Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան
18
Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունը՝ Սամվել Վարդանյանի դեմ իրականացված հանցագործության փաստով Երեկ սարսափելի խոշտանգել են ոչ թե Սամվելին, այլ հայ ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Ո՞վ է կազմակերպել Սամվել Վարդանյանի խոշտանգումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Դատական կարգով վիճարկում է «կարմիր գծերի թանկացումը», որի առնչությամբ կազմված դիմումը պատրաստվել է Իմ և «Մայր Հայաստան» շարժման համագործակցության արդյունքում Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Որ Սամվելի խոշտանգումը քաղաքական հրահանգ էր, անքննարկելի է. Թաթուլ Պետրոսյան Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում օկուպացված Արցախից Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ

«Վախը պոզով-պոչով չի լինում. մտավորականները վախենում են խոսել Քոչարյանի դատական գործի անօրինականության մասին». Խոսրով Հարությունյան. Տեսանյութ

Ես շարունակում եմ պնդել, որ դատավոր Աննա Դանիբեկյանը կարող էր իրավական երկրի զարգացման համար լուրջ ներդրում ունենալ, որը չարեց: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին վարչապետների միջնորդության մերժմանը:

Խոսրով Հարությունյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը իրավական ոչ մի հիմք չունի. «Աննա Դանիբեկյանն ինքն էլ համոզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ լինելու դեպքում որևէ կերպ չի կարող ազդել դատական պրոցեսի վրա: Այսպիսով՝ համոզվում ենք, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործողությունները բացառապես քաղաքական են»:

Նախկին վարչապետի խոսքով՝ մենք պետք է շատ զգուշությամբ վերաբերվենք պետական սիմվոլների նկատմամբ, սակայն, ցավոք, մենք այսօր ունենք այն, ինչ ունենք. «ՍԴ-ն այս գործով սպասում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին: Հուսով եմ՝ մեր ՍԴ դատավոր-անդամները իրենց մասնագիտական կարողություններով ունակ կլինեն վերծանել այդ խորհրդատվական կարծիքները»:

Դիտարկմանը՝ որքանո՞վ էր կոռեկտ, երբ նախկին վարչապետները լքեցին նիստերի դահլիճը, իրենց հետևից մեղադրող կողմի ներկայացուցիչները, դատախազները սկսեցին խոսել վարչապետների մասին, Խոսրով Հարությունյանը նշել է. «Այդ մարդիկ չէ, որ պետք է տան մեր արածի գնահատականը: Թող չշտապեն, որովհետև ժամանակն ու պատմությունն ամեն ինչ իր տեղն են դնելու»:

Հարցին՝ ինչո՞ւ են մտավորականները լռում, չեն արտահայտվում այս ակնհայտ ապօրինության մասին, Խոսրով Հարությունյանը պատախանել է. «Մտավորականության շրջանակում ես տեսնում եմ վախի մթնոլորտ: Մարդիկ վախենում են, որովհետև վարչապետի «թաթիկներ կտրել», «ասֆալտին փռել» հայտարարությունները ստեղծել են այդ մթնոլորտը: Վախը պոզով-պոչով չի լինում»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ու վերջին մի քանի աղմկահարույց բացահայտումներին՝ մաքսանենգ ծխախոտի, ադամանդների, զենքի գործերով, Խոսրով Հարությունյանն ասել է. «Մենք արձանագրում են, որ, ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց Պուտինի հետ ձևավորել վստահելի միջանձնային հարաբերություններ: Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն անընդհատ փորձում է դուր գալ»:

Նախկին վարչապետը օրինակով է ներկայացնում իր խոսքը. «Ալիևի հետ մյունխենյան դեբատից հետո Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ միջազգային հանրությունը տեսավ՝ մենք որքան խաղաղասեր ենք: Ներողություն իհարկե, բայց ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն էլ մտածել, որ մենք խաղաղասեր չենք»:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ բոլորին դուր գալը վտանգավոր ցուցիչ է. «Երբ Փաշինյանն ասում է, որ Ալիևը կիրթ է, գուցե, բայց գիտե՞ք՝ որքան կիրթ սադիստներ կան: Բայց, երբ ասում ես՝ կառուցողական է նաև, սա արդեն բոլորին դուր գալու խնդիր է»:

Հաղորդման վերջում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին ու երեկ երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում «Հանրաքվեի մասին» օրենքում ընդունված նախագծերի փաթեթին, ասել է. «Վաղ թե ուշ երկրում ինչ-որ բան կփոխվի: Այսպես շարունակել չի կարելի, ՍԴ-ի նկատմամբ նման քայլերն անթույլատրելի են: Կգա մի պահ, որ իրավիճակը կդառնա անկառավարելի»:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը յուրատեսակ թեստ դարձավ աշխարհի կառավարությունների համար. «Ցավոք, մենք այսօր արձանագրում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քննությունը չհանձնեց, որը պետք է նաև անձամբ արձանագրի Փաշինյանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan