Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
«Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»

«Մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք, Բելառուսում մայդան չի՛ լինելու». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի պետանվտանգության կոմիտեի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բելառուսում մայդաններ չեն լինի: Այս մասին հաղորդում է Tert.am-ը՝ belta.by կայքին հղելով:

«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Եվ Պետանվտանգության կոմիտեին այդ ոլորտում նախագահի հետ միասին առաջատար դեր է վերապահված` պաշտպանելու մեր պետության անկախությունն ու ինքնիշխանությունը: Մենք լիովին տեղյակ ենք այն նպատակներին, որոնք ունեն այստեղի որոշ քամի փչողներ: Այդ նպատակները մեզ պարզ են. նախագահական ընտրությունների նախաշեմին կամ ընտրությունների օրը մեզ մոտ մայդան սարքել: Նրանք այդպես են ծրագրել: Ուզում եմ այս հանդիպմանը ձեզ զգուշացնել և բոլոր նրանց, ովքեր լսում են, բոլոր այդ «մայդանացվածներին» զգուշացնել, որ Բելառուսում մայդաններ չեն լինելու»,-հայտարարել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը կոչ է արել զուգահեռներ չանցկացնել և չհամեմատել Բելառուսում տեղի ունեցողը Հայաստանում և Ուկրաինայում մինչ այդ տեղի ունեցած որոշ իրադարձությունների հետ:

«Պետք չէ մեզ համեմատել այնպես, ինչպես վերջերս հարևան երկրի թերթն էր արել՝ գրելով, թե իբր մեզ մոտ նոր փաշինյաններ ու նոր զելենսկիներ են հայտնվել և որ մեզ մոտ իրավիճակը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում կամ Ուկրաինայում: Իրավիճակը տարբեր կերպ կարող է զարգանալ: Միայն թե մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք: Ինչպես էլ տեղի ունեցած լինեն Հայաստանում և Ուկրաինայում իրադարձությունները, նրանք երկուսն էլ` և՛ Փաշինյանը, և՛ Զելենսկին տաղանդավոր մարդիկ են: Ես նրանց հետ արդեն մոտիկից եմ ծանոթացել: Նրանք անխոս տաղանդավոր մարդիկ են և որ գլխավորն է` իրենց երկրների հայրենասերներն են: Նրանք նվիրված են իրենց երկրներին»,-ասել է Լուկաշենկոն:

«Իսկ մերոնցից ոմանք գրոշներով ցանկանում են ծախել այն ամենը, ինչն այստեղ ստեղծվել է ոչ միայն նախագահ Լուկաշենկոյի, ոչ միայն իշխանության կողմից: Ժողովրդի կողմից է ստեղծված: Դրա համար էլ դա թույլ տալ չի կարելի: Եվս մեկ անգամ ընդգծում եմ, «մայդանացվածներին» եմ սա ասում, որ մենք երբեք թույլ չենք տա ապակայունացնել իրավիճակը մեր երկրում»,-հայտարարել է նախագահը:

Բելառուս առաջնորդն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ մարդկանց ոչ ոք չի խանգարում արտահայտել իրենց կարծիքը, սակայն պետք է մնալ նաև օրենքի շրջանակում:

«Մենք ոչ ոքի բերանը չենք փակի: Խնդրեմ, Մինսկում և բոլոր քաղաքներում հատուկ կետեր կան, որտեղ կարելի է քննարկումներ անցկացնել: Եթե չեմ սխալվում՝ Մինսկում այդ կետերը 6-ն են: Մեր գործը վերահսկողությունն է, որպեսզի սահմաններից դուրս չգան: 6 կետ կա Մինսկում, գնա, դեբատներ արա: Սակայն Պետանվտանգության կոմիտեն ոստիկանության հետ համատեղ ոչ մի դեպքում չպետք է թույլ տա, որ օրենքի խախտումներ լինեն»,-ընդգծել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն հայտարարել է նաև, որ Բելառուսի համար մի քանի «համավարակներ» կան: Ըստ բելառուս առաջնորդի՝ առողջական համավարակից բացի կա նաև ընտրություններին ընդառաջ քաղաքական համավարակ, տնտեսական համավարակ և մի շարք այլ համավարակներ, որոնք պտտվում են իրենց շուրջը, բայց դեռևս չեն համարձակվում քիթը մտցնել Բելառուս:  

Tert.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan