Հունիսի 4-ի դրությամբ Արմավիրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք․ մարզպետ
Դիտել նաև
Բրյուսելում քննարկվում է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը. Բենիամին Մաթևոսյան
«Դատել ոչ թե խոսքերով, այլ գործերով». Փաշինյանն իրոք բարելավու՞մ է հարաբերությունները ՌԴ-ի հետ (տեսանյութ)
«Արևմտյան Ադրբեջանին» սպասելի՞ս. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ
Հայաստանը՝ աշխարհաքաղաքական աճուրդում. Տեսանյութ
Փոփոխության այլընտրանքը թուրքական տանկերն են Երևանում. Բենիամին Մաթևոսյան. Տեսանյութ
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, տեղեկացնում եմ ձեզ, որ հունիսի 4-ի դրությամբ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 717 դեպք: Ունենք 287 առողջացած և 835 ինքնամեկուսացած:
Մեծ ցավով տեղեկացնեմ նաև, որ կորոնավիրուսի համավարակի տարածման այս ողջ ժամանակահատվածում մարզում ունեցել ենք մահվան 12 դեպք:
Հարգելիներս, անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ հաշվի առնել պահի լրջությունը և շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն:
Առո՛ղջ եղեք»։