Կոշտ միջոցների չեն դիմում, քանի որ դա կհարվածի իրենց վարկանիշին
Դիտել նաև
ԻՆՉՊԵ՞Ս ստացվեց, որ ռազմավարական նշանակության օբյեկտը, որը նկարել ՉԻ ԿԱՐԵԼԻ, այսօր վերածվել է բեմահարթակի, որը մարդիկ ազատ նկարում են
«Он такой же как и мы, только без хвоста». Լուսանկար
Եկե՛ք, տեր կանգնեք ձեր քվեին, քանի որ քվեն դա թղթի վրա դրած «պտիչկեն» չէ։ Դա ձեր որոշումն է, պատասխանատվությունը
Պետք չէ սպասել, որ բայրաքթարն ընկնի Երևանի կենտրոնում, պետք է արթնանալ և կասեցնել դա. Նինա Մարգարյան. Տեսանյութ
Մինչև նրանք ամպագոռգոռ հայտարարություններ են անում, անգիտակից զանգվածը շարունակում է դեպի անդունդ շարժվել
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, օրինաչափ է։ Նիկոլ Փաշինյանը խարիզմատիկ տիպի առաջնորդ է (ըստ քաղաքագիտական դասակարգումներից մեկի): Իսկ քանի որ երկու տարվա ընթացքում նա չի կարողացել ապահովել թռիչքաձև տնտեսական աճ (ինչը նույնպես ունի իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները), չի ապահովել կենսամակարդակի զգալի բարելավում, և իր ամբողջ քաղաքական գործունեությունը կառուցել է «նախկինների դեմ պայքարի» գաղափարի վրա, տրամաբանական է, որ նա չի կարող դիմել հանաճարակային ճգնաժամը հաղթահարելու համար անհրաժեշտ կոշտ միջոցների։ Քանի որ նման միջոցները ոչ պոպուլյար են ու մերժելի հասարակության լայն զանգվածների համար, և դրանց կիրառումը կառաջացնի դժգոհության ալիք, որը հարվածելու է իշխանության վարկանիշին։
Իսկ քանի որ վարկանիշի հիմքը կառուցված է ոչ ռացիոնալ էլեմենտների վրա, և իշխանությունները պարբերաբար անհրաժեշտություն ունեն մարդկանց փողոց հանելու (այս կամ այն քաղաքական հարցը լուծելու համար), ապա դրական ռեյթինգի պահպանումը դառնում է գերակա նպատակ:
Այս պայմաններում խոսել արդյունավետ հակահամաճարակային պայքարի մասին, երևի թե, միամտություն է։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից