Մոսկվայում սկսվել է կորոնավիրուսային սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Մոսկվայում սկսվել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը, հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Այսօրվանից աշխատանքը վերսկսում է առևտրի և ծառայությունների բնագավառի 56 հազար ձեռնարկություն, որտեղ աշխատում է շուրջ 300 հազար մարդ:
Մոսկվացիները կարող են արդեն դուրս գալ զբոսանքի, սակայն բացի տնից, մնացած բոլոր վայրերում դիմակ կրելը պարտադիր է:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ հունիսի 1-ից դիմակ և ձեռնոց կրելու վերահսկողությունը կխստացվի: Դիմակ կրելը պարտադիր կլինի նույնիսկ դրսում սպորտով զբաղվելիս: Իսկ ցանկացած փակ վայրում հարկավոր է կրել նաև ձեռնոց:
Zham.am