Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ

Կորոնավիրուսի տարածման աշխարհագրությունը վերլուծելիս կարելի է հետևյալ եզրահանգման գալ՝ նախկին հետկոմունիստական ճամբարի երկրներում վիրուսի տարածման հետևանքները ավելի մեղմ ազդեցություն ունեցան բնակչության վրա, քան ԽՍՀՄ-ի ազդեցությունից դուրս գտնվող արևմտյան երկրներում: Օրինակ, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում մահացածության ցուցանիշները վերը նշված երկրներից մեծ են ավելի քան 10 անգամ:

Ինչո՞վ է դա պայմանավորված, հետագա վերլուծությունների խնդիր է: Հնարավոր է, որ նախկին կոմունիստական երկրներում, այսպես կոչված, ԲՑԺ-ի դեմ պատվաստումներն էին դեր խաղացել: Չի բացառվում, որ հենց այդ պատճառով էլ տվյալ երկրների քաղաքացիների իմունային համակարգի ամրությունը զգալիորեն տարբերվում է արևմտյան երկրներում ապրող քաղաքացիներից: Այստեղ իր դերը կարող էին ունենալ նաև առողջապահական համակարգերի կառավարման տարբերությունները: Հետկոմունիստական երկրներում գործում էր ավելի կենտրոնացված կառավարման համակարգ, որտեղ սպասարկման որակը զգալիորեն ցածր էր արևմտյանից, սակայն ընդգրկման իմաստով ավելի զանգվածային էր, քան արևմտյան համակարգերը:

Ինչևիցե, երբ փորձում են համեմատականներ անցկացնել այս կամ այն երկրում վիրուսի դեմ պայքարի ցուցանիշների միջև, պետք է այդ համեմատությունները համադրելի լինեն:

Օրինակ, որև է ձևով չի կարելի համեմատել, ասենք, Ալբանիայի և Չինաստանի կամ Սլովակիայի և ԱՄՆ-ի ցուցանիշները:

Սակայն, հետկոմունիստական երկրների ցուցանիշներն իրար հետ համեմատելը համադրելի է:

Եվ այսպես վերլուծենք, թե ինչ ցուցանիշներ են արձանագրված այդ երկրներում մայիսի 29-ի դրությամբ:

Սկսենք Հայաստանից։ Մեզ մոտ այդ օրվա դրությամբ, վարակակիրների քանակը 1 մլն բնակչության հաշվարկով կազմում էր 2928 մարդ: Մահացածության ցուցանիշով 1 մլն-ի հաշվարկով մեզ մոտ թիվը կազմում էր 41 մարդ:

Իսկ հիմա ներկայացնենք այլ երկրների տվյալ ցուցանիշները և փորձենք համեմատել մեր թվերի հետ:

Ռուսաստանում այդ թվերն են՝ համապատասխանաբար 2656 և 30

Ուկրաինայում՝ 521 և 16

Լեհաստանում՝ 312 և 28

Ռումինիայում՝ 986 և 65

Սերբիայում՝ 1299 և 28

Չեխիայում՝ 859 և 30

Հունգարիայում՝ 398 և 54

Բուլղարիայում՝ 357 և 20

Խորվաթիայում՝ 547 և 25

Սլովակիայում՝ 278 և 5

Սլովենիայում՝ 705 և 52

Ալբանիայում՝ 382 և 11

Մոլդովայում՝ 1957 և 71

Էստոնիայում՝ 1401 և 51

Լիտվայում՝ 610 և 25

Լատվիայում՝ 564 և 13

Վրաստանում՝ 187 և 3

Ադրբեջանում՝ 492 և 6

Ղազախստանում՝ 530 և 2

Ղրղզստանում՝ 255 և 2

Տաջիկստանում՝ 387 և 5

Բելառուսում՝ 4314 և 24

Այսպիսով, կարելի է նկատել, որ վիրուսի տարածման իմաստով մենք ոչ պատվավոր երկրորդ տեղում ենք գտնվում՝ Բելառուսից հետո:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Բելառուսը այն եզակի երկրներից էր, ով պաշտոնապես հրաժարվեց վիրուսի դեմ պայքարի կոշտ մեթոդներից, ապա կարելի է ասել, որ այս շարքում Հայաստանը զբաղեցնում է խայտառակ առաջին տեղը: Մահացածության ցուցանիշով մենք 23 երկրների շարքում 6-րդն ենք:

