատել, խանգարում են և որ ամենակարևորն է՝ ստեղծել տպավորություն իբր իշխանությունը ունի բարձր վարկանիշ, գրեթե բոլորը հավատում և սրբացնում են Նիկոլին։ Մինչև վերջին ամիսները ֆեյքերի միջոցով մարդկանց լռեցնելը հիմնականում հաջողվում էր, բայց դա չէր կարող երկար հաջողվել, քանի որ շատերը նկատում էին հայհոյող էջերի ֆեյք լինելը՝ նկար , ընկերներ չունենալը և այլն։
Ուստի գործադիր ֆեյքապետը ստիպված էր անցնել իրական էջին նման ֆեյքերի ստեղծմանը, որոնցից մեկն էլ Ռեգինա Փրազյան (https://www.facebook.com/regina.prazyan.5) ֆեյքն է, որի նկարները վերցված են Սոֆիկո Սամխարաձե(https://vk.com/sofiko99) իրական էջից։ Այս ֆեյք էջի միջոցով տարածվում է ապատեղեկատվություն , վիրավորանք տարբեր ընդդիմադիր գործիչների վերաբերյալ, իսկ <<Հայրենիք>> կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասով՝ առանձնահատուկ։ Gonews.am, Hay good, Media blog news և նմանատիպ ֆեյքերի ՊՈԱԿանման <<լրատվականներ>> էլ ողողում են ֆեյսբուքյան էջերը։ Նշածս ֆեյքը մեկն է այն բազմաթիվ ֆեյքերից, որոնց միջոցով Նիկոլը խաբում կամ փորձում է խաբել <<Հպարտ>> քաղաքացիներին։
Հ.Գ Փաստերով ներկայացրեցի Regina Prazyan էջի ֆեյք լինելը, ում ընկերների ցանկում կա սա առաջարկում եմ հեռացնել , իսկ Մովսիսյան Հովիկին հիշեցնեմ ` գողինն ու ... 40 օր լինելու ասացվածքը:
Բաբկեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից