Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր. Անի Սամսոնյանը՝ Արսեն Թորոսյանին
Դիտել նաև
«Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կարգավիճակը բավարարում է ոչ միայն քաղաքական բանտարկյալի, այլև խղճի բանտարկյալի չափանիշներին». «Փաստ»
Վազգեն Սաղաթելյանը ևս երկու ամսով կալանավորվեց
Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին
Ժուռնալիստների միությունը դատապարտում է ոստիկանության գործողությունները
Փաշինյանի ենթակաները ասել են, թե Նարեկ Սամսոնյանին մի 5-6 հոգով բռնել են... խուլիգանության հոդվածով
Առողջապահության հարգելի նախարար Արսեն Թորոսյան,
իսկապես գովելի է այն փաստը, որ ունենալով Ձեզ պես ոլորտի ոչ կոմպետենտ և անլուրջ պատասխանատու, բժիշկները և բուժաշխատողները կարողանում են համբերատար և ամբողջ ուժերով կատարել իրենց առաքելությունը:
Երբ մարդիկ անհանգստանում էին մոտեցող համավարակով, Դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ փորձում էին ինքնապաշտպանվել տարբեր միջոցներով,Դուք ծիծաղում էիք:
Երբ մարդիկ ուզում էին, որ իրենց ձայնը լսելի դառնար, Դուք ծիծաղում էիք:
Հիմա, երբ երկրում իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել, Դուք էլի չեք լրջանում: Կամ հարևան երկրների մասին ինքնագոհ կարծիք եք հայտնում, կամ մարդկանց եք սարսափեցնում, կամ ընդդիմադիր քաղաքական ուժին գերեզմանի դիագնոզ եք տալիս:
Ձեր քաղաքական ցինիկ ակտիվությունը ուղիղ համեմատական է երկրում օրեցօր խորացող առողջական և հոգեբանական ճգնաժամին:
Չնայած, Դուք մեղավոր չեք: Ձեզ այդ պաշտոնը վստահողն է մեղավոր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից