Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ (տեսանյութ) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր. Միքայել Մինասյան. Տեսանյութ

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական տեսանյութը, որը վերնագրված է «Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր»:

Նա նշել է, որ փաստեր կան, որոնք վկայում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է զենքի առևտրի միջազգային սև շուկա, և մաքսանենգ ծխախոտի, ինչպես նաև զենքի սկանդալը ծածկադմփոց անելու համար ՌԴ է գործուղղվել գեներալ Արշակ Կարապետյանը:

«Հիմա գեներալ Կարապետյանը, որը զբաղեցնում է վարչապետի խորհրդականի պաշտոնը, ամսի 23-ին գաղտնի գործուղվել է արդեն մեր բոլորի կողմից սիրված, հայկական միջազգային կենտրոն դարձած Վորոնեժ»,- ասաց Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ում, ինչպես նաև ՌԴ-ում գործում է արտակարգ դրության ռեժիմ և ընդգծեց՝ գեներալ Կարապետյանը չէր կարող մեկնել Հայաստանից և հատել ՌԴ սահմանը մասնավոր այցով: «Ուրեմն նա գնացել է որպես պետական պաշտոնյա, իսկ կառավարության կայքում ոչինչ չկա այդ մասին, հետևաբար նա գնացել է վարչապետի կա՛մ գաղտնի հրամանով, կա՛մ բանավոր հրամանով: Նիկոլ Փաշինյանը, որն արդեն վաղուց օգտագործում է գեներալ Կարապետյանին հատուկ և մութ գործերի համար, այս անգամ էլ ուղարկել է նրան Վորոնեժ, որ նա բանակցի ՌԴ հատուկ ծառայությունների հետ, որպեսզիօգնեն Նիկոլ Փաշինյանին և ՀՀ վարչապետի ընտանիքին վերաբերող ամենամեծ սկանդալը՝ կապված մաքսանենգ ծխախոտի հետ, ծածկադփոց անեն և քրեական գործ չհարուցեն»,- ասաց նա:

Սակայն, Մինասյանի խոսքով, այդտեղ գեներալ Կարապետյանի միսիան չի ավարտվել:

«Կան փաստեր, որոնք խոսում են, որ Նիկոլ Փաշինյանը, ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին, ներգրավված են զենքի միջազգային առևտրի մեջ և դրա համար գեներալ Կարապետյանը Վորոնեժից մեկնում է Մոսկվա, որ այնտեղ բանակցի ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որ փորձեն ծածկադմփոց անել այն սկանդալը, որի մասին ես ձեզ հիմա պատմելու եմ»,- ասաց նա:

«Ես լինելու եմ շատ զգույշ իմ պատմելու ընթացքում, բայց ես պարտավոր եմ բացել այս խայտառակ պատմությունը, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր գրպանների պատճառով բացի այն, որ խաղում է մեր իմիջի հետ, խաղում է նաև մեր անվտանգության հետ»,- ասաց նա:

 

Միքայել Մինասյանը հայտարարեց,  որ ՀՀ-ն իրավունք ունի Ռուսաստանից  զենք ու զինամթերք գնել ռուսական ներքին գներով, այդ գները միջազգային գներից կարող են տարբերվել մինչև 65 տոկոսով:

«Նիկոլ Փաշինյանը, իր նոր ընկերոջ՝ ոմն Դավիթ Գալստյանի՝ նույն ինքը՝ Պատրոն Դավիթի հետ մտածում և իրականցնում են մի սխեմա, որի հիմքում հետևյալն է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազորում է Դավիթ Գալստյանին ՊՆ միջոցով և տալիս է արտոնություն, որ նա ՀՀ անունից պատվիրի 100 միավոր զենք, այնուհետև ՀՀ-ն Դավիթ Գալստյանի օֆշորից գնում է այդ 100 տեսակից 60-ը, այդ 60-ի համար վճարում է և դա գալիս է Հայաստան: Թղթերով ամեն ինչ նորմալ է, սակայն կա մի բացառություն. այն 40-ը, որը սկզբում ապտվիրել են, բայց չեն վճարել, Դավիթ Գալստյանն ուղիղ Ռուսաստանից ուղարկում է երրորդ երկիր, օրինակ՝ Արաբական էմիություններ»,- նշեց նա:

 

Մինասյանի խոսքով՝ սա արդեն խայտառակություն չէ, խայտառակություն են սիգարետն ու ադամանդը, իսկ սա արդեն ստորություն է, որովհետև այդ երրորդ երկրից զենքը հայտնվում է չորրորդ երկրում:

 «Բոլոր մասնագետները գիտեն, որ հնարավոր է համարներով ամբողջ զենքի պատմությունն իմանալ: 4-րդ երկրում զենքն օգտագործելուց հետո ՌԴ-ում իմանում են, որ Հայաստանին վաճառված զենքը հայտնվել է 4-րդ երկրում և, որպեսզի չփչացնեն հարաբերությունները ՀՀ հետ, քանի որ Հայաստանը նրանց համար Նիկոլ Փաշինյանը չէ, այլ ՀՀ-ն ու հայ ժողովուրդն է, որոշում են պատժել այս մաֆիոզներին իրենց ձևով: Դավիթ Գալստյանին  հայտարարում են «պերսոնա նոն գրատա» և տաս տարով արգելում են մուտքը ՌԴ՝ զրկելով ՀՀ մոնոպոլիստին հնարավորությունից զենք և զինամթերք գնել ՌԴ-ից»,- ասաց նա:

Այնուհետև Մինասյանը ներկայացրեց փաստաթուղթ, որն ապացուցում է այս պատմությունը, և որով Դավիթ Գալստյանին արգելված է մուտքը ՌԴ մինչև 2029 թվականը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր

Опубликовано Mikayel Minasyan Суббота, 30 мая 2020 г.
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan