Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»

Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են. Հ. Հարությունյան

Մեզ ոչ մեկ և ոչ ոք չի տեղեկացրել, որ մեր հեռարձակումը դադարեցվելու է Արցախում, այն որ հունիսի 1-ից մեր հեռուստաընկերության հեռարձակման դադարեցվելու է Արցախում՝ ես լսել եմ Երևանում՝ մեզ բոլորիս շատ հայտնի անկախ պատգամավորի շրջանակներից և քմծիծաղով եմ մոտեցել այդ ինֆորմացիային, որովհետև ինչ կապ ունի այդ անձը, որ նման բան ասի իր շրջապատում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանն՝ անդրադառնալով Արցախում հունիսի 1-ից «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցմանը։

«Հունիսի 1-ից, երբ լուր ստացա, որ «5-րդ ալիքն» Արցախում չի հեռարձակվում՝ ես փորձել եմ հասկանալ, թե ինչն է պատճառը ու չեմ ստացել որևէ հոդաբաշխ պատասխան։ Փորձել եմ ճշտել Արցախի՝ իմ համար նախագահի, իրենց համար մարզպետի աշխատակազմից։ Ինձ հավատացրել են, որ Արայիկ Հարությունյանը հնարավոր չէ, որ նման բան ասեր։ Զանգել եմ Արցախկապի տնօրենին, ինձ ասացին խնդիրը տեխնիկական է, անջատել են, քանի որ Ֆրանսիայից սարք են պատվիրել, թե այդ սարքը երբ կգա, հայտնի չէ։ Ես ասացի, որ մինչ այդ սարքը՝ մենք նորմալ հեռարձակվել ենք, ի՞նչ կապ ունի սարքը դադարեցման հետ, ես լսել եմ, որ պետք է դադարեցվի հեռարձակումը, տնօրենը սկսեց կմկմալ, թե ինչ ես ասում, չէ։ Երեկ երեկոյան այդ անկախ պատգամավորը, ով օտարերկրյա ծառայությունների գործակալ է, և հատուկ ծառայություններ է մատուցում, գրեց որ «5-րդ ալիքը» փակվել է Արցախում և, որ հեղափոխությունը հասնում է Ղարաբաղ։ Թե վաղը կամ մյուս օրը ինչ է լինելու Ղարաբաղում՝ չգիտեմ։ Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են, իսկ ինքը հաստատում է։ Այսինքն, իրեն խոստացել են, որ կփակեն, ինքը հաստատեց, որ իրեն խոստացել են, որ կփակեն։ Թե ինչ կլինի վաղը Արցախում, ես չեմ ուզում եզրակացություններ անել, սակայն այսպիսի մարդկանց քավորությամբ ավելի վատ և ավելի սարասափելի բաներ են տեղի ունենալու Արցախում»,-ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ որևէ մեկը չի ասում, թե որքան ժամանակից կվերականգնվի հեռարձակումը։

«Գիտեք՝ շատ հարմար պահ է նման բան ասելու համար։ Հասկանալի է չէ, որ այս պանդեմիայի իրավիճակում, երբ Հայաստանը կտրվել, մեկուսացվել է աշխարհից՝ ի՞նչ սարքի գալու մասին է խոսքը, ինչպե՞ս պետք է գա, ե՞րբ պետք է գա, ինչի՞ այդ սարքը, ասենք, 1 տարի կամ 6 ամիս առաջ չէին բերում»։

Հարությունյանն այս ամենի ներքո տողատակեր է տեսնում․ ըստ նրա՝ խնդիրը ամենևին էլ հեռուստաընկերության հեռարձակումը դադարեցնելը չէ։

«Սա առաջին փորձն է արցախցիների վրա։ Սրանից հետո ավելի վատ բաներ են լինելու։ Հիմա փորձում են հասկանալ, թե Արցախում սա ինչպես են ընդունելու, հետո կսկսեն ինչ-որ գեներալի ձերբակալել, հետո՝ ինչ-որ նախկին պաշտոնյայի, ինչ իմանամ, գուցե նախկին նախագահի ձերբակալեն, այն մթնոլորտը, որ Հայաստանում կա, հիմա փորձում են Արցախում մեկին մեկ քոփի-փաստ անել նաև Արցախում, վերջապես խնդիր ունեն իր առջև դրված, հենց այնպես չի այդ ձերբակալումները, հենց այնպես չի այս ամենը կատարվում, այս ամենի վերջնակետը ուրիշ բան է։ Իսկ երբ այդ խաղի մեջ խառնվում են նաև օտարերկրյա ծառայութունները, բնական է, որ այդ վերջնակետը մեր բարօրության համար չի, այլ իրենց ցանկալի նպատակներն իրականացնելու համար»։

Հարությունյանի դիտարկմամբ՝ ծիծաղելի է ինտերնետի դարում փակել հեռուստատեսություն, ի վերջո նույն արցախցին կարող է մտնել ու նայել հաղորդումները յութուբով, ֆեյսբուքով, ցանցահեն կայքերը տանում են հեռուստաընկերության հաղորդումներն ու ցույց են տալիս։ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է:

«Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ից Արցախում դադարեցվել է հայկական 5 ալիքի հեռարձակումը, որոնց թվում են «5-րդ ալիքը», «Շողակաթը», «Ա ԹԻ ՎԻ» հեռուստաընկերությունը:

ArmDaily.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan