Թուրքիայում միայն մայիսին 21 կին է սպանվել․ երեքը սոցիալական խնդիրների հողի վրա է իրագործվել

Դիտել նաև
Թուրքիայում անհայտ անձինք ալևիների տների պատերին ռասիստական գրություն են թողել
Թուրքիայում վարձու զինվորների վճարը մեկ տարում աճել է 13․5 տկոոսով
Արյունարբու սուլթան Աբդուլ Համիդի որդուն օգնության ձեռք մեկնած բեյրութաբնակ հայը
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
Հունաստանի վարչապետ․ «Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը,կդիմենք դատարան»
Թուրքիայում գործունեություն ծավալող «Վերջ կանանց սպանություններին» անվամբ պլատֆորմը զեկույց է ներկայացրել կանաց սպանությունների վերաբերյալ։
Ըստ այդ զեկույցի՝ միայն մայիս ամսվա ընթացքում սպանվել է 21 կին ու ևս 18-ը կասկածելի պայմաններում հայտնաբերվել են մահացած վիճակում։
Զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն՝ Թուրքիայում մեծ թափով շարունակվում են մանկապղծության և սեռական բռնության դեպքերը։
Նմանատիպ հանցագործությունների աճին նպաստում է անպատժելիության մթնոլորտը։
Արձանագրվել է նաև, որ սպանության 21 դեպքերից 17-ը հայտնի չէ՝ ինչ շարժառիթով է իրականացվել։ Սպանություններից երեքը սոցիալական խնդիրների հողի վրա է իրագործվել։
Կանանցից 11-ը սպանվել են հրազենով, իսկ 7-ը՝ կտրող, ծակող սառը զենքով։
Աղբյուրը՝ ermenihaber.am