Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրեւը բնության պարգեւ է Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրված. գործն ուղարկվել է դատարան
4
Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Ըստ գերմանացի պրոֆեսորի Covid-19-ը երկարաժամկետ հետևանքներ է թողնում արդեն բուժվածների վրա Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է Հրաժարականների դիմումների նոր շարք ԱԱԾ-ում. ի՞նչ է կատարվում կառույցում Արմեն Սարգսյանի շտապ հայտարարությունը, որ չի ստորագրելու օրենքը, եղել է Փաշինյանի հրահանգը Լրատվամիջոցների նկատմամբ գործընթացներ է սկսում Նիկոլ Փաշինյանը, ով տարիներ շարունակ լրատվամիջոց է ղեկավարել. Կոնստանտին Տեր-Նակալյան. Տեսանյութ Հայկական փաթեթում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը վճարովի դարձնելն ունի քաղաքական պատճառ. չկան ալիքներ, նշանակում է` ինտեգրացիան թույլ է. Գրիգորի Տրոֆիմչուկ ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանումներ կպահանջի «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններում կատարված գործողությունների և նախաձեռնված վարույթների առնչությամբ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Հուլիսյան +35 աստիճան շոգից հետո հորդառատ անձրեւը բնության պարգեւ է Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան Զանգվածների ուղեղները լվանում են, թե ռուսական զորքը Հայաստանից պետք է հանվի Կառավարությունը տուգանում է հեռուստաընկերություններին և չի տուգանում սեռական բնույթի գործողությունների իմիտացիա անողներին Միջազգային հեղինակավոր The Washington Post, The New York Times պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են երեկ «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը 1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները հարձակվեցին ԱՀ Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա․ ԱՀ ԱԳՆ հայտարարությունը Ըստ գերմանացի պրոֆեսորի Covid-19-ը երկարաժամկետ հետևանքներ է թողնում արդեն բուժվածների վրա ՀՀ առողջապահության նախարարը կարծում է, որ ամերիկյան դեղագործական ընկերությունների դեղերը պետք է բերեն, մեզ վրա փորձարկեն «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները․ Արման Աբովյան Հուշարձան կարգավիճակ ունեցող շինությունների սեփականատերերին ազատել գույքահարկից․ Սարհատ Պետրոսյան Պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրված. գործն ուղարկվել է դատարան Կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ի սկզբանե քաղաքականացվեց իշխանության կողմից «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցական ծրագրերից՝ որպես առանձին առարկա վերացնելու որոշումը ցույց է տալիս, թե ինչ անդեմ և անհայրենիք սերունդ են փորձում կերտել իշխանությունները Միջադեպ Երևանի Կենտրոնում. ոստիկանները կնոջ բերման ենթարկեցին. Տեսանյութ ԱԻՆ-ը հորդորում է 11:00-ից 17:00 -ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից Աշխարքաղաքական օրակարգը սահուն կերպով մուտք է գործել Հայաստանի ներքաղաքական կյանք Ոստիկանությունը երբեք այսքան հեղինակազրկված չի եղել Չարությունն ու ատելությունը չեն կարող իրավունք ծնել Հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումն ուղիղ բխում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերից Միայն տգետ մարդը չի կարող հասկանալ Հայաստանում ռուսական ռազմաբազայի նշանակության կարևորությունը․ Արեն Ապիկյան. Տեսանյութ Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ, սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ. Գագիկ Ծառուկյան «Հանդիպում ունեցա ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի հետ»․ վարչապետ Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին Արայիկ Հարությունյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ Դեռևս փետրվարին վարչապետը ուներ ընտրություն՝ պայքարել կորոնավիրուսի դեմ կամ պայքարել ՍԴ-ն զավթելու համար․ Նիկոլն ընտրեց երկրորդը Բարձր ենք գնահատում ԱՄՆ կառուցողական ներգրավ­վածությունն ու հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում. Փաշինյանը՝ Թրամփին Նիկոլը և ծուռ հայելիների աշխարհը Գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է Վիրուսը ենթարկվում է մուտացիայի և այս փուլում խոսել պատվաստանյութից ուղղակի ծիծաղելի է Վրաստանում կորոնավիրուսով վարաման երեք նոր դեպք է գրանցվել Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր գործընկերային հարաբերությունները մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու ցանկությամբ. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ապտակ Հայաստանի ԱԳՆ-ին. Ռուսաստանն արտաքսում է «Ազատություն» ռ/կ թղթակից Ազա Բաբայանին Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը Դոնալդ Թրամփ կրտսերի ընկերուհին վարակվել է կորոնավիրուսով․ ԶԼՄ-ներ ԿԳՄՍ նախարարությունը ձախողել է քննարկումները եւ միանձնյա որոշում է կայացրել Կուզե՞ս արդարությունը մի զանգով վերականգնեմ, գնաս Նիկոլի բանակ Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից ամենաերիտասարդը 59-ամյա կին է, ամենատարեցը՝ 86-ամյա տղամարդ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախում է Ներկայացված ցուցանիշներով՝ Նիկոլը, ցավոք, դեռ զիջում է միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին․ նրան 99,9% են վստահում Նիկոլ Փաշինյանին հաջողվել է մինչև վերջին բջիջը պառակտել մեր հասարակությանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580, մահվան՝ 9 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 27 900 է Վարդայի սեքսուալ լուսանկարը տպավորում է իր նրբագեղությամբ. Լուսանկար Վաղվա 11 հազարը գրելիս սա չմոռանաք Հրաժարականների դիմումների նոր շարք ԱԱԾ-ում. ի՞նչ է կատարվում կառույցում «Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել»․ այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է. Լուսանկարներ ArmNews TV և 5-րդ ալիք/ 5 TV այցելած ոստիկանները ավելի բարձրացրեցին այդ թիվիների վարկանիշը Սատանիզմի քարո՞զ, թե՞ հոգեկան շեղում. անչափահաս աղջկա տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել. Տեսանյութ Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում հունիսի 26-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են Տևական ժամանակ է արդեն, որ զանգվածների ուղեղները լվանում, թե ռուսական զորքը Հայաստանից պետք է հանվի