Այստեղից կարելի է եզրակացնել, որ այս ցուցանիշներով մենք պարտվել ենք ոչ միայն մեր անմիջական հարևաններին՝ Վրաստանին և Ադրբեջանին, այլև հետկոմունիստական անցյալի բոլոր երկրներին՝ բացառությամբ Բելառուսի:

Այս ցուցանիշները արձանագրելուց հետո այլևս հնարավոր չի լինի նշել, թե իբր Վրաստանում «երջանիկ պատահականությամբ» վարակը լայն թափով չտարածվեց:

Ադրբեջանն, որ տարածաշրջանի մեր գլխավոր թշնամին է վիրուսի տարածվածության իմաստով մեզնից ավելի բարվոք վիճակում է գտնվում մոտ վեց անգամ: Իսկ մահածվածության ցուցանիշով, մեզնից բարվոք վիճակում է մոտ 7 անգամ:

Այս խայտառակ ցուցանիշները սովորական թվեր չեն: Սա ներկայիս կառավարության գործնեության իրական և օբյեկտիվ գնահատականն է:

Ավելին, վերը նշված երկրների ցանկում Հայաստանը իր զբոսաշրջիկների քանակով, օրինակ, անցյալ տարվա տվյալներով՝ կարող է հայտնվել վերջին տեղերից մեկում: Սակայն, արի ու տես, որ վիրուսի տարածման հարցում մենք դարձել ենք այս երկրների շարքում վատ իմաստով «չեմպիոն»:

Թե ինչո՞ւ այդպես եղավ հարցադրման մասին շատ է խոսվել:

Ունենալով բոլոր հնարավոր բարենպաստ պայմանները՝ այս իշխանությունները գրեթե ամեն ինչ արեցին, որ երկիրը հայտնվի նման ամոթալի վիճակի մեջ:

Սակայն, այստեղ ավելի վտանգավորն այն է, որ ներկայիս իշխանությունները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարողանալու շտկել իրավիճակը: Եվ այստեղ, բացի էֆեկտիվ մենեջմենթի բացակայությունից, առկա է ավելի լուրջ խնդիր:

Նման պայմաններում հանրությանը համախմբում են, մինչդեռ Փաշինյանը ճիշտ հակառակն է արել, անում և անելու է ապագայում:

Փաշինյանի պատկերացմամբ՝ բացի իրենից, այլ քաղաքական սուբյեկտներ չկան և չեն էլ կարող լինել: Այդպես են ժամանակին մտածել Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին, Գամսախուրդիան, Ֆիդել Կաստրոն, Ուգո Չավեսը և այդպես շարունակ: Սա մտածողություն է, որը բնորոշ է ամբողջատիրական պատկերացում և միաժամանակ առաքելություն ունեցող բոլոր տեսակի առաջնորդներին:

Այդպիսի մարդիկ քաղաքական սուբյեկտ են համարում միայն իրենց և ժողովրդին: Իսկ վերջինիս տակ հասկանում են բացառապես ամբոխին:

Հենց դրա պատճառով է, օրինակ, որ Փաշինյանը նպատակահարմար է գտնում անձամբ բացատրել քաղաքացիներին, թե ինչպես պիտի դիմակը կրել երեսին: Այդ պատկերացմամբ է երկիրը հռչակվում «օջախ», իսկ նրա բնակիչները՝ «սիրելի և հպարտ քաղաքացիներ»:

Փաշինյանի պատկերացմամբ՝ ինչպե՞ս կարող է «ժողովրդի վարչապետը» ունենալ ընդդիմություն: Ըստ Փաշինյանի՝ դա կնշանակի, որ այդ ընդդիմությունը փաստացի ընդդիմանում է ժողովրդին:

Նա անկեղծորեն զարմանում է, թե ինչպե՞ս կարող են իրեն՝ «ժողովրդի վարչապետին» ընդդիմանան դատավորները, ԶԼՄ-ները, ԱԺ պատգամավորները: Եթե նրանք ընդդիմանում են, նշանակում է՝ նրանք «ընդդիմանում են ժողովրդին»: Իսկ եթե այդպես է, ապա նրանք իրականում ներկայացնում են «ռոբասերժական հանցավոր կլանի» շահերը:

Այդ եզրույթից հետևում է, որ երկրում, նույնիսկ տեսականորեն, չի կարող լինել իսկական ընդդիմություն, քանզի դա կլինի «ընդդիմություն ժողովրդին»: Այդպես են ծնվում բոլոր տեսակի տոտալիտար ռեժիմները:

Իսկ եթե դա այդպես է, նշանակում է՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը միայն սահմանադրորեն է կոչվում «ընդդիմություն»: Իրականում, ըստ Փաշինյանի, ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի թաքնված միավորն է, իսկ ԼՀԿ-ն՝ Միքայել Մինասյանի: Իսկ դա նշանակում է, որ այդ ուժերն իրականում ժողովրդի հետ կապ չունեն և սպասարկում են վերը նշված «մաֆիայի» շահերը:

ՀՅԴ-ն, ըստ Փաշինյանի, միջազգային հայկական մաֆիոզ կառույց է, որը ծառայում է տարատեսակ այլ երկրների շահերին, իսկ Հայաստանի ներսում ծառայում է «ռոբասերժական» մաֆիային:

Հայ Առաքելական եկեղեցին նույնպես հայապահպանման կառույցի տակ, ըստ Փաշինյանի, իրենից ներկայացնում է «հոգևոր մաֆիա», որն իրական հոգևոր կյանքի հետ քիչ առնչություն ունի:

Բացի այդ, ցանկացած տոտալիտար գործչի համար եկեղեցին միշտ վտանգավոր մրցակից է համարվում: Բոլշևիկները քանդում էին եկեղեցիները, գերմանացի նացիստները նսեմացնում էին հոգևորականներին՝ շատ հայտնի պատճառով: Ժողովուրդը պիտի ունենա հավատքի միայն մեկ պաշտամունքի առարկա, և դա պիտի լինի «ազգի առաջնորդը», «սիրելի վարչապետը» և նմանատիպ այլ մակդիրներով օժտված գործիչները:

Տեր-Պետրոսյանի թիմը, ըստ Փաշինյանի, նույնպես «չարիքի բևեռ է», սակայն նրա մասին նա չի ուզում խոսել, ինչպես մարդն ունենում է հանցագործ եղբայր և ամաչում է դրա մասին խոսելուց հյուրերի մոտ՝ փորձելով նրան հնարավորինս հեռու պահել նրանց աչքից:

Փաշինյանը նույնիսկ հանրության այն հատվածը, որն իրեն չի սիրում, համարում է «ռոբասերժական» ուժերի կողմից ծախված։ Նրանք, ովքեր ծանր վիճակում հայտնվելով՝ ստիպված են ծախվել նրանց: Եվ վերջապես, ըստ Փաշինյանի, կա նաև հանրության մեջ մի «մոլորված» զանգված, որն իրեն չի հավատում բացառապես «ռոբասերժական» մաֆիայի ԶԼՄ-ների ազդեցության արդյունքում:

Բայց այդքանով չի սահմանափակվում Փաշինյանի դասակարգումը: Ըստ նրա՝ երկրի պետական կառավարման համակարգը նույնպես թաքնված ձևով հակադրվում է իրեն՝ Փաշինյանին: Քանզի նրանք սովոր են եղել նախկինում կոռուպցիայով գործել, իսկ այսօր, երբ նրանց դա արգելվում է, փաստացի դարձել են իրեն՝ իսկական «ժողովրդի ընտրյալին» ընդդիմություն:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքին, որ Փաշինյանն իրեն հավասար գործընկեր չի համարում նույնիսկ իր քաղաքական ուժին:

Այս պայմաններում ինչո՞ւ պիտի Փաշինյանը փորձեր համախմբել հանրությանը վիրուսի դեմ պայքարի համար: Փաշինյանն ինչպե՞ս կարող է համախմբման անկեղծ կոչով դիմել այն շրջանակներին, որոնց ոչ թե գործընկեր է համարում, այլ պոտենցիալ հանցագործ:

Դրա պատճառով էլ նրա իրական քաղաքական օրակարգում առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե վիրուսի դեմ պայքարի խնդիրները, այլ իր պոտենցիալ հակառակորդների դեմ պայքարը:

Մի՞թե պարզ չէ, որ երկրում հանրությունը բզկտված է մնալու, քանի դեռ երկրի կառավարիչը Փաշինյանն է:

Եթե նույնիսկ Արսեն Թորոսյանին և Տիգրան Ավինյանին փոխարինենք աշխարհի հայտնի, Նոբելյան մրցանակի դափնեկիր առողջապահական և կառավարչական մասնագետներով, միևնույն է երկիրը հումանիտար աղետից չի խուսափի:

Քանզի, քաղաքագիտական աքսիոմ է՝ երբ երկիրը պառակտված է, արտաքին պատերազմների կամ բնական աղետների առաջ նա անխուսափելիորեն պարտվելու է:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan