ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Քաղաքացին Փաշինյանի համար «մատերիալ» է․ Տեսանյութ Փաստաբան. Դատարանները ամբողջությամբ անհասանելի կդառնան մեր բնակչության անապահով խավի համար
9
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին. Տեսանյութ ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ․ Տեսանյութ Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն.Տեսանյութ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսելու համար սպասում է մեկ ազդանշանի՝ հայ-ռուսական հարաբերությունների կազմաքանդման. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Կառավարությունը թույլատրել է պայմանագիր կնքել «Լիճք» ենթակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացնելու համար. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 526, մահվան՝ 20 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 30 346 է Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով Ժողովուրդը պետության կառավարման հետ աղերս չպետք է ունենա․ Հարություն Մեսրոպյան. Տեսանյութ Կորոնավիրուսի, Փաշինյանի, ԱԱԾ-ի, Հրայր Թովմասյանի, «Գելլափի», Սոֆի Լորենի, և Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների մասին. Տեսանյութ «Ռազբորկաներ» իշխանության ներսում. Ինչպե՞ս են որոշե» պայքարել 102-րդ ռազմաբազայի դեմ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Երբ երկրներում ինչ-որ բան այնպես չի գնում, իսկ ռազմավարությունը մնում է անփոփոխ, հաճախ հեղափոխություններ են տեղի ունենում Բերդ քաղաքի 28-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Բռնաբարված Սահմանադրության պատիվը «Որոշումն ընդունված է․ Սուրբ Սոֆիայի տաճարը կվերածվի մզկիթի»․ թուրք լրագրող Հրաժեշտ պատրանքներին կամ արևմտամետները՝ կոգնիտիվ դիսոնանսում Վերաքննիչ դատարանը բեկանել է Աբրահամ Մանուկյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը Սեուլի անհետացած քաղաքապետին մահացած են գտել Քթի գործի հակառակ կողմը Իսրայելի երկու նախարարներ ինքնամեկուսացվել են կորոնավիրուսի պատճառով Ինչպե՞ս են վարչապետի առանձնատանը դիմավորում բանակից վերադարձող որդուն․ Լուսանկար Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 5-ով Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ․ Ռուբեն Հայրապետյան․ Լուսանկար Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց եւ վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան Ալիևը պաշտոնանկ է արել պաշտպանության փոխնախարարին Հայաստանի թատերական գործիչների միությունը կդիմի նախարարություն՝ թատրոնների աշխատանքը վերսկսելու համար Ապրել ենք ուզում, մեր երեխեքը քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են․ ռեստորանի աշխատակից. Տեսանյութ Մենք սրա համար չէինք հեղափոխություն արել․ դերասան Բեն Ավետիսյան. Տեսանյութ Հրդեհ է բռնկվել Գորիս քաղաքում գտնվող խանութ-սրահի խոհանոցում Արա Բաբլոյանի պաշտպանը միջնորդեց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել․ որոշումը կհրապարակվի այսօր Սահմանադրության և օրենքների ոտնահարումները չեն կարող քաղաքական և իրավական քննության առարկա չդառնալ Վարչապետի որդին վերադառնում է տուն. ՊՆ-ն լուսանկար է հրապարակել Սա ամենևին չի նշանակում, որ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ իրավունքների խախտում չկա. Ալվինա Գյուլումյան Կրթական ոլորտի այսօրվա բացերը մի օր կարտացոլվեն մեր պետական կառավարման համակարգում, բանակում. Արմեն Գևորգյան Նիկոլն էս ինչու՞ այսպես արագ վերցրեց «նախկինների» գործիքները Թե՛ կենցաղում, և թե՛ քաղաքականության մեջ ամենագարշելին ֆլյուգեր տեսակն է Որ քծնում եք, չեք ամաչո՞ւմ, ինքներդ ձեզնից չեք զզվո՞ւմ, իմ «մտավորական» ապիներ Ռոբերտ Քոչարյանն աջակիցների և համակիրների հետ քննարկում է ունեցել ՄԻԵԴ որոշման վերաբերյալ իշխանական քարոզչամեքենան ու իրականությունը Հուլիսի 13-ից Մոսկվայի փողոցներում դիմակ կրելու ռեժիմը չեղյալ կհայտարարվի «Հեղափոխության» մի քանի դրական պահերից մեկն այն է, որ սկսվել է անկախ դատական համակարգի կայացման գործընթացը Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության մոտ բողոքի ակցիա անող՝ ռեստորանային բիզնեսի աշխատողներին. Տեսանյութ ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը Ալեքսանդր Ազարյանին կարգապահական վարույթի ենթարկելու վերաբերյալ․ Տեսանյութ Քաղաքացին Փաշինյանի համար «մատերիալ» է․ Տեսանյութ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բարձրության վրա է ՄԻԵԴ-ը ՍԴ դատավորների դիմումը չի մերժել, քանզի դեռ դիմում չեն էլ ներկայացրել ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ պաշտոնանկ եղած անդամների դիմումը. այսպիսին էին Նիկոլահաճո վերնագրերը Նիկոլահաճո լրատվամիջոցներում Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին ՍԴ նախագահի և դատավորների գործը ներկայումս գտնվում է քննության փուլում․ Եվրոպական դատարանը հանձնառել է գործի անհապաղ քննություն Նագիևը «գաղտնի» դուստր ունի Ինչու՞ են ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ` տուգանքի մատերիալ է Օձունում քաղաքացիական հագուստով մարդիկ տուգանել են հարևանիս, ով գյուղի հանդամասում իր անասունն էր պահելիս եղել Նիկոլիզմը՝ մերժելու իսկական մատերիալ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 76 մարդ է բուժվում Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը գնացել է արոտավայր և չի վերադարձել․ փրկարարները որոնում են նրան «Կյանքի խոսքի» նպատակն է առավելագույնս նմանվել Հայ առաքելական սբ. եկեղեցուն, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց թակարդը գցեն Շոու բիզնեսի ներկայացուցիչները Կառավարության դիմաց պահանջում եմ աշխատելու թույլտվություն.Տեսանյութ Նիկոլն իրեն դրել է Մայր օրենքի տեղը, ասում է՝ ե՛ս եմ Սահմանադրությունը․ Մենուա Հարությունյան․ Տեսանյութ Երևանում թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը

Ես, որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է «Սպեցնազը» հանեմ և ծեծուջարդ անե՞մ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Երկվանից, երբ ֆլեշմոբային գործողություններ առաջարկեցի և սկսեցի, ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ, ընդհուպ, որ ես մեղավորներ եմ փնտրում ստեղծված իրավիճակի համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ավելի անհեթեթ մեկնաբանություն դժվար է գտնել, որովհետև ինքն էլ վարակվել է և իր ընտանիքին վարակել է կորոնավիրուսով, հետևաբար, ո՞ւմ վրա պետք է գցի այդ մեղքը: Նա ընդգծեց, որ խնդիրը ամենևին էլ մեղքի մասին չէ, այլ խնդիրը իրավիճակը, պրոբլեմը ճանաչելու մասին է:

«Իսկ մեր պրոբլեմը շատ վաղուց գիտենք, սկսած հերթ կանգնելու պրոբլեմից: Ինչ մեղավորների փնտրտուքի մասին կարող է խոսք լինել, եթե խնդիրը մեր ծնողների, ընդհանարապես մեր բոլորի, մեր ազգային անվտանգության մասին է: Խնդիրը հետևյալն է ՝ մենք ուզո՞ւմ ենք այս վիճակը հաղթահարել, թե՝ ոչ: Կանոնները հստակ սահմանված են, թե ինչ պետք է անենք։ Սա չի նշանակում, որ այդ կանոնների պահպանումը 95 տոկոս երաշխիք է: Այո, կանոնների պահպանմամբ էլ կարելի է վարակվել, բայց դրա հավանականությունը 5 տոկոս կլինի: Մեկ այլ բան է 95 տոկոսի հավանականությունը, այլ բան՝ 5 տոկոսինը»,- նշեց նա:

Ըստ վարչապետի՝ մոնիտորինգը ցույց է տալիս, որ մեր ամենամեծ պրոբլեմը բանկային համակարգն է և Հայ փոստը: Նա նշեց, որ այս մասին այսօր խոսակցություն է ունեցել ԿԲ նախագահի հետ, հանձնարարական է տվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: «Ես մի բան չեմ հակսնաում՝ մեր պլան «ա»-ն որն է, որ ոստիկանական մահակներով հերթ կանգնելու հարցը լուծե՞նք: Ամեն բանկ, ըստ պարետատան որոշման, պարտավոր է այդ հարցը լուծել: Այստեղ, որ մեղավորության մասին ենք խոսում ինչո՞ւմ ենք մեղավոր, մեր սեփական հարազատների, մեր իսկ մահվան մեջ մեղավորը որն է, այս ամեն ինչը կառավարության համար չէ, մեզ համար է: Մենք կարգի, օրենքի նկատմամբ մեր վերաբերմունքի հետ կապված խնդիր ունենք, այստեղ մեղավորի ու անմեղի հարց չէ:Պետք է ճանաչել, առերեսվել այս իրավիճակի հետ, սա փաստ է․ հիմա մեղավոր եմ ես, մեղավոր եք դուք, էական չէ։ Մենք կանոնները պահելու հետ կապված պրոբլեմ ունենք ու դա մեկ, երկու տարվա, նույնիսկ մեկ կամ երկու տասնամյակի պրոբլեմ չէ»,- հայտարարեց նա:

Փաշինյանը նշեց, որ միշտ էլ կարող ենք քննադատել ոստիկանության աշխատանքը, երեկ էլ շատ լուրջ խոսակցություն է ունեցել նաև ոստիկանության պետի, ԱԱԾ տնօրեի, տեսչական մարմինների աշխատանքը համակարգող գրասենյակի ղեկավարի հետ, այդ ամեն ինչը պարզ է, բայց իր գործելու մեթոդը եղել և շարունակում է մնալ նույնը:

«Առանց ժողովրդի ո՞նց էինք իշխանփոխություն անելու, մենք սուպերմե՞ն էինք, կախա՞րդ էինք, մո՞գ էինք, նույնն էլ այստեղ է խնդիրը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ինքն ուզո՞ւմ է օգնի, որ նպաստի համավարակի հաղթահարմանը, թե՞ ուզում է օգնի, որ ավելի տարածվի: Ես հասկանում եմ, որ ՀՀ-ում լիքը մարդ կա, որ նպաստում է ամեն ինչով: Հա, սխալներ եղել են, բոլորիս սխալն է, ինձնից սկսած վերջացրած հազարավոր մարդկանցից»,- նշեց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև Արցախի նախագահի երդմնակալության խնջույքի նկարը անընդհատ շրջանառելուն և շեշտեց, որ դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում: «Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք կարգը, կանոնը օրենքը խախտելու մասին, Արցախում ոչ մի օրենք չի խախտվել, այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են ահազանգում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ»,- նշեց նա:

Ըստ վարչապետի՝ պետք է հասկանալ, որ սա առողջապահական խնդիր չէ, կարգուկանոնի խնդիր է: «Ես որ խոսքով, հաղորդակցվելով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է «Սպեցնազը» հանեմ և ծեծուջարդ անեմ հա՞ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանեն: Ես ո՞նց անեմ նման բան, ես սովոր չեմ, ես հաղորդակցության ուրիշ կուլտուրայով եմ եկել: Խստացնենք, էլի խստացնենք, բայց մենք երկրում փոփոխություններ ենք արել ընդամենն իրար հետ զրուցելով, պայմանավորվելով, իրար հարգելով, հիմա սա ուզում ենք փոխարինե՞լ դուբինկաներով պարի հետ, սա պրոբլեմ է, սա իմը չէ, պատկերացնո՞ւմ եք սա ինչ է, այդպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ մենք ո՞նց այդպես վարվենք»,- ասաց նա:

Նա նշեց, որ բանկային համակարգը, հայփոստը պետք է իր հարցերը լուծի, բայց սա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն օգտագործվելու:

Հիշեցնենք, որ երեկվանից Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է տեսանյութեր և նկարներ, որոնցում երևում են մարդկային կուտակումներ։

 

Մանրամասները՝ տեսանյութում:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan