Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ
16
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Գլխակեր իշխանություն Պատերազմ Արցախում
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով «Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան Անձրևաջրերը լցվում են մարդկանց տներ, ինչը կարող է հանգեցնել շենքի փլուզման. «Մայր Հայաստանն» արձագանքում է (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Նիկոլը որոշել է անուն առ անուն բացահայտել ցեղասպանության ենթարկված 1,5 միլիոն մարդկանց. Գագիկ Համբարյան Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան (տեսանյութ) ՔՊԿ-ի դիմանկարը Երևանում (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի». 3 դատական հայց. Տեսանյութ ՊՆ «Ուրալի»` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է. ՔԿ «Մայր Հայաստանը» դատի է տվել Տիգրան Ավինյանին․ վիճակրկվում է քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականության հարցը (ուղիղ) Արցախի նախկին ղեկավարները կապ են հաստատել իրենց հարազատների հետ Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև. Տեսանյութ Սուքիասյանի և Հակոբյանի հետ կապվող ՍՊԸ-ն 1 մլն դոլարով Ծաղկաձորում հողամաս է գնել Փաշինյանին սպասարկող ոստիկանները, «սա քաղաքական բան ա» ասելով, «STOP NIKOL» գրելու համար բռնել են Վահագն Չախալյանին Իսրայելի ստրատեգիական հովանավորն ԱՄՆ-ն, Իրանին պատասխան հարված չի հասցրել. Ստեփան Դանիելյան Փաշինյանական ռեժիմի քաղաքական հետապնդումները շարունակվում են «Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան ՀՀ ԱԳՆ-ն երկխոսության կոչ է անում Փաշինյանի «խռխռոցը» լսվեց․ եկեղեցու դեմ նոր հարձակումը պատահական չէ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Իրանն ավարտված է հայտարարել Իսրայելի դեմ պատասխան գործողությունը՝ «հաջորդ սխալի» դեպքում սպառնալով ավելի սաստիկ հարվածով Սարսափելին այն է, որ այս փոթորկոտ ու ցնցումային ժամանակահատվածում Հայաստանը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը Իրանն ԱԹՍ-ների երրորդ խմբաքանակն է ուղարկել Իսրայելի ուղղությամբ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում. Սպիտակ տուն Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Եթե Փաշինյանը չկայացնի այդ որոշումը, կկայացնեն այլք, բայց դա կունենա լրացուցիչ գին. Սամվել Ֆարմանյան

Քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համոզմամբ՝ Հայաստանը կանգնած է մեծ աղետի եզրին, և հայտնվել ենք պատմական նշանակության իրավիճակում, ուստի, որպեսզի վաղը չանիծենք մեր բախտը, որ ներկա գործընթացների լուռ հետևորդն ենք եղել, պետք է գնալ կոնկրետ գործողությունների։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ առողջապահական համակարգը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ երկրի վարչապետն էլ չգիտես, թե ում ականջների համար հայտարարում է, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն զարգացումները վերցնել իրենց հսկողության տակ։

Ըստ Ֆարմանյանի՝ երանի թե ստեղծված իրավիճակում հնարավոր լիներ վերլուծել և հասկանալ, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, թեև դա այդքան կարևոր չէ, որքան ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալը։ «Առողջապահական համակարգի կոլապսն ու տասնյակ-հազարավոր գերվտանգավոր դեպքերը մեր քթի տակ են, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ ջերմությունով գնում են, նրանց չեն ընդունում հիվանդանոցներում։ Սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակում Կառավարությունը փոխարենը փող գտնելու՝ թիթեռ է նկարում։ Ամենակարևորը, որի միասին չի խոսվում, դա այն է, որ մենք կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և մեր արտաքին սպառնալիքները որևէ մեկը չի չեղարկել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ունենք կառավարություն, որն ապացուցել է, որ ի վիճակի չէ կառավարել համավարակը, սրան զուգահեռ՝ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ։ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը, սա այն հարցերի հարցն է, որից պետք է գալ՝ որպես իրավիճակի լուծման բանալի»,- ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը փախչում է իրականությունից և գերադասում հավատալ այն աղմուկին, որը ստեղծված է ֆեյսբուքյան տիրույթում։

Ինչ վերաբերում է այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանի հայտնած տեղեկությանը, որ իրականությանը չհամապատասխանող պատկեր իրեն ներկայացնելու համար ինքը կոշտ զրույց է ունեցել Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանապետի հետ, Սամվել Ֆարմանյանը նկատեց. «Այն ղեկավարը, ոը հայտարարում է, թե կոշտ զրույց է ունեցել իմ ենթակաների հետ, պետք է րոպե առաջ այդ աթոռին չլինի։ Ո՞ւմ ականջների համար ես հայտարարում, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն վերահսկելու. Թշնամին ինչպե՞ս է ընկալելու քո հայտարարությունը։ Փաշինյանի քաղաքական հիգիենային հակասող ընկալումներում բոլորը մեղավոր են՝ իր ենթակաները, այսօր էլ պարզվեց՝ ժողովուրդը։

Օրինակ՝ այսօր, երբ երկիրն այս իրավիճակում է, և ոստիկանությունը, տեսնում ենք՝ ինչ վիճակում է, առավոտյան քրոջս աղջկան և փեսային կանչել են ոստիկանություն և ասել՝ բացատրություն տուր՝ արդյո՞ք մորդ կաշառք ես տվել դիպլոմների միջուկ ստանալու համար։ Ավելի պարզ ցուցիչ, որ մենք աղետից հինգ պակաս իրավիճակում իրականության զգացողությունը կորցրած և անպատասխանատու իշխանություն ունենք, լինել չի կարող»։

Որպես ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ՝ Ֆարմանյանն առաջարկում է.

«Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է թողնի ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց դա պետք է ձևակերպվի ոչ թե՝ որպես տապալման հետևանք, այլ՝ ծառայի իր նպատակին։ Երկու տարբերակ կարող է լինել՝ կամ փոխվարչապետները վերցնում են պատասխանատվությունը, կամ խորհրդարանական մեծամասնությունն է կայացնում քաղաքական որոշում։ Օրակարգ պետք է ձևավորվի հետևյալի շուրջ՝ բացառել ագրեսիան Հայաստանի և Արցախի ուղղությամբ, թույլ չտալ սոցիալ-տնտեսական աղետ, առողջապահական համակարգի կոլապսի բացառում։ Սա պետք է լինի միջանկյալ կառավարություն, որը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan