Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Սահմանային միջադեպերի հետ կապված օպերատիվ կապը «խափանվե՞լ» է. կառավարությունը լռում է

ՀՀ կառավարությունը հրաժարվում է հայտնել՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս 2018թ. սեպտեմբերին Դուշանբեում հաստատված՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ օպերատիվ կապը գործում է, թե՞ ոչ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ կառավարությունից հայտնել են, որ օպերատիվ կապի գործիքակազմի վերաբերյալ տեղեկատվությունները, համաձայն ներգրավված բոլոր կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության, ենթակա չեն հրապարակման։

Մինչդեռ մեր հարցումն ամենևին չէր վերաբերում օպերատիվ կապի գործիքակազմին, այլ մեր նպատակն էր պարզել՝ արդյոք Ալիևի հետ հաստատած «հուսալի կապը» գործո՞ւմ է, թե՞ ոչ, ավելի հաճախ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական կողմի նախաձեռնությամբ է հաստատվել օպերատիվ կապ և արդյոք 2020թ. հունվարի 1–ից մինչ օրս տեղի ունեցած սահմանային միջադեպերի առնչությամբ հայկական կողմը օպերատիվ կապ հաստատե՞լ է Ադրբեջանի հետ, թե՞ ոչ, ըստ այդմ գնահատելու օպերատիվ կապի արդյունավետությունը։

Իսկ օպերատիվ կապի գործիքակազմի վերաբերյալ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկ անգամ չէ որ խոսել է։

 Դեռևս 2019թ. մայիսին հրավիրված ասուլիսում վարչապետը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա ռեժիմով։ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ընդգծել էր, որ թեեւ կապն ուղիղ է, սակայն ոչ թե իրենք Ալիեւի հետ են շփվում, այլ շփվում են նրանց ներկայացուցիչները։ Իսկ 2019թ. նոյեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան, դրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ։

«Օպերատիվ կապի համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե ՀՀ-ում, և թե Ադրբեջանում. կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշել էր Տոնոյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը, «հեռանալով» Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, ըստ էության, սառեցրել էր նաև սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ տարվող բանակցությունները՝ որպես այըլտրանք համաձայնության գալով օպերատիվ կապ ստեղծելու շուրջ։

Նկատենք, որ այս տարվա ընթացքում Հայստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապ հաստատելու վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական որևէ տվյալ չկա։ Միայն վերջին երեք ամսում արձանագրված սահմանային միջադեպերը, Արցախի և ՀՀ-ի սահմանների մերձակա հատվածներում մայիսի 18-22-ը անցկացված ադրբեջանական հարձակողական բնույթի լայնածավալ ռազմական զորավարժությունները, Ալիևի՝ ուժի կիրառումն առաջնային պլան բերելու մասին հայտարարությունները թույլ են տալիս արձանագրելու, որ շփման գծում լարվածության սրումն անխուսափելի է։ Սահմանային լարվածության մեծացումը պայմանավորված է մի քանի գործոններով՝ այդ թվում կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակով։ Մասնավորապես, մարտի 19-ին հայտարարվեց, որ «COVID-19»-ով և տարածաշրջանում առկա տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվում են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի մոնիթորինգները, ինչը հայկական կողմի համար ոչ ցանկալի սցենար էր։ Սահմանային լարվածության մեծացման հարցում էական նշանակություն ունի նաև Ադրբեջանում նկատվող անկայունությունը՝ վերջին ամիսներին նավթի գների աննախադեպ անկումը, սոցիալ–տնտեսական դժգոհությունների և ազգային հողի վրա բախումների նոր ալիքը։

Նման իրավիճակում, ավելի քան ակնհայտ է, որ «ջենտլմենական խոսքի» վրա ձևավորված օպերատիվ կապը չի կարող նվազեցնել օրեցօր մեծացող սահմանային լարվածությունը և զերծ պահել հարևան Ադրբեջանին արկածախնդիր քայլերից։

NEWS.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan