ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Քաղաքացին Փաշինյանի համար «մատերիալ» է․ Տեսանյութ Փաստաբան. Դատարանները ամբողջությամբ անհասանելի կդառնան մեր բնակչության անապահով խավի համար
9
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին. Տեսանյութ ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ․ Տեսանյութ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն.Տեսանյութ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու համար սպասում է մեկ ազդանշանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդման. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով Ժողովուրդը պետության կառավարման հետ աղերս չպետք է ունենա․ Հարություն Մեսրոպյան. Տեսանյութ Կորոնավիրուսի, Փաշինյանի, ԱԱԾ-ի, Հրայր Թովմասյանի, «Գելլափի», Սոֆի Լորենի, և Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին. Տեսանյութ «Ռազբորկաներ» իշխանության ներսում. Ինչպե՞ս են որոշե» պայքարել 102-րդ ռազմաբազայի դեմ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մխիթարյանը ճանաչվել է Պարմայի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ Երբ երկրներում ինչ-որ բան այնպես չի գնում, իսկ ռազմավարությունը մնում է անփոփոխ, հաճախ հեղափոխություններ են տեղի ունենում Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Բռնաբարված Սահմանադրության պատիվը «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»․ թուրք լրագրող Հրաժեշտ պատրանքներին կամ արևմտամետները՝ կոգնիտիվ դիսոնանսում Վերաքննիչ դատարանը բեկանել է Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել Քթի գործի հակառակ կողմը Իսրայելի երկու նախարարներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով Ինչպե՞ս են վարչապետի առանձնատանը դիմավորում բանակից վերադարձող որդուն․ Լուսանկար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 5-ով Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ․ Ռուբեն Հայրապետյան․ Լուսանկար Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան Ալիևը պաշտոնանկ է արել պաշտպանության փոխնախարարին Հայաստանի թատերական գործիչների միությունը կդիմի նախարարություն՝ թատրոնների աշխատանքը վերսկսելու համար Ապրել ենք ուզում, մեր երեխեքը քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են․ ռեստորանի աշխատակից. Տեսանյութ Մենք սրա համար չէինք հեղափոխություն արել․ դերասան Բեն Ավետիսյան. Տեսանյութ Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում գտնվող խանութ-սրահի խոհանոցում Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել․ որոշումը կհրապարակվի այսօր Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ Վարչապետի որդին վերադառնում է տուն. ՊՆ-ն լուսանկար է հրապարակել Սա ամենևին չի նշանակում, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ իրավունքների խախտում չկա. Ալվինա Գյուլումյան Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան Նիկոլն էս ինչու՞ այսպես արագ վերցրեց «նախկինների» գործիքները Թե՛ կենցաղում, և թե՛ քաղաքականության մեջ ամենագարշելին ֆլյուգեր տեսակն է Որ քծնում եք, չեք ամաչո՞ւմ, ինքներդ ձեզնից չեք զզվո՞ւմ, իմ «մտավորական» ապիներ Ռոբերտ Քոչարյանն աջակիցների և համակիրների հետ քննարկում է ունեցել ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Հուլիսի 13-ից Մոսկվայի փողոցներում դիմակ կրելու ռեժիմը չեղյալ կհայտարարվի «Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին. Տեսանյութ ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ․ Տեսանյութ Քաղաքացին Փաշինյանի համար «մատերիալ» է․ Տեսանյութ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է ՄԻԵԴ-ը ՍԴ դատավորների դիմումը չի մերժել, քանզի դեռ դիմում չեն էլ ներկայացրել ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ պաշտոնանկ եղած անդամների դիմումը. այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին ՍԴ նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում․ Եվրոպական դատարանը հանձնառել է գործի անհապաղ քննություն Նագիևը «գաղտնի» դուստր ունի Ինչու՞ են ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ` տուգանքի մատերիալ է Օձունում քաղաքացիական հագուստով մարդիկ տուգանել են հարևանիս, ով գյուղի հանդամասում իր անասունն էր պահելիս եղել Նիկոլիզմը՝ մերժելու իսկական մատերիալ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը գնացել է արոտավայր և չի վերադարձել․ փրկարարները որոնում են նրան «Կյանքի խոսքի» նպատակն է առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց թակարդը գցեն Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն.Տեսանյութ Նիկոլն իրեն դրել է Մայր օրենքի տեղը, ասում է՝ ե՛ս եմ Սահմանադրությունը․ Մենուա Հարությունյան․ Տեսանյութ

ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ

ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքի հրապարակումից անմիջապես հետո այն դարձավ հանրային քննարկման լուրջ առարկա։ Կարծիքի վերաբերյալ, բացի մասնագետներից, չզլացան տարատեսակ եզրահանգումներ անել իրավագիտության հետ որևէ առնչություն չունեցող մարդիկ։ Միատեսակ, մեկ կենտրոնից ուղղորդվող վերլուծություններ արեցին նաև իշխանական թևի պատգամավորները, որոնք երբևէ ՄԻԵԴ որոշումներին անդրադարձ չեն կատարում։ Այդ ամենը մեկ անգամ ևս փաստեց, որ գործընթացն իշխանության համար իրապես քաղաքական է։

Որոնք են ակնկալիքները ՄԻԵԴ կարծիքից

Առաջին և կարևոր հարցը կայանում է նրանում, թե ով է կարծիքի իրական հասցեատերը, ով ինչ ակնկալիք ուներ ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքից, ում էր անհրաժեշտ կարծիքը և ի վերջո ինչպիսի ուղենիշներ է սահմանել ՄԻԵԴ-ը։

Նախ ֆիքսենք, որ կարծիքը ուղենիշ է ՀՀ Սահմանադրական դատարանի համար, ուղենիշ է կոնկրետ հարցերի վերաբերյալ, և ամենևին անձի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ եզրահանգումներ չէր կարող պարունակել։ 16-րդ արձանագրության հիման վրա խորհրդատվական կարծիք տալուց ՄԻԵԴ-ը չէր կարող արձանագրել՝ կա՞ խախտում, թե՞ ոչ, որովհետև 16-րդ արձանագրությունն ուղղակիորեն դա բացառում է: Այն վեճ չի լուծում, այն անհատական դիմում չէ: Այստեղ խախտում արձանագրել-չարձանագրելու խնդիր չէր կարող դրվել։

Այս փաստաթղթի իմաստը ոչ թե Եվրոպական դատարանից վեճի լուծում ակնկալելն էր, այլ կարծիքը հայցող դատարանին, այսինքն ՍԴ-ին գործը լուծելիս որոշակի ուղղորդում տալն էր կոնվենցիոն հարցերի վերաբերյալ, ինչն էլ արել է դատարանը։ Անդրադառնալով իր ուղենիշային նախադեպերին` ՄԻԵԴ-ը փաստացի արձանագրել է, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը պետք է տա իրավական գնահատականներ։

Կարծիքի հետ կապված շահարկվող առաջին հարցն այն էր, որ ՄԻԵԴ-ը չի պատասխանել երկու հարցի։ Կարծիքն ուշադիր ուսումնասիրելու պարագայում, ակնհայտ է, որ առաջին երկու հարցերին դատարանն անդրադարձել է երրորդ հարցի շրջանակներում։ Հարցի իմաստը կայանում էր նրանում, թե արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

Եվ այսպես, ինչ է սահմանել ՄԻԵԴ-ը. բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Սահմանադրության նորմերը, որոնց հղում է տրվում քրեական օրենսգրքի միջոցով պետք է լինեն հստակ և կանխատեսելի, այդ թվում հանցակազմի տարրերի տեսանկյունից: Ինչ վերաբերում է այսպես կոչված «բլանկետային հղումներին», այդ կապակցությամբ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ բլանկետային նորմը կարող է կիրառելի և իրավաչափ լինել միայն այն դեպքում, եթե բավարար հստակ է և կանխատեսելի: Թե՛ լիազորող նորմը, և թե՛ իրավական նորմն ինքնին պետք է հնարավորություն տան անհատին կանխատեսելու կոնկրետ վարքագծի պարագայում օրենքով նախատեսված հնարավոր պատասխանատվությունը: Պահանջը հավասարապես վերաբերելի է այնպիսի իրավիճակներին, երբ իրավական նորմը լիազորող նորմից ավելի բարձր իրավական սանդղակում է։ Բլանկետային նորմի ձևակերպումը չի կարող լինել այնպես, որ արարքի շրջանակն ընդլայնվի: Մինչդեռ` 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում որակական մի շարք հատկանիշների` հստակություն, կանխատեսելիություն և մատչելիություն։ Ավելին, Սահմանադրության համապատասխան հոդվածներն ընդլայնում են 300.1-րդ հոդվածի քրեականացման շրջանակը։ 300.1-րդ հոդվածի բլանկետային նորմերը՝ Սահմանադրության հոդվածները, 2015 թվականին փոփոխության են ենթարկվել՝ հանրաքվեի միջոցով, փաստացի բացառելով դրա հստակությունը, կայունությունը և կանխատեսելիությունը 2008 թվականի ենթադրյալ արարքի մասով:

Հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով

Անդրադառնալով ՍԴ չորրորդ հարցին, որը վերաբերում էր արդեն իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով սահմանվող չափորոշիչին, ՄԻԵԴ-ը արձանագրել է, այդ երկու հոդվածները համադրելիս պետք է նայել նաև նախորդ պրակտիկան, պետք է նայել նաև երկրի մեկնաբանման կանոնները։ Արձանագրվել է նաև, որ հետադարձ ուժի միասնական կանոն առկա չէ, սակայն Դատարանը միշտ կարևորություն է տվել ներպետական դատական պրակտիկային: ՄԻԵԴ-ը ֆիքսել է նաև մի կարևոր բանաձև, համաձայն որի հանցակազմը խստացնող նորմերը չեն կարող ունենալ հետադարձ ուժ և այդ հարցին պետք է անդրադառնալ կոնկրետացման սկզբունքից ելնելով: Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ առկա է ներպետական դատական պրակտիկա՝ 7-ի գործով, երբ 300.1-ը դիտարկվել է նոր հանցակազմ, ծանրացնող բնույթով և կիրառման ենթակա չի եղել:

Սրանք այն հարցերի պատասխաններն են, որոնք բազմաթիվ իրավաբանների վեճի առարկա են։ Իսկ եթե կա վեճ, ապա նշանակում է, որ իրավական նորմում իսկապես առկա է խնդիր, որը պետք է վերջնական պարզաբանում ստանա ՍԴ որոշմամբ։ Սա որևէ մեկի հաղթանակը կամ պարտությունը չէ, սա արդարադատության հաղթանակն է։ Սակայն այն ունի իր գինը, որովհետև այդպիսի հաղթանակները ծանր հետևանք են թողնում հատկապես պետության վարկանիշի վրա։

«Իմ Ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan