Բենզալցակայանի մոտ բախվել են «ԿամԱԶ»-ն ու «ՎԱԶ 2110»-ը. վերջինիս վարորդին դուրս են բերել մեքենայից
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Հայաստանի ԱԻՆ-ում հունիսի 1-ին, ժամը 22:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Աբովյան ավտոճանապարհին՝ «Սի Փի Էս» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։
Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Հենրի Ա․) եւ «ՎԱԶ 2110» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենան։