Սմբատ Գոգյանի աշխատանքից ազատման դիմումը դեռ չի ստորագրվել. նա աշխատում է
Դիտել նաև
Կյանքից հեռացել է ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը
ԲՈԿ-ի կայքից կորել են պաշտպանության գործընթացի հետ կապված նյութերը. Սմբատ Գոգյան
Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար
Գոգյանը մերժել է նախարար դառնալու առաջարկը
Գոգյանը հեռացավ հենց այն նույն հատկանիշների սկզբունքայնությունը պահելով, որի համար նշանակվել էր այդ պաշտոնին
Հիմա աշխատանքի եմ դեռ: Աշխատանքից ազատման դիմումը դեռ չեն ստորագրել: Այս մասին այսօր Tert.am-ին հայտնեց Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանը, ով ավելի վաղ աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել՝ նշելով, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել ԿԳՄՍ նախարարության ռազմավարության հետ:
Հարցին, թե ի՞նչ է կարծում՝ կստորագրվի դիմումը, թե՞ ոչ, Գոգյանը պատասխանեց, որ չի ցանկանա մեկնաբանել, բայց այստեղ դիմումը չէ կարևոր, այլ ան հարցերը, որ նա է բարձրացրել:
Հիշեցնենք, որ Գոգյանը ԲՈԿ նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է մայիսի 14-ին: Ավելի ուշ նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ կրթության և գիտության բարեփոխման իր պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ: