Արամ, այն թղթի վրա ի՞նչ էր գրված․ Սովետական Հայաստանի մի դասարանում տարածված քառատողի մասին
Դիտել նաև
Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»
Ալիևը շտապում է, քանի դեռ ՀՀ-ում իշանության է այս վախկոտ դավաճանների խմբակը. Արամ Գաբրիելյանով
Զգույշ, հայ ժողովուրդ, կարող ենք Հայրենիքի այլ տարածքներ կորցնել. Արամ Ա (տեսանյութ)
Սովորում էի 5-րդ դասարանում : Հայոց լեզվի դասին դասընկերներս կարդալուց հետո իրար էին փոխանցում մի թղթի կտոր: Երբ այն ինձ հասավ՝ տեսա ոտանավոր է.
Լսվեց մի ճիչ,
Ծնվեց մի բիճ,
Անունն Իլիչ,
Բոզերի և
Պոռնիկների փրկիչ:
Ուսուչուհին՝ ընկեր Պալթաջյանը նկատեց ու ասաց, որ իրեն փոխանցեմ:
Ես իհարկե չտվեցի: Դասամիջոցին նա ինձ տնօրենի մոտ տարավ: Ես իհարկե արդեն հասցրել էի թուղթը ոչնչացնել:
Քանի որ գերազանցիկ էի և մի քանի օր առաջ 6-րդ դասարանի մաթեմատիկայի շրջանային օլիմպիադայում հաղթել էի, բավարարվեցին,որպես պատիժ՝ ինձ 45 րոպե տնօրենի դռան մոտ կանգնեցնելով:
Երեսուն տարի հետո երբ մեր դպրոցում միջոցառում էր և ինձ քաղքապետարանի կողմից փաթեթավորված նվեր տվեցին ես այն փոխանցեցի արդեն ծերացած ընկեր Պալթաջյանին:
Նա շատ հուզվեց: Հետո հարցրեց.
-Արամ, այն թղթի վրա ի՞նչ էր գրված:
Երբ ասացի, նա չարաճճի ժպտաց ու ասաց.
-Ա՛յ դու, չարաճճի...
Հ.Գ. Հիմա իհարկե երեխաները նման ոտանավորները Messenger-ով կտարածեն...
Արամ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից