Էսօր մի իշխանամետ ընկեր բողոքում էր, որ իր իսկ կողմից միտված իշխանությունները նորմալ չեն պայքարում համավարակի դեմ. Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը
Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարացվել է ևս 4 ամսով
Թշնամին պատրաստվում է հարձակման. Ռուբեն Հակոբյան
«Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան
Ինչ է արվում Ռուբեն Վարդանյանին և մյուսներին Հայաստան բերելու ուղղությամբ. ինչու են լուռ
Էսօր մի իշխանամետ ընկեր բողոքում էր, որ իր իսկ կողմից միտված իշխանությունները նորմալ չեն պայքարում համավարակի դեմ։
Ես էլ բարեբախտաբար հիշեցի մի շատ հին ու բարի պատմություն՝ հայ իրավաբանական աշխարհի ամենակոլորիտային կերպարներից մեկի՝ երջանկահիշատակ Վլադիմիր Նազարյանի «պրակտիկայից», ու պատմեցի։
Նազարյանն իր ծանոթներից մեկի համար բարեխոսում է մի շատ խիստ դասախոսի՝ խնդրելով մի «կոտրած 3» դնել լիկվիդին։ Դասախոսն էլ (պայմանական անվանենք Պետրոս) խոստանում է՝ եթե պատասխանի, կնշանակեմ։
Նազարյանը ջղայնանում է. «Լսի, Պետրոս, եթե իմանամ՝ գիտի ու չի պատասխանում, է՞։ Հե՛րը կանիծեմ»։
Թե ինչի՞ նեղացավ…
Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից