Վանաձորում բացվեց Արթուր Վանեցյանի գլխավորած կուսակցության գրասենյակը
«Հրապարակը» հայտնել էր, որ օրերս՝ մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։ Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։
«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ էր ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։
Այսօր էլ Վանաձորում բացվում է «Հայրենիք» կուսակցության մարզային առաջին գրասենյակը։
Վանեցյանը անձամբ է մասնակցում գրասենյակի բացման արարողությանը։
Աղբյուր՝ «Հրապարակ»