Փաշինյանին ասել եմ, որ չի կարելի թույլ տալ՝ քաղաքական մրցակցությունը, ճգնաճամն ու հանգուցալուծումն ուղեկցեն հայհոյանքով, վիրավորանքով՝ մեր ժողովրդին ոչ հարիր քաղտեխնոլոգիաներով

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ անդրադառնալով երկրում՝ իշխանափոխությունից հետո տիրող տրամադրություններին: Ֆարմանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլի հետ իմ վերջին շփումը եղել է 2018թ. ապրիլի 30-ին (նկարում): Դա այն օրն էր, երբ Նիկոլ Փաշինյանը, նախորդ օրն արված իմ հորդորին անսալով, եկավ Երևան` խորհրդարան, ու հանդիպեց էդ պահի խորհրդարանական մեծամասնության հետ: Հանդիպման ֆորմալ մասի ավարտից հետո նրա հետ շփվել եմ երկու րոպե: Ասել եմ հետևյալը. դեպքերն ամենաանընդունելի սցենարով են զարգանում. չի կարելի թույլ տալ, որ քաղաքական անգամ ամենասուր մրցակցությունը, ճգնաճամն ու դրա հնարավոր հանգուցալուծումն ուղեկցվի հայհոյանքներով, վիրավորանքներով, անվանարկումներով ու մեր ժողովրդին ոչ հարիր քաղաքական տեխնոլոգիաներով: Բառացի ասացի. «գնա հրապարակ ու հենց հրապարակից կոչ արա, որ նման կեղտոտ տեխնոլոգիաների դիմողը չի կարող համարվել իմ կամ իմ ղեկավարած շարժման աջակից»: Ասացի կանխի էդ անընդունելի երևույթի խորացումը, որովհետև այն արմատներ է գցելու, հետո արդեն բումերանգի նման հետ է գալու, քեզ է հարվածելու: Պատասխանեց, որ լրիվ համաձայն է և հրապարակից անպայման կանի դա: Չարեց: Անկեղծ ասած` միամտորեն հավատում էի, որ ժողովրդական զանգվածների հսկայական աջակցությունն ունեցող ու երկու քայլ առաջ նայող ու պետության ղեկին հավակնող գործիչը կհասկանար էդ ամենն ու գոնե սեփական շահերից ելնելով, կլսեր հորդորս ու կկանխեր այդ ամենը: Չկանխեց:

Հետո արդեն եղավ այն, ինչ եղավ` դագաղներ, սև ժապավեններ, ծաղկեպսակներ և այլն: Ամեն կերպ ինքս ինձ համոզում էի, որ անհնար է, որ մարդը, ում հետ կողք կողքի 6 տարի աշխատել եմ, միասին ճաշել ու սրճել, ճամփորդել, ով ինձ կորստի պահին ցավակցության ձեռք է մեկնել ու ինձ շատ թե քիչ ճանաչում է, ի վիճակի է կազմակերպել ու հրահանգել, որ բերեն իմ տան մոտ, իմ երեխաների աչքի առաջ սև ժապավեն կախեն: Դեռ չէի հավատում, որ դա հնարավոր է: Էդ չհավատալն էր, որ ինձ ստիպեց արդեն մայիսի 1-ի երեկոյան մի անգամ էլ հեռախոսը վերցնել ու զանգել էս անգամ կնոջը` Աննային, նրա միջոցով փոխանցելու նույն ուղերձն ու զայրույթը: Բառացի ասացի հետևյալը.«Դուք չգրված օրենք եք խախտում: Մեկի նյարդերը չեն դիմանա սեփական երեխաների արցունքները տեսնելիս` արյուն կթափվի: Մի՛ արեք»: Պատասխան` «մենք կապ չունենք» և այլն և այլն: Բարեբախտաբար արյուն չթափվեց:

Անցան ժամանակներ, ամեն բան տեղն ընկավ` քար առ քար հավաքվեց, արխիվացվեց ու ամբողջացավ փազլը` ով, երբ, ում հանձնարարությամբ, ինչ խմբերով ու ինչպես է այդ ամենն արվել... Ցավոք, հրահանգները եկել էին մեկից, ով ինձ հետ սեղան էր նստել, ինձ հետ աշխատել, ինձ հետ ճամփորդել... Նա, հենց նա էր հրահանգել սև ժապավեն կախել իմ անունով` իմ երեխաների աչքի առաջ: Նա էր հրահանգել անել այնպես, որ անչափահաս երեխան, տեսնելով մահագույժ ժապավենը, մեկ տարի շարունակ մտքից չհաներ, որ իր հոր հետ հենց 40 տարեկանում շատ վատ բան է պատահել, քանի որ էդ դաժան պատկերը մխրճվել էր իր հիշողության ու հոգու մեջ:

Հետո արդեն մնացածը` արդեն նոր կարմիր գծերի ու նոր չգրված օրենքների վրայով անցնել` քրոջս հանդեպ լկտի ու տմարդի քրեական հետապնդում: Էլի սկզբից չէի ուզում հավատալ, որ պետության ղեկին նստած տղամարդը իր քաղաքական ընդդիմախոսի հետ հարցեր լուծելու համար կդիմի նման ստոր քայլի` անվանարկելով, հետապնդման ենթարկելով ու ի վերջո տարագրության մղելով ընդդիմախոսի ընտանիքի կին անդամին, համալսարանի մանկավարժին, երեք թոռների տատիկին, ում միակ իրական մեղքն այն էր, որ իմ քույրն էր և իմ ազգանունն էր կրում: Ես էլի չէի ուզում հավատալ, որ դա հնարավոր է: Ու էլի հիասթափվեցի. ամեն ինչ շա՜տ մանրամասնորեն ու հետևողականորեն արված էր... հենց իր կողմից:

Ու հիմա, երբ կարդացի Artur Danielyan-ի գրառումը` ինքս տատանվում եմ, թե կշեռքի որ նժարն է առավել ծանր` ներելու, թե՞ չներելու: Մարդու ներքին ձայնը, հիշողությունը, հանրային բարոյականությունը, ապագայում նման ստորության ու քաղաքական խուժանության բացառումը պահանջում է չմոռանալ ու արժանին փոխհատուցել մարդկանց, ովքեր ինչ-որ պահի, մոտալուտ փառքից կուրացած, կորցրել էին չափի զգացումն ու անցել գրված ու չգրված բոլոր օրենքների վրայով` հոգու ցավ ու տառապանք պատճառելով ուրիշներին, հատկապես կանանց ու երեխաներին: Առավել ևս, երբ քեզ անուն առ անուն հայտնի են շղթայի բոլոր օղակները` այդ սրիկայությունների գլխավոր հանձնարարողից մինչև վերջին կատարող: Մյուս կողմից, իմ երազած պետության ապագան պահանջում է` չտրվել նման զգացողությունների, ջնջել էդ էջն ու առաջ գնալ` հանուն ապագայի: Քանի որ իմ երազած ապագայում պետական այրին ոչ վայել մանրախնդրությունը, քինախնդրությունն ու անբարոյականությունը տեղ չպիտի ունենան ու վերջ: Վատ նախադեպն իր կործանարար շարունակությունը չպիտի ունենա ու վերջ: Իմ մտքում կշեռքի ծանր նժարը հենց էս կողմում է: Միանշանակ էս կողմում է: Ու վստահ եմ, որ ինքս ճիշտ եմ մտածում: Պետական շահը, ավելի լավ ու ավելի բարոյական ապագան հենց դա են պահանջում: Ու էս թեմայով շատ հաճախ եմ խոսում տարբեր, շա՜տ տարբեր մարդկանց հետ: Ու հասկանում եմ, որ, ցավոք, ես մենակ եմ...մենակ եմ...մենակ եմ...»:

 

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

 
 
 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan