Հեղափոխություն անում են, վերջում դառնում է ձևով բոլշևիկյան, իսկ բովանդակությամբ՝ հակառուսական Քաղաքականապես տհասություն է Հ1-ի եթերում ներկայացնել Ալեքսեյ Նավալնիի կարծիքը Փաշինյանը շատ արագ հանրային կարծիքը կդարձնի ռուսատյաց և միտումնավոր կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը
2
Վերաքննիչ դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ դատախազության բողոքը՝ ուղիղ Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն. Վլադիմիր Սոլովյովը՝ Առաջին ալիքի պատրաստած ռեպորտաժի մասին. Տեսանյութ Կառավարության հերթական նիստը. օրակարգում 46 հարց է, որից չի զեկուցվում 38-ը, 4 հարց գաղտնի է. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 658 է Ֆինանսատնտեսական ճգնաժամը տարեվերջին ավելի կխորանա. Սուրեն Պարսյան. Տեսանյութ Դու նախ դիմիր հայ ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին․ Սերգեյ Շաքարյանցը՝ Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. նա «համաներում» է հայտարարել ՀՀ նախագահը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ. Ա. Օրբելյան. Տեսանյութ Գագիկ Ծառուկյանի մոտ թոքաբորբի նշաններ կան Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Պատվաստանյութի ձեռքբերման համար անձամբ բանակցում եմ Moderna-ի հետ. Թորոսյան Մեկ օրում 8 դեպք է ավելացել. Համաճարակաբանները հրապարակել են Վրաստանում կորոնավիրուսի նոր տվյալները «Պետությունը պետք է երաշխավորի, որ 5 լիտրն իրոք 5 լիտր է, պրեմիումն իրոք պրեմիում է»․ Նիկոլ Փաշինյան Քանի տարեկան են մահացած պացիենտները «Ծառուկյանի վարակված լինելու հանգամանքը չի խանգարի նիստի ընթացքին». պաշտպան Նիկոլ Փաշինյանի նոր հրամանը. պաշտոնյան ազատվեց աշխատանքից Կառավարությունը ՏՄՊՊՀ անդամի թեկնածու առաջադրեց Կարեն Սեդրակյանին 2301 անձ տուգանվել է դիմակ չկրելու համար. 70 մարդ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ. ոստիկանապետ. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ դատախազության բողոքը՝ ուղիղ «Սովա՞ծ ես։ Չգիտե՞ս, ոնց փակել կոմունալները։ Իմացի՜ր լուծումը»․ Աշոտյան Ունենք դիմակների գնանկում և կարող ենք քաղաքացիներին կոչ անել կրել բացառապես գործարանային արտադրության դիմակներ. վարչապետ Հեղափոխություն անում են, վերջում դառնում է ձևով բոլշևիկյան, իսկ բովանդակությամբ՝ հակառուսական Հրդեհ՝ Թաիրով գյուղում. դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ Աշխարհում այժմ կորոնավիրուսի դեմ 141 պատվաստանյութ է մշակվում․ ԱՀԿ ղեկավար Քանի հոգի է սպասում հոսպիտալացման․ Արսեն Թորոսյանը մանրամասներ հայտնեց. Տեսանյութ Նավալնին ատում է հայերին, Հայաստանը, և դուք Հանրային հեռուստաընկերության եթերում ցույց եք տալիս այդ մարդո՞ւն. Վլադիմիր Սոլովյովը՝ Առաջին ալիքի պատրաստած ռեպորտաժի մասին. Տեսանյութ Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել Կառավարության հերթական նիստը. օրակարգում 46 հարց է, որից չի զեկուցվում 38-ը, 4 հարց գաղտնի է. ՈՒՂԻՂ Երբ երկրում գժի դաս է. Տեսանյութ Պետք է սթափվել,այլևս կործանումն անխուսափելի է դառնում… Արցախում հաստատվել է կորոնավիրուսի ևս 6 դեպք, արձանագրված դեպքերի թիվը հասել է 125-ի Նիկոլ. «Ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է» Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 658 է Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Արմավիրի մարզպետի կինը հայտարարագրել է բնակարան, 2 մեքենա և դրամական միջոցներ Մեկնարկել են ընդունելության քննությունները. ձեւավորվել է 47 քննական կենտրոն. Ուղիղ Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև ՂՀ 1 քաղաքացի մեկնում է Հայաստան Հիշո՞ւմ եք, որ դեռ չբուժված մարդուն Ծաղկաձորից բերել էին, թողել Ավանի կամրջի տակ, թե բա ինքդ հասիր տուն. Նիկոլապետությունում ամեն ինչն է այդպես Քաղաքականապես տհասություն է Հ1-ի եթերում ներկայացնել Ալեքսեյ Նավալնիի կարծիքը Երկրաշարժ Մարմարաշեն գյուղից 3 կմ հարավ-արևելք Ֆինանսատնտեսական ճգնաժամը տարեվերջին ավելի կխորանա. Սուրեն Պարսյան. Տեսանյութ «Կորել-կորել է, մենք ձեզանից շուտ դա գիտեինք». Նաիրա Զոհրաբյանը առողջապահության նախարարության թոշակառուի կորած դիակի պատասխանի մասին «Տա Աստված, կորոնավիրուսը հաղթի». Ինչպե՞ս «հաջողացրեցինք» այսքան ընկնել Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Տեսանյութ Դու նախ դիմիր հայ ժողովրդին, հետո Ադրբեջանի ժողովրդին․ Սերգեյ Շաքարյանցը՝ Նիկոլ Փաշինյանին. Տեսանյութ Հիշեք, դուք պետք եք, դուք կարող եք և դուք հաղթող եք. ԵՊԲՀ ռեկտորի խոսքը բուհի 100-ամյակին. Տեսանյութ Միջազգային հանրությունը հույս ունի, որ ՀՀ իշխանությունները Արցախի հարցում կարող են ոչ ստանդարտ քայլերի, ոչ համարժեք զիջումների գնալ. Սուրեն Սարգսյան Իշխանությունը ՍԴ դատավորների եւ նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է. անուններ կան Փաշինյանը շատ արագ հանրային կարծիքը կդարձնի ռուսատյաց և միտումնավոր կգնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմանը Այսուհետ որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին բռնել է իմքայլական պատգամավորների վախը. նա «համաներում» է հայտարարել Թեկնածուների հարցում ընտրությունը մեծ չէ. Փաշինյանը մի քանի տասնյակ թեկնածուների անուն միանգամից ջնջել է Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ Վրաստանին համավարակի հետևանքները հաղթահարելու նպատակով լրացուցիչ 45 մլն եվրո է հատկացվել Հանրային սննդի ոլորտում վնասներն այս պահին կազմում են մոտ 500 միլիոն դոլար. Աշոտ Բարսեղյան ՎԵՏՕ-ի գրասենյակի դիմաց ապակին կոտրելով թալանել են ՎԵՏՕ շարժման նախաձեռնող խմբի անդամ Աննա Հակոբյանի ավտոմեքենան Հանրային հեռուստատեսությամբ խոսում է Ալեքսեյ Նավալնին. այս տհասները հասկանո՞ւմ են, որ սրանով մեծ փորձանքի առաջ են կանգնացնում մի ողջ երկիր․ Նարեկ Սամսոնյան Մենք չենք թերագնահատում այս իշխանության չարության սահմանները, բայց իրենք էլ չթերագնահատեն մեր ուժը․ Արա Սահակյան. Տեսանյութ ՀՀ նախագահը չունի քաղաքական գործընթացի վրա ազդելու հնարավորություն, բայց եթե ընդունված նախագիծը հակասահմանադրական է, ինքը պարտավոր է դիմել ՍԴ. Ա. Օրբելյան. Տեսանյութ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտի կոնվենցիան

Նախագահի պաշտոնական կայքը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի դիրքորոշումը ««Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի մասին: Այն ներկայացնում ենք ստորև.

«Ազգային ժողովի կողմից ընդունված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքը Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել ս.թ. մայիսի 12-ին:

Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Կոնվենցիայով ընդգծվում է, որ երեխաների բարեկեցությունն ու լավագույն շահերը Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների համար հիմնարար արժեքներ են: Կոնվենցիան ունի կանխարգելիչ նշանակություն՝ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին երեխաներին տեղեկացնելու տեսանկյունից, ինչպես նաև կարևոր է զոհերի պաշտպանության համար:

Հայաստանն ավելի քան 20 տարի անդամակցում է Եվրոպայի խորհրդին՝ այդ ընթացքում նաև բազմաթիվ կոնվենցիաների միջոցով ընդունելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող այս կարևորագույն կազմակերպության և դրա 47 անդամ պետությունների համար ընդհանուր արժեքները՝ միաժամանակ, ներդաշնակորեն հավատարիմ մնալով իր ազգային արժեհամակարգին և պահպանելով այն:

Այդ արժեհամակարգում ընտանիքը, երեխաները, նրանց անվտանգությունն ու առողջությունը մեր պետության, Հայ Առաքելական եկեղեցու և մեզանից յուրաքանչյուրի առանձնահատուկ հոգածության առարկան են: Հենց այս հոգածությունն ու պատասխանատվությունն են, որ կոնվենցիայի կարգավորման առարկան զգայուն են դարձնում մեզ համար, և դրա կիրառման հետ կապված մեր հասարակությունում առաջացել են մտահոգություններ ու հարցեր:

Ակնհայտ է սակայն, որ այդ հարցերի պատասխանները հասարակությանը պետք է տրվեին Կոնվենցիան 2010 թվականին ստորագրելիս, ինչպես նաև Ազգային ժողովում դրա վավերացմանը նախորդած տասը տարիների ընթացքում:

Ողջունելի է, որ, հրապարակայնորեն հնչած քննադատություններին ու տարաբնույթ նկատառումներին արձագանքելիս, պատասխանատու պաշտոնյաները խոստումներ են հնչեցրել համընդհանուր հավանության արժանացած լուծումներին հետագայում նախապատվություն տալու մասին: Առավել շահեկան կլիներ, իհարկե, եթե Կոնվենցիայի վավերացման գործընթացն ուղեկցվեր հենց այդ խոստումներին համահունչ, նախապես մշակված հստակ, որոշակի և կանխատեսելի հայեցակարգ ներկայացնելով:

Հասարակության մտահոգությունները փարատելու և հենց կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները լավագույնս կատարելու նպատակով է, որ իրավասու մարմինները պետք է մանրամասն և մասնագիտորեն ուսումնասիրեն ու վերլուծեն Կոնվենցիայի կիրառման միջոցներն ու հնարավոր հետևանքները, Հայաստանի առողջապահական, սոցիալական, իրավապահ համակարգերի կարողություններն ու հնարավորությունները և մշակեն Կոնվենցիայով նախատեսվող օրենսդրական և գործնական միջոցառումների իրականացման հստակ ծրագիր:

Կոնվենցիան, դատելով դրան կից բացատրագրից, պետություններին վերապահում է հայեցողական լայն լիազորություններ, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի զորու է այլ պետությունների փորձի վերլուծության արդյունքների, նեղ մասնագետների, հատկապես՝ մանկական հոգեբանների, իրավագետների, մանկավարժների և սոցիոլոգների եզրակացությունները հաշվի առնելով ընտրել առավել հիմնավորված տարբերակներ:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները պետք է մշակվեն համապատասխան մասնագետների ու հասարակության ամենալայն շերտերի ակտիվ ներգրավվածությամբ և հանրային քննարկումների հիման վրա՝ ելնելով երեխաների շահերը լավագույնս պաշտպանելու նպատակից: Պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կհամապատասխանեն մեր պետությանը, պետականությանը, ազգային արժեքներին, մշակույթին և ապագայի ու երեխաների մասին մեր պատկերացումներին:

Կոնվենցիայի կիրառմանն ուղղված միջոցառումները մշակելիս խստորեն պետք է պահպանվեն երեխաների կրթության և դաստիարակության հարցում ընտանիքի/ծնողների առաջնային դերակատարման և պատասխանատվության սկզբունքը, պետական մարմինների, կրթական հաստատությունների կողմից նրանց հետ համագործակցելու և համաձայնեցված գործելու անվերապահ պայմանը:

Ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ պետք է իրականացվեն Սահմանադրական դատարանի որոշմամբ ամրագրված «վերաբերելի սահմանադրական արժեքների պահպանության պայմաններում», և «..անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների ապահովումը և իրավակիրառական պրակտիկան պետք է ներդաշնակ լինեն սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին»:

Հանրապետության նախագահը մշտապես առանձնակի ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում, մասնավորապես՝ նախագահական նախաձեռնությունների շարքում երեխաների կրթության, նրանց առողջության, անվտանգ ու անհոգ մանկության ապահովմանն ուղղված միջոցառումները սահմանելով որպես հիմնական առաջնահերթություն:

Կոնվենցիայի վավերացման մասին օրենքի ստորագրման հարցում Հանրապետության նախագահի դիրքորոշումը շատ հստակ է՝ Կոնվենցիայի՝ Սահմանադրությանը համապատասխանելու որոշման առկայության պայմաններում հնչեցվող որոշ կոչերին տեղի տալը և վավերացման մասին օրենքը չստորագրելը կնշանակի խուսափել պատասխանատվությունից, ինչը չի համապատասխանում սահմանադրական և անձնական բարձր պատասխանատվության՝ Հանրապետության նախագահի ընկալմանը և մինչ այժմ դրսևորած գործելակերպին:

Այս առումով Հանրապետության նախագահը բազմիցս ընդգծել է երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կարևորությունը, նշելով, որ նրանք Հայաստանի Հանրապետության ամենաարժեքավոր քաղաքացիներն են, մեր երկրի ապագան, և նրանց նկատմամբ մեր վերաբերմունքում արտահայտվում է մեր երկրի նկատմամբ մեր սերը, հարգանքը և հոգատարությունը:

Հանրապետության նախագահը համոզված է, որ հիմա Կոնվենցիայի ստորագրումից հետո անցած 10 տարիների ընթացքում արդյունավետ գործելու բաց թողնված ժամանակը լրացնելու պահն է, և այսօրվանից է, որ սկսվում է երեխաների կրթության և պաշտպանության ուղղությամբ մեր հիմնական աշխատանքը:

Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, այդ թվում նաև՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է:

Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին օրենքը» և վավերագիրը:

Հանրապետության նախագահը շարունակելու է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իր անձնական ուշադրության կենտրոնում պահել Կոնվենցիայի բարեխիղճ և պատասխանատու կատարման գործընթացը և խստորեն հետևել դրան՝ ելնելով ընտանիքի և երեխաների՝ որպես բարձագույն արժեքների ա՛յն ընկալումից, որոնք բնորոշ են մեր ազգային նկարագրին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